Այսօր նշվում է միկրոալիքային վառարանի ծննդյան օրը
1945 թվականին Համաշխարհային ռազմարդյունաբերական համալիրի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Raytheon»-ի աշխատակից Պերսի Սփենսերը՝ Մագնետրոն կոչվող սարքի վրա՝ ռադարների որակը բարելավելու նպատակով աշխատելիս պատահաբար հայտնաբերել է, որ շոկոլադը հալվել է իր գրպանում։
Սփենսերը հետաքրքրվել է այս երևույթով և փորձի համար Մագնետրոնի մոտ եգիպտացորենի մի քանի հատիկ է տեղադրել: Մի քանի րոպե անց նա ստացել է իրական ադիբուդի:
Միկրոալիքային վառարանի արտոնագրի հայտը ներկայացվել է 1945 թվականի հոկտեմբերի 8-ին։ Միկրոալիքային վառարանի ծննդյան օրը նշվում է հոկտեմբերի 8-ին՝ գյուտի արտոնագիր տալու օրը։
Աշխարհում առաջին «Radarange» վառարանը 1947 թվականին թողարկել է Raytheon ֆիրման և նախատեսված է եղել ոչ թե ուտելիք պատրաստելու, այլ մթերքները արագ հալեցնելու համար: Այն օգտագործել են բացառապես զինվորականները (զինվորական ճաշարաններում և զինվորական հոսպիտալներում): Սարքավորումի բարձրությունը եղել է մոտավորապես մարդաչափ, իսկ զանգվածը՝ 340 կգ:
Կենցաղային միկրոալիքային վառարանն 1955 թվականին առաջին անգամ ներկայացրել է ամերիկյան «Tappan Company» ընկերությունը։
Առաջին սերիական կենցաղային միկրոալիքային վառարանը 1962 թվականին թողարկել է Ճապոնական «Sharp» ընկերությունը։