Ժողովրդական բժշկություն. Բազուկի օգտակար հատկությունները
Բազուկը ժողովրդական բժշկության դեղատոմսերում․ կարևոր է իմանալ
Բազուկն ամենագնահատված բանջարեղենն է, որը ոչ միայն գունեղ է և համեղ, այլև՝ հարուստ է սննդարար տարրերով և վիտամիններով: Անկախ նրանից, թե ինչ վիճակում եք ուտում բազուկը, այն վիտամիններով է սնուցում օրգանիզմն ու կանխարգելում է մի շարք առողջական խնդիրների առաջացումը:
Բազուկը շատ քիչ է օգտագործվում որպես դեղորայքային բույս: Չնայած որ վերջինիս բուժիչ հատկությունների մասին կարելի է անվերջ խոսել: Դեռ հին բուժակներն այն օգտագործում էին տարբեր հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների պատրաստման մեջ: Հիպոկրատը ևս խոսում էր բազուկի, որպես մի շարք հիվանդություններից բուժման համար օգտագործվող միջոցի մասին:
Բազուկը հարուստ է երկաթով և յոդով, այն կարող է բուժել սակավարյունությունը և վահանագեղձի խնդիրները: Այն հարուստ է վիտամին C-ով, ֆոլատով և կալիումով:
Բազուկը պարունակում է բետադին, որը օգնում է քայքայել ու մարսել սպիտակուցային սնունդը: Ավելին, բետադինը մասնակցում է խոլինի արտադրությանը, որը բարձրացնում է լյարդի բջիջների երկարակեցությունն ու բարելավում է վերջինիս աշխատանքը:
Բազուկի արմատապտուղը պարունակում է շաքար, սպիտակուցներ, պեկտին, օրգանական թթուներ, С, В1, В2, Р, РР վիտամիններ, մի շարք հանքանյութեր, այդ թվում երկաթ, կալիում, յոդ, միկրոէլեմենտներ, որոնք մտնում են ֆերմենտների բաղադրության մեջ ու կարգավորում են արյան շրջանառութան գործընթացը:
Ավելին, բազուկը պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութ՝ բետանին, որը կանխում է չարորակ ուռուցքների զարգացումը:
1. Բազուկը պարունակում է պոլիֆենոլ և բետալին, որոնք կանխարգելում են ազատ ռադիկալների վնասները: Պոլիֆենոլը նաև կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները:
2. Բազուկը պարունակում է մի շարք վիտամիններ՝ ներառյալ վիտամին B, որն ամրացնում է մազանոթների պատերը և կանխարգելում է ճանաչողական խնդիրները:
3. Պարունակում է մի շարք հանքանյութեր, ներառյալ՝ կալիում և ֆոլատ, որոնք լավացնում են սրտի աշխատանքը: Բազուկի բաղադրության մեջ մտնող յոդը չափազանց կարևոր է վահանագեղձի հորմոնների արտազատման համար:
4. Պարունակում է ֆոլաթթու, որը թարմացնում է օրգանիզմը՝ նոր բջիջներ ստեղծելով:
5. Բետալինն ու այլ բաղադրիչներն օգնում են օրգանիզմից դուրս բերել տոքսինները:
6. Բազուկը պարունակում է բետացիանին և այլ հակաօքսիդանտներ, որոնք կանխարգելում են քաղցկեղային բջիջների աճը:
7. Բազուկի բաղադրության մեջ մտնող մանրաթելերը լավացնում են մարսողությունն ու աղիքային միկրոֆլորան: Օգնում է կանխարգելել դեմենտիան, քանի որ պարունակում է նիտրատներ, որոնք օրգանիզմի կողմից վերածվում են նիտրիտների: Նիտրիտները լավացնում են արյան շրջանառությունը:
8. Բազուկն ավելի շատ պեկտին է պարունակում, քան գազարն ու խնձորը: Պեկտինն օրգանիզմից հանում է ծանր մետաղներն ու վնասատու բակտերիաները:
9. Բացի այս ամենից, բազուկն իջեցնում է խոլեստերինի մակարդակն ու արյան ճնշումը, լավացնում է լյարդի ֆունկցիան և խթանում է նյութափոխանակությունը:
• Արմատապտղի բջջանյութն ուժեղացնում է աղիների գալարակծկումներն ու այդ պատճառով բազուկը շատ օգտակար է ու հանդես է գալիս որպես թեթև թուլացնող միջոց քրոնիկ փորկապության դեպքում:
• Շնորհիվ նրանում առկա յոդի պարունակության այն շատ օգտակար է աթերոսկլերոզով հիվանդների ու տարեց մարդկանց համար: Այն իջեցնում է զարկերակային արյան ճնշումը, որը հնարավոր է լինում կատարել նրանում առկա մեծ քանակությամբ աղի ու մագնեզիումի շնորհիվ:
• Արմատապտղից պատրաստված շիլան դնում են ուռուցքնների ու խոցերի վրա, եթե նրանցում առկա է բորբոքային գործընթաց:
• Ժողովրդական բժշկության մեջ զարկերակային բարձր ճնշման դեպքում, ինչպես նաև որպես հանգստացնող միջոց խորհուրդ է տրվում օրական 3-ից 4 անգամ օգտագործել հավասար քանակությամբ իրար հետ խառնված կես բաժակ բազուկի հյութն ու մեղրը:
• Միգրենի դեպքում խորհուրդ է տրվում ականջի վրա դնել կարմիր բազուկի հյութի մեջ թրջված բամբակյա թրջոց:
• Ցրտահարությունից հետո մաշկի վրա առաջացած ճաքերի համար խորհուրդ է տրվում օգտագործել բազուկի եփուկն ու հյութը:
• Գլխացավի դեպքում խորհուրդ է տրվում բազուկի տերևները դնել ճակատի վրա:
• Մանրացված տերևներն օգտակար է դնել բորբոքված աչքերի վրա:
• Ատամի ցավի մեղմացման համար կարելի է բորբոքված ատամի վրա դնել հում բազուկ:
Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը բարերար են ազդում սրտի աշխատանքի վրա։ Իսկ ամենակարևոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները։
Անքնությանը օգնում է բազուկի թարմ քամած հյութը (նախապես սառնարանում 2 ժամից ոչ պակաս սառեցրած վիճակում)։ Հյութի մեջ ավելացնել բնական մեղր` 2։1 ծավալային հարաբերակցությամբ։ Քնելուց առաջ խմել այն բաժակի 1/3-ի չափով։
1-1,5 բաժակ բազուկը հյութաքամիչով անցկացնելուց հետո 2 ժամ պահել սառնարանում, օգտագործել օրը 2 անգամ` 50-100 գրամի չափով։ Օգնում է սակավարյունության (անեմիա) դեպքում։
1 թեյի գդալ բազուկի հյութը խառնել 4 թեյի գդալ գազարահյութի հետ եւ խմել։ Բուժման ժամկետը` 2 շաբաթ։ Կարգավորում է հեմոգլոբինը։
Բազուկը նախընտրելի է ուտել հում վիճակում։ Կանոնավոր օգտագործելու դեպքում բարենպաստ է անդրադառնում տեսողության վրա։
Բազուկի հյութի վրա ավելացնել հավասար քանակությամբ կիտրոնահյութ, բնական մեղր (1։1։1 չափով) եւ դնել սառնարանի մեջ։ Օգտագործել այն 2 ժամ հետո, օրը 3 անգամ` 2-ական ճաշի գդալի չափով։ Օգնում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը։
Բազուկի, գազարի և խնձորի թարմ հյութերից պատրաստված կոկտեյլը առողջացնում է ստամոքսը և խթանում մարսողական գեղձերի աշխատանքը։
Թարմ քերած բազուկը լցնել թանզիֆի մեջ և հյութը քամել: Պահել 15 րոպե, ապա 1 ճաշի գդալին ավելացնել 1 թեյի գդալ բուսայուղ և խմել։ Օգնում է դեմքի «աստղիկների» անհետանալուն։
3 թեյի գդալ թարմ բազուկի հյութին ավելացնել 1 թեյի գդալ բնական մեղր և լավ խառնել։ Քթի կաթիլների տեսքով յուրաքանչյուր քթանցքի մեջ 2-3 կաթիլ կաթեցրեք օրը 2-3 անգամ։ Օգնում է մրսածությանը։
Բազուկով հնագույն դեղատոմսեր՝
Ստամոքսի հիվանդության դեպքում անհրաժեշտ է գազարի 100 մլ, բազուկի 15 մլ և վարունգի 10 մլ հյութերը խառնել և խմել ուտելուց 20-30 րոպե առաջ։
Տղամարդկային անկարողության դեպքում անհրաժեշտ է բազուկի 20 մլ, խնձորի 20 մլ, մաղադանոսի 10 մլ, սպանախի 30 մլ և գազարի 120 մլ հյութերը խառնել և խմել սոված ստամոքսին։
Բերանի եզերքի ճաքերին, մազերի և եղունգների կոտրատվելուն ևս օգնության է հասնում սովորական բազուկը։
Վնասակար հատկություններ
Երիկամների վրա հնարավոր ազդեցություն։ Բազուկը պարունակում է օքսալատներ, որոնք կարող են նպաստել երիկամներում քարերի առաջացմանը։
Մեզի և կղանքի գույնի փոփոխություն։ Մեծ քանակությամբ բազուկի օգտագործումը կարող է ժամանակավորապես փոխել մեզի և կղանքի գույնը՝ դարձնելով կարմիր կամ վարդագույն: Սա նորմալ է և չպետք է անհանգստության պատճառ լինի:
Ալերգիկ ռեակցիաների վտանգ։ Որոշ մարդիկ կարող են ալերգիկ լինել բազուկի նկատմամբ և ունենալ ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսիք են քորը, ցանը և նույնիսկ անաֆիլակտիկ շոկը:
Շաքարի պարունակություն։ Բազուկը պարունակում է որոշ շաքարներ, ուստի շաքարային դիաբետով հիվանդների համար դրա օգտագործումը պետք է սահմանափակվի։
Կարևոր է հիշել, որ բազուկի օգտագործումը պետք է լինի բազմազան սննդակարգի մի մասը: Չնայած բազուկն առողջարար է, այն չպետք է լինի սննդակարգի միակ մթերքը:
Եզրակացություն
Բազուկը սննդարար և առողջարար բանջարեղեն է, որը կարելի է ներառել բազմազան սննդակարգում: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած մթերքի դեպքում, կարևոր է այն օգտագործել չափավոր և ուշադրություն դարձնել ձեր անհատական ռեակցիաներին: Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիրներ կամ սննդակարգի սահմանափակումներ, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի կամ դիետոլոգի հետ՝ նախքան սննդակարգում էական փոփոխություններ կատարելը: