Շաբաթվա աստղագուշակ 11.03 - 17.03

Շաբաթվա աստղագուշակ 11.03 - 17.03

11.03.2019 в 15:00 | Շաբաթվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը շատ հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Հարմար ժամանակ է և՛ նոր ծանոթությունների, և՛ հին կապերը վերականգնելու համար: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի. պարզապես պետք է ձեզ բնական պահեք:

Միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, իսկ սովորական, ամենօրյա աշխատանքը շատ ձանձրալի կթվա: Հակված կլինեք շատ բաներ հետաձգել, բայց այդպես վարվել չարժե. այն ամենը, ինչ իսկապես կարևոր է, ուշադրության կարիք ունի հենց հիմա:

Շաբաթվա երկրորդ կեսը լարված ու տարաբնույթ իրադարձություններով լի կլինի: Կզգաք, որ պետք է արագ գործեք, բայց չեք հասկանա, թե ինչ է պետք ասել ու անել: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, լավ հարաբերություններ պահպանելու համար պետք է ջանքեր գործադրեք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բավական հաջող կսկսվի: Դա հաճելի ժամանակ կլինի, երբ լավ կհասկանաք, թե ինչ եք ուզում, թե երբ պետք է ջանքեր գործադրեք իրավիճակը փոխելու համար, իսկ երբ խելամիտ կլինի նահանջելը: Շրջապատողները հաճախ կօգնեն, ընդ որում՝ դրա համար խնդրանքներով դիմելու կարիք չի լինի:

Մինչև շաբաթվա կեսը շատ բան կարող եք սովորել, եթե ուշադիր դիտեք շուրջը, փորձեք հիշել բոլոր մանրուքները: Օգտակար կլինի հարցեր տալը. պատասխանները, որոնք կլսեք, շատ պետք կգան:

Շաբաթվա վերջին օրերին հավանական են զարմանալի, տարօրինակ իրադարձություններ: Դրանք կարող են գլխովին շրջել շատ Ցուլերի կյանքը, իսկ նշանի մյուս ներկայացուցիչներին էլ կստիպեն մտածել՝ ինչ է պետք անել հետո:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Այդ հատվածում պետք է արագ մի խնդրից մյուսին անցնեք, շատ փորձարկումներ անեք, ինչ-որ նոր բան փորձեք: Ծանոթ ուղիները հազվադեպ կտանեն դեպի նպատակը, իսկ նրանք, ովքեր կորոշեն չխախտել ավանդույթները, պետք է բավարարվեն քչով:

Ժամանակի հետ իրավիճակը կայուն ու կանխատեսելի կդառնա, բայց գործերն էլ կշատանան: Պետք է արագ գործեք, շատ բան հասցնեք, բացի այդ ձեզ չեն աջակցի նրանք, ովքեր օգնություն են խոստացել: Բայց բոլոր դժվարությունները կարող եք հաղթահարել:

Շաբաթվա վերջին օգտակար կլինի հանգստանալն ու թուլանալը: Հետաձգեք ոչ այնքան անհրաժեշտ գործերը և այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց հետ շփվելը ձեզ համար դժվարություն է ներկայացնում: Վերականգնեք ուժերն ու նախապատրաստվեք նոր նվաճումների:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին հանգստություն պահպանելը բարդ կլինի: Կթվա, թե ձեր ամրությունը փորձության են ենթարկում: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում ամեն հարցում աջակցում էին ձեզ, կքննադատեն ձեզ, տհաճ բաներ կասեն: Ստիպված եք լինելու լուծել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները, իսկ դրանից տրամադրությունը չի լավանա:

Բայց իրավիճակն աստիճանաբար դեպի լավը կփոխվի: Շաբաթվա կեսը հնարավորություն կտա հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, լուծել բարդ հարցերը: Գործնական հարաբերությունները կհարթվեն, նոր գործընկերներ ձեռք կբերեք:

Շաբաթվա վերջը հարմար է մտերիմների, ընտանիքի անդամների հետ շփվելու համար: Շատ բաների շուրջ կարող եք պայմանավորվել, վերջ տալ տարաձայնություններին: Հնարավոր են հաճելի անակնկալներ ու նվերներ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարդ շաբաթ է, և լավ կլինի, եթե նախապես պատրաստվեք, որ ճանապարհին խոչընդոտներ են առաջանալու: Սխալ կլինի հեշտ հաղթանակների վրա հույս դնելը, ինչպես նաև նրա, որ ինչ-որ մեկն իր վրա կվերցնի ձեր խնդիրների լուծումը: Ավելի շուտ հակառակը կլինի՝ ձեզ կդիմեն օգնության խնդրանքով:

Հավանական են ձգձգումներ մասնագիտական գործերում: Դա ձեզ շատ կանհանգստացնի. կուզենաք արագ ավարտին հասցնել սկսածը կամ համոզվել, որ անհրաժեշտ արդյունքին հասնելու շանս ունեք: Հուզվելով՝ ինչ-որ բան աչքաթող կանեք ու կսխալվեք:

Շաբաթվա վերջին պետք է ուշադրություն դարձնեք ընտանեկան գործերին: Մտերիմները ձեր կարիքը սովորականից շատ կունենան: Հավանական է՝ բոլորի համար կարևոր հարցերի լուծման վրա կենտրոնանալու համար ստիպված լինեք փոխել ձեր պլանները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը խոստանում է հաջող լինել: Հատկապես լավը կլինի նրա առաջին կեսը. հեշտությամբ կլուծեք բարդ հարցերը, դրանք ձեզ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Բացի այդ, հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնցից կօգտվեք եկամուտները մեծացնելու կամ մասնագիտական դիրքերն ամրապնդելու համար: Շրջապատի հանդեպ պահանջկոտ կլինեք, նրանք էլ կփորձեն չհիասթափեցնել ձեզ: Ե՛վ գործնական, և՛ անձնական հարաբերություններն այդ հատվածում ներդաշնակ կլինեն, կոնֆլիկտներն էլ քիչ հավանական են:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է հանգստի, պայմանները փոխելու, ինչպես նաև ստեղծագործ զբաղմունքների համար: Այդ հատվածում ձեր տաղանդները վառ կարտահայտվեն ու աննկատ չեն մնա: Ինչ-որ մեկի վրա բարենպաստ տպավորություն թողնելը հեշտ կլինի: Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Նյարդային, անհանգիստ, բայց շատ հետաքրքիր շաբաթ է: Հաճախ իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոչ ստանդարտ լուծումներ փնտրել: Դա հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Օգտակար կլինի հին փորձը: Իսկ ահա խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն. դրանք կտան մարդիկ, ովքեր չեն տիրապետում իրավիճակին ու չեն հասկանում ձեզ:

Հնարավոր են անհարմար իրավիճակներ աշխատավայրում: Երբեմն մանրուքներում կսխալվեք ու դրա պատճառով ավելի շատ կանհանգստանաք, քան պետք է: Ուշադրություն դարձրեք մարդկանց, ովքեր նման պահերին աջակցում են ձեզ. նրանք հետո հուսալի համախոհներ կդառնան:

Շաբաթվա վերջին խնդիրներ կառաջանան հարազատների կամ մյուս մտերիմների մոտ, դրական փոփոխությունների հասնելու համար պետք է միջամտեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբն առավելագույնս արդյունավետ օգտագործեք. դա կարևոր ժամանակ է, որը հնարավորություն կտա շատ բանի հասնել: Այն հարմար է բարդ գործերի համար: Հիանալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, ինչպես նաև գլուխ կհանեք բարդ ու ոչ միանշանակ իրավիճակից: Մանրուքներին ուշադրությունը թույլ կտա խուսափել սխալներից:

Ժամանակի հետ լուրջ դժվարություններ կառաջանան: Դրանք հաճախ կապված կլինեն շփումների հետ. ձեզ համար դժվար կլինի շրջապատողներին հասկանալը, նրանք պահանջներ կներկայացնեն, փոխադարձ վիրավորանքներ կկուտակվեն: Կփորձեք հանգստություն պահպանել, բայց դա ձեզ միշտ չի հաջողվի:

Շաբաթվա վերջին ձեզ ավելի լավ կզգաք, դրական միտումների ազդեցությունն էլ առավել նկատելի կլինի: Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Ուրախության համար առիթներ շատ կլինեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Կզգաք աստղերի աջակցությունը, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, փորձարկումներ կանեք; Հաճախ պարզապես հաջողակ կլինեք. բավական է միայն նախաձեռնող լինեք ու կհասնեք նպատակին: Երբեմն ձեզ կօգնեն ծանոթները, այդ թվում՝ նաև ազդեցիկ անձինք: Այնպես որ՝ բարդ խնդիրների լուծումը սովորականից քիչ ջանքեր կպահանջի:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կնվազի: Վստահությանը փոխարինելու կգան կասկածները, որոշ Աղեղնավորներ կտագնապեն, իսկ դա կխանգարի առաջ շարժվել: Երբեմն նշանի ներկայացուցիչները ինչ-որ իրական բանի վրա կենտրոնանալու փոխարեն իրենց առաջ անհասանելի նպատակներ կդնեն:

Օգտակար կլինի հին ծանոթների հետ զրուցելը, նրանց հետ կասկածներով ու տագնապներով կիսվելը, կարևորի մասին խոսելը: Աջակցություն կստանաք, որի կարիքն ունեիք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամեն ինչ լավ կընթանա, հնարավորություն կունենաք հասնել դրված նպատակներին, ստանալ այն, ինչին ձգտում եք: Բայց դա համբերատարություն կպահանջի, որի պակասը կունենաք: Աշխատեք հետևողական լինել, կիսատ մի թողեք սկսածը, բայց ռիսկի էլ մի դիմեք, եթե դրանից կարելի է խուսափել: Խելամիտ զգուշությունը թույլ կտա հաղթահարել թակարդներն ու ամեն ինչ ճիշտ անել:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան անհրաժեշտ գնումներ անել, ուրախացնել մտերիմներին: Չեն բացառվում չպլանավորված ծախսերը, բայց դրանք բյուջեին նշանակալի հարված չեն հասցնի:

Շաբաթվա վերջին կուժեղանան դրական միտումները: Դրանք հատկապես նշանակալի կլինեն անձնական հարաբերությունների ոլորտում: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն ձեզ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հաջող, թեթև ու արդյունավետ կլինի: Շատ բան լավ կստացվի, անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Անսովոր խնդիրներ կլինեն և դրանք լուծելով՝ կկարողանաք ցույց տալ, թե ինչի եք ունակ: Շրջապատողները, որոնք նախկինում ձեզ ուշադրություն չէին դարձնում, կհետաքրքրվեն ձեզանով: Չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը. ձեզանից կախված կլինի, թե ինչ բնույթ կկրեն դրանք:

Շաբաթվա առաջին կեսը հարմար է կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու համար: Կարող եք կիսվել գաղափարներով, քննարկել պլանները: Ամենայն հավանականությամբ աջակցություն կստանաք:

Ավելի ուշ խնդիրներ կծագեն: Առավել խոցելի կլինի ֆինանսական ոլորտը. այստեղ դժվար կլինի ճիշտ որոշումներ ընդունելը: Իրավիճակն ուսումնասիրելու ու ամեն ինչ կշռադատելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք: Գործընկերներ ընտրելիս զգույշ եղեք, քանի որ նրանք կարող են անբարեխիղճ լինել ու դժվար պահին հուսախաբ անել:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ հաջող կլինի շաբաթվա սկիզբը: Այն լի կլինի վառ պահերով, զարմանալի զուգադիպություններով, ոգեշնչող իրադարձություններով: Մարդկանց դեպի ձեզ կձգեք, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, ընկերանալ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը, որը շատ կարևոր կլինի ձեզ համար: Կուրախացնի առաջընթացը աշխատանքի ու ուսման մեջ: Ջանքեր գործադրելու կարիք կլինի, բայց կկարողանաք արագ հասնել անհրաժեշտ արդյունքին: Շրջապատողներն անկեղծորեն կուրախանան ձեր հաջողություններով:

Շաբաթվա կեսին դժվարություններ կառաջանան, բայց դրանք չեն շեղի ձեզ, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Սպասվածից շատ բան կհասցնեք անել, եթե համառ լինեք ու չվախենաք օգտվել անսովոր մեթոդներից: Շաբաթվա վերջին երկրորդ շնչառություն կբացվի, էներգիայի ներհոսք կզգաք:

Լավագույն ժամանակն է ճամփորդելու, ակտիվ հանգստի, ֆիզիկական աշխատանքի ու սպորտով զբաղվելու համար:


Moder-003 1099 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 90

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 2
Հյուրեր/Гостей: 2
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով