ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ինչպես որոշել բնավորությունը ձեռագրով
Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 4607 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Էլեկտրոնային փոստի ի հայտ գալով, մենք ավելի հազվադեպ ենք գրում միմյանց թղթային նամակներ  և ավելի հաճախ  ստեղնաշարով տեքստ հավաքում: Եվ դա ցավալի է, չէ՞ որ նայելով ձեռագիր թղթին, կարելի է հեղինակի մասին որևէ հետաքրքիր բան իմանալ:

Բնավորության մասին ինչ-որ հետաքրքիր բան կարող է ասել նույնիսկ սովորական ստորագրությունը: Եթե դուք ստացել եք ձեռագիր տեքստը ձեզ հետաքրքրող անձի կողմից գրված, եթե այդ տեքստն ավելի երկար է, քան 3-4 տող (որպեսզի կարողանանք վերլուծել այն), և դա շնորհավորական բացիկ չէ (դրանք այն սովորաբար աշխատում են գրել ավելի գեղեցիկ) ապա դուք ունեք բավականին հարմար նմուշ ինքնուրույն վերլուծելու համար: Ավելի ճշգրիտ կլինի ինֆորմացիան եթե նամակի հեղինակը 25-ից 45 տարեկան է: Ձեռագրի մի քանի տարր կա, որոնց վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել:

Դաշտերը

Նեղ դաշտերը ձախ կողմից կարող են վկայել այն մասին որ հեղինակը տնտեսող է: Ինչքան ձախից դաշտը նեղ է այնքան հնարավոր է որ խնայողականությունը հասնի ժլատության: Լայն դաշտեր սովորաբար թողնում են գործարար մարդիկ, մեծ հոգով մարդիկ: Ինչքան լայն են դաշտերը այնքան հնարավոր է որ շռալյությանը ավելանա ոչ միայն ձգտումը շքեղության, այլև փառասիրության:

Տողերի ուղղությունը

Ուղիղ տողերը վկայում են այն մասին, որ այն գրել է հանգիստ դատող մարդ` սեփական հնարավորությունները ռեալ գնահատող: Ադեկվատ ինքնագնահատականով մարդ: Դեպի վերև ուղղված տողերը բնորոշ են լավատես մարդկանց ու նաև նրանց ովքեր հակում ունեն իրենց ինքնագնահատականը բարձրացնելու: Դեպի ներքև ուղղված տողերը բնորոշ են վատատես մարդկանց և նրանց ովքեր ունեն ցածր ինքնագնահատական: «Ալիքաձև» տողերը խոսում են արկածախնդրության հակումի մասին: Անհավասար տողերը նշան է միշտ փոփոխական տրամադրություն ունեցող մարդու:

Սեղմումը

Ուժեղ սեղմած ձեռագիրը բնորոշ է շփվող նպատակասլաց մարդկանց ավելի շուտ էքստրավերտ, քան ինտրավերտ: Եթե մարդուն հետաքրքիր է թեման, եթե նա գրում է էմոցիաների ազդեցության տակ ավելի ուժեղ է սեղմված ձեռագիրը: Թուլ սեմումը բնորոշ է ռոմանտիկներին ավելի շուտ ինտրավերտներին քան էքստրավերտներին:

Տառերի կապվածությունը

Եթե բոլոր տառերը իրար կապված են, ապա նման ձեռագիր ունեցողները տրամաբանական մտածողություն ունեն: Ամեն մի տառը առանձին է ուրեմն լավ է զարգացած ինտուիցիան, ունի հարուստ ներաշխարհ: Հավասարաչափ 2-3 տառերի կապվածությունը բնորոշ է հավասարակշռված մարդկանց:

Տառերի թեքությունը

Ոչ մեծ թեքությունը դեպի ձախ բնորոշ է այն մարդկանց ով իր նպատակները դասում է ավելի բարձր քան հասարակականը, նրանց ով սիրում է քննադատել: Դեպի ձախ թեքումը ավելի շատ բնորոշ է այն մարդկանց ովքեր ապրում են այն սկզբունքով որ կա երկու կարծիք` իմը և սխալ: Դեպի աջ մի փոքր շեղվածությունը հանդիպում է ավելի հաճախ և համարյա ոչինչ չի ասում: Ավելի շատ դեպի աջ շեղումը խոսում է նպատակասալցության մասին: Ուղղահայաց ձեռագիրը բնորոշ է նրանց ովքեր սկզբից վերլուծում են իրավիճակը, հետո միայն որոշումներ ընդունում:

Տառեր չափը

Խոշոր տառերը (3 մմ-ից մեծ) խոսում են այն մասին որ այդ ձեռագրի հեղինակը բաց է, էմոցիոնալ, հեշտ ծանոթանում է նոր մարդկանց հետ, կոլեկտիվում սովորաբար առաջնորդ է: Միջին չափի տառերը (մոտ 3 մմ) հանդիպում են ավելի հաճախ և չեն կրում ոչ մի կարևոր ինֆորմացիա: Փոքր տառերը (2 մմ-ից և փոքր) վկայում է ինքնամփոփ, զուսպ, ծածկամիտ բնավորության մասին:

Տառերի ձևը

Կլոր տառերը բնութագրում են նուրբ մարդկանց: Նրանց հետ հեշտ է շփվելը, նրանք միշտ պատրաստ են փոխզիջումների, բայց այդպիսի մարդկանց համար շատ դժվար է հասնել դրված նպատակներին:

Ստորագրություն

Բավականի շատ ինֆորմացիա կա նույնիսկ ստորագրության մեջ, գոնե դրան չեն գտել համարժեք փոխարինող չհաշված էլեկտրոնայի ստորագրությունը: Ստանդարտ ստորագրությունը ցույց է տալիս ինքնավստահություն և համարձակություն: Մեծատառը ստորագրության մեջ հատուկ ուշադրության է արժանի: Ինչքան այն մեծ է և ոչ սովորական այնքան ուժեղ է մարդը ,ծարավ որ իրեն ուշադրության արժանացնեն:

Բաժին: Նախանշաններ | Դիտումներ: 4607 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: Նախանշաններ, գուշակություն, հետաքրքիր | Վարկանիշ: 5.0/7