Շաբաթվա աստղագուշակ 18.03 - 24.03

Շաբաթվա աստղագուշակ 18.03 - 24.03

18.03.2019 в 15:00 | Շաբաթվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը վատը չի լինի: Նրա առաջին օրերը լավը կլինեն նոր ծանոթություններ հաստատելու և այն մարդկանց հետ շփվելու համար, ովքեր կարող են օգտակար լինել ձեզ ու ինչ-որ հարցում աջակցել: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից օգտվելու համար խիզախություն ու վճռականություն է անհրաժեշտ: Հնարավոր է սիրային տարվածություն: Նոր հարաբերությունները ուզածի նման արագ չեն զարգանա, բայց, միևնույն է, ուրախություն կբերեն:

Շաբաթվա կեսին աշխատավայրում մթնոլորտը լարված կլինի: Այս հատվածը շատ Խոյերի համար գործնական տեսանկյունից բարդ կլինի: Ծանրաբեռնվածությունը կմեծանա, ձեր հանդեպ պահանջներն ավելի ու ավելի կլրջանան, մի խնդիրը կհետևի մյուսին: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դրա համար ուժեր կպահանջվեն:

Շաբաթվա վերջը շատ բան կպարզի, բացի այդ, կուրախացնի հաջող զուգադիպություններով ու նոր հնարավորություններով: Ձեզ շատ վստահ կզգաք, վճռական կգործեք, և դա թույլ կտա կյանքի բոլոր բնագավառներում հաջողությունների հասնել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած շաբաթվա սկիզբը հակասական ու անհանգիստ կանցնի, բայց դուք խուճապի չեք մատնվի: Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել՝ չեք հրաժարվի ձեր պլաններից, նույնիսկ եթե ամեն ինչ մտածածի նման չդասավորվի: Որոշ Ցուլեր իրենց համառության շնորհիվ կհասնեն նրան, ինչն առաջ համարյա անհնար էին համարում, և դա ապագա խոշոր հաղթանակին տանող առաջին քայլը կլինի:

Շաբաթվա կեսը հանգստանալու ու ուժերը վերականգնելու ժամանակն է: Լավ է ոչ մի բարդ ու պատասխանատու բան չպլանավորել: Այս շրջանը հարմար չէ գործնական հանդիպումների, երկարատև համագործակցության մասին բանակցություններ վարելու համար: Ձեզ համար դժվար կլինի ձեր իրական հնարավորությունները գնահատելը, հաճախ ամենագրավիչը կթվան ամենաանհույս նախագծերը:

Շաբաթվա վերջը կուրախացնի դրական փոփոխություններով: Հարմար ժամանակ է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Շատ բանի մասին կարող եք պայմանավորվել ու այնպիսի որոշումներ ընդունել, որոնց շնորհիվ շուտով դրական փոփոխություններ կլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին հեշտ չի լինի: Պետք է կիսվեք մի քանի գործերի միջև և նույնիսկ այդ դեպքում ինչ-որ բան աչքաթող անելու վտանգ կա, ինչքան էլ որ ուզենաք ամեն ինչից լավագույն ձևով գլուխ հանել:

Շրջապատողները ձեզ ավելի քիչ կաջակցեն, քան արժանի եք դրան, կքննադատեն ձեր գաղափարները, անտեղի կխառնվեն ձեր աշխատանքին: Ձեզ բոլոր դեպքերում կհաջողվի հանգստություն ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Դա մեծ ջանքեր կպահանջի, լարվածությունը կարող է ազդել ինքնազգացողության վրա: Շատ կարևոր կլինի ժամանակին քնելն ու ճիշտ սնվելը:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, կյանքն ավելի հանգիստ կդառնա, կանխատեսելիության ու կարգուկանոնի զգացում կունենաք: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք ապագայի պլաններ կառուցել, շփվել մարդկանց հետ, ովքեր կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Բարենպաստ շրջան է կարևոր որոշումների համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը բավական անհաջող կսկսվի: Հնարավոր են խնդիրներ աշխատավայրում, չի բացառվում, որ ձեզ խանգարեն ավարտին հասցնել սկսածը: Երբեմն դժվարություններ կծագեն այն մարդկանց մեղքով, որոնց սովոր եք ձեզ համախոհ ու նույնիսկ ընկեր համարել: Նման պայմաններում լավատեսություն պահպանելը դժվար կլինի, բայց պետք է փորձեք ձեռքերը վայր չդնել, կիսատ չթողնել այն գործը, որը ձեզ հեռանկարային ու հետաքրքիր է թվում:

Ավելի ուշ դրական փոփոխություններ կնախանշվեն: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է ուշադիր լինեք, որպեսզի օգտագործեք բացված բոլոր հնարավորությունները: Կարող եք լրիվ նոր, անսովոր ու գրավիչ բանով զբաղվել: Շատ Խեցգետիններ այդ հատվածում ճանաչված մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենան: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք: Շաբաթվա առաջին կեսը ամրության փորձություն կդառնա: Ձեր ցանկացած գործողություն պետք է լավ մտածված լինի: Նույնը վերաբերում է նաև բառերին: Մի շտապեք կիսվել ստացված ինֆորմացիայով, ստուգեք փաստերը, աշխատեք հիմար իրավիճակում չհայտնվել:

Բարենպաստ շրջանը կսկսվի շաբաթվա երկրորդ կեսին: Շատ բան նախկինից ավելի լավ կստացվի: Աշխատանքի մեջ նոր հեռանկարներ կբացվեն, և դուք իսկապես կհետաքրքրվեք դրանցով: Հավանական են օգտակար ծանոթություններ: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, և արդյունքում գրավիչ առաջարկներ կստանաք: Չեն բացառվում հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հարմար է աշխատանքի ու ուսման համար: Փոքրիկ, հիմար սխալներ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք, կանեք հենց այն, ինչ պետք է: Դա շրջապատին շատ դուր կգա, շատերը կփորձեն ձեզանից օրինակ վերցնել կամ պարզապես ընկերանալ ձեզ հետ: Հավանական են անսովոր ծանոթություններ, որոնք գրավիչ սիրային պատմության սկիզբ կդառնան:

Շաբաթվա կեսին պետք է ուշադրություն դարձնեք առողջությանը: Այդ հատվածում ծանրաբեռնվածությունը լավ է նվազեցնել, իսկ ավելորդություններից՝ խուսափել: Արդյունավետ կլինեն կոսմետիկ պրոցեդուրաները:

Շաբաթվա վերջը հարմար է հանգստի ու մտորումների համար: Այդ հատվածում կարևոր բան մի ստանձնեք ու խոստումներ մի տվեք: Նույնիսկ լուրջ հարցերի քննարկումը լավ է հետաձգել ավելի բարենպաստ ժամանակի համար:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բավականին բարդ է լինելու: Այս շաբաթ շատ գործեր սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Ինչ էլ որ ստանձնեք, սկսածն ավարտին հասցնելու համար պետք է շատ աշխատեք: Բայց արժե համառ լինել, քանի որ հաջողության հասնելու շանսեր ունեք:

Շաբաթվա սկզբին բազմաթիվ փոքրիկ թյուրիմացություններ կլինեն: Մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել, կարող են չարդարացնել ձեր վստահությունը: Ստիպված եք լինելու փոխել պլանները, վերանայել առաջնահերթությունները, որոշ դեպքերում՝ նոր նպատակների համար հրաժարվել հներից: Այս ամենը հեշտ չի տրվի: Բայց դուք փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա:

Ավելի ուշ նոր հեռանկարներ կբացվեն, շրջապատողները դրանք ըստ արժանվույն կգնահատեն: Կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ առաջ շարժվել, չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Այդ հատվածում կարևոր է չշտապեցնել իրադարձությունները. ձեր անհամբերությունը կարող է ամեն ինչ փչացնել: Ֆինանսական գործերում զգույշ եղեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աստղերը հիմա ձեր կողմից կլինեն, և դրանից արժե օգտվել ուզածին հասնելու համար: Մի վախեցեք ձեր առաջ բարձր նպատակներ դնել. ավելի արագ առաջ կշարժվեք, քան կարող էիք ակնկալել:

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է համախոհներ փնտրելու, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպումների համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Լավ կանցնեն բարձր մակարդակի բանակցությունները: Շատ համոզիչ կլինեք, ցանկացած ոք պատրաստ կլինի հավատալ ձեզ:

Ավելի ուշ կգա ստեղծագործելու, փորձարկումներ անելու, ոչ ստանդարտ որոշումների համար հարմար ժամանակը: Եթե վաղուց եք ուզում նոր կյանք սկսել, հիմա կարող եք մտորումներից անցնել կոնկրետ գործողությունների: Ուշադիր նայեք ձեր շուրջը. աստղերը հիմա հուշումներ կանեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ստիպված եք լինելու հուզվել ու անհանգստանալ: Շաբաթը տարօրինակ պատահարներով, իրադարձություններով լի կլինի, որոնց չէիք սպասում: Փորձված մեթոդները քիչ արդյունավետ կլինեն, անընդհատ ստիպված եք լինելու փորձարկումներ անել, ինչ-որ նոր բան փորձել. դա բարդ կլինի:

Բազմաթիվ ձգձգումները կխանգարեն նորմալ աշխատել, համարյա բոլոր գործերը սպասվածից շատ ժամանակ կխլեն, սովորական ժամացուցակն էլ կխախտվի: Կփորձեք գործ ունենալ միայն հուսալի մարդկանց հետ, բայց նույնիսկ նրանք կարող են հուսախաբ անել:

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները, գումարի հետ կապված փոքրիկ թյուրիմացությունները: Կփորձեք կարգուկանոն մտցնել այդ ոլորտում, բայց դա ձեզ միանգամից չի հաջողվի:

Շաբաթվա վերջին օրերը լավ նորություններ կբերեն: Այդ հատվածում հավանական են հաճելի անակնկալներ, զարմանալի զուգադիպություններ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ շաբաթ է, բայց այն շատ վատը անվանել չի կարելի: Գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն, հաճախ հաջողության հասնելու համար ստիպված եք լինելու մի քանի փորձ անել: Բայց դուք չեք հանձնվի և ճիշտ կվարվեք. հիմա հաստատակամությունը կօգնի շատ դռներ բացել:

Շատ օգտակար կլինի նորը սովորելը, ինֆորմացիա հավաքելը, նույնիսկ եթե կասկածում եք, որ այն ինչ-որ բանի համար կարող է պետք գալ:

Շաբաթվա երկրորդ կեսը կարևոր արարքների, քայլերի ժամանակ է, որոնք նշանակալի դեր կխաղան ձեր կյանքում: Արժե ամրապնդել հին կապերը, ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել կամ ընկերություն եք արել: Շուտով աջակցության կարիք կունենաք: Այս ժամանակը հարմար է նաև խոշոր ձեռքբերումների համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին ապրումների շատ պատճառներ կունենաք: Խնդիրներ սովորականից հաճախ կծագեն, ընդ որում՝ երբեմն ձեր մեղքով: Դժվարությամբ կտիրապետեք ձեզ, ավելորդ բաներ կասեք կամ կանեք և շուտով կզղջաք դրա համար: Ամենախելացի Ջրհոսները կկարողանան ճիշտ ժամանակին կանգ առնել, իսկ մյուսները սխալներ կանեն, որոնք ստիպված են լինելու երկար ժամանակ ուղղել:

Աստիճանաբար իրավիճակը կկայունանա: Ձեզ կօգնեն և՛ հին ծանոթները, և՛ համարյա պատահական մարդիկ: Եկել է բարենպաստ պահը ստեղծագործ փորձարկումների ու անսովոր հարցերին պատասխաններ գտնելու համար: Ձեր նպատակներին հասնելու համար շատ բանի պատրաստ կլինեք, ձեր հաստատակամությունը շատերի մոտ հարգանք կառաջացնի:

Շաբաթվա վերջին օգտակար կլինի հանգստանալը: Ցանկալի է փոխել պայմանները, ինչ-որ նոր բան փորձել: Միապաղաղությունը կձանձրացնի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը հանգիստ ու արդյունավետ կլինի: Այդ ժամանակը հարմար է բարդ ու պատասխանատու աշխատանքի համար; Ուշադիր կլինեք, պատասխանատու կվերաբերվեք գործերին, մյուսներից մեծ սպասումներ չեք ունենա: Ճիշտ գնահատելով ձեր ուժերը՝ այնպիսի խոստումներ չեք տա, որոնք չեք կարող կատարել: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ հետաքրքիր, ոչ ոքի չնմանվող մարդկանց:

Շաբաթվա կեսին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, խնդիրներ, որոնք լուրջ չեն լինի, բայց կխանգարեն ժամանակին սկսածն ավարտին հասցնել: Աշխատեք չհուզվել. ինչքան հանգիստ լինեք, այնքան հեշտ կլինի ճիշտ որոշումներ ընդունելն ու դժվարություններից խուսափելը:

Շաբաթվա վերջին օրերը շատ արդյունավետ կանցնեն: Այդ հատվածում կարող եք հասնել նրան, ինչն առաջ անհնարին էր թվում, և դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Մի վախեցեք ձեր առաջ բարձր նպատակներ դնել:


Moder-003 970 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 12
Հյուրեր/Гостей: 12
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով