/ Աստղագուշակ / Շաբաթվա / Շաբաթվա աստղագուշակ 05.08 - 11.08
Загрузка...
21.08.2019

Շաբաթվա աստղագուշակ 05.08 - 11.08

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ չի լինելու, բայց հետաքրքիր ամենայն հավանականությամբ կլինի: Շաբաթը նոր հեռանկարներ կբացի, հնարավորություններ կտա, որոնք բաց թողնել չեք ուզենա: Ձեզանից կպահանջվի միայն հավատալ ինքներդ ձեզ ու գործել: Եթե ուզում եք խուսափել կասկածներից, մի լսեք նրանց, ովքեր քննադատում ու տարահամոզում են ձեզ, կասկածում են ձեր տաղանդներին կամ պարզապես անտակտ նկատողություններ են անում: Նման մարդիկ միայն կշեղեն ձեզ:

Շաբաթվա առաջին կեսը նվիրված կլինի մասնագիտական խնդիրների լուծմանը, ուսմանը, գործնական կապերի ամրապնդմանը: Ավելի ուշ կանցնեք անձնական հարաբերություններին: Այստեղ հնարավոր են նշանակալի փոփոխություններ: Դրանք տեղի կունենան ձեր նախաձեռնությամբ, այնպես որ՝ մի սպասեք, որ ամեն ինչ ինքն իրեն է դասավորվելու: Շաբաթվա վերջը ռոմանտիկ անակնկալներով լի կլինի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթ շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը: Շատ իրադարձություններ կլինեն, որոնք կարող են նույնիսկ ամենազուսպ ու կշռադատող Ցուլերին հանել հավասարակշռությունից: Հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա որոշումներ ընդունել, արագ գլուխ հանել իրավիճակից, ընդ որում՝ շատ բան բաց կթողնեք, եթե հույզերին շատ մեծ նշանակություն տաք:

Գործերում հույս դրեք սեփական ուժերի վրա. դա շատ բան կհեշտացնի: Ցավոք, նույնիսկ փորձված համախոհները կարող են հուսախաբ անել ձեզ: Բացի այդ, վտանգ կա, որ ուրիշների սխալները ու կիսատ արված գործերը ձեր կորուստների պատճառը կդառնան: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կարող եք դիմել ընկերների աջակցությանը կամ լսել նրանց խորհուրդները: Երբեմն կողքից ավելի նկատելի է, թե ինչ է պետք ասել կամ ինչպես է պետք գործել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը լավ կսկսվի: Նրա առաջին օրերին մեծ հաջողությունների հասնելու շանս ունեք, ընդ որում՝ այն գործերում, որոնք նախկինում դժվարությամբ էին տրվում: Հարմար ժամանակ է համախոհներ փնտրելու համար, կարող եք միավորվել նրանց հետ, ում հետ մոտ աշխարհայացք ունեք: Չի բացառվում արդյունավետ համագործակցության կամ երկարատև ընկերության սկիզբը:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթվա առաջին օրերը բարենպաստ կլինեն: Այդ հատվածում լուրջ տարաձայնություններ ու վեճեր չեն առաջանա: Իսկ ահա հին խնդիրները հաջողությամբ կլուծվեն:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այն նույնպես շատ արդյունավետ է, բայց հաջողության հասնելու համար արդեն պետք է մեծ ջանքեր գործադրեք: Գործընկերների հետ վեճերի առիթներ կստեղծվեն, երբ ձեզ չաջակցեն նրանք, ովքեր միշտ ձեր կողքին էին: Այս հատվածի համար լավ է կարևոր գործեր ու պատասխանատու հանդիպումներ չպլանավորեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Չնայած որոշակի դժվարություններին՝ շաբաթը վատ չի դասավորվի: Դուք շատ բան պետք է անեք, ընդ որում՝ հաճախ պետք է միայնակ գործեք: Երբեմն կբախվեք ուժեղ մրցակցի հետ, բայց նրանց կհաղթեք ձեր փորձի շնորհիվ: Պայմանները միշտ չէ, որ հաջող կդասավորվեն, բայց ճանապարհին առաջ եկած խոչընդոտները ձեզ չեն ստիպի նահանջել: Համառությունը թույլ կտա կյանքի բոլոր ոլորտներում հաջողության հասնել:

Վեճեր սովորականից շատ կլինեն: Կթվա, թե նույնիսկ ամենամտերիմները ձեր խոսքերը սխալ են հասկանում, դրանցում գաղտնի վիրավորական իմաստ են փնտրում: Կսրվեն հին հակասությունները: Կարող է պարզվել, որ ծանոթներից ինչ-որ մեկը վաղուց չարացած է ձեզ վրա: Այս ամենին պետք է առավելագույնս հանգիստ վերաբերվել: Հիշեք, որ ձեր արարքներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան խոսքերը:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա մեծ մասը բարենպաստ է: Աշխատանքի մեջ հաջողության հասնելու շանս կա: Դուք շատ արագ կսովորեք, կյուրացնեք փորձը, որը կարող է պետք գալ. դա ձեր առավելությունը կդառնա: Միապաղաղ գործերը ձեզ չեն ստիպի ձանձրանալ, դրանց նույնքան ուշադիր ու լուրջ կվերաբերվեք, որքան հետաքրքիր գործերին:

Լավ կանցնեն բանակցությունները: Ընդհանրապես, շաբաթը հիանալի է ինչ-որ բան քննարկելու, ինֆորմացիա հավաքելու ու հարցեր տալու համար: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնցից ճարպկորեն կօգտվեք: Պետք է խուսափել միայն խորամանկություններից ու խարդավանքներից: Շրջապատողներից ինչքան քիչ գաղտնիքներ ունենաք, այնքան լավ:

Շաբաթվա վերջին հնարավոր են թյուրիմացություններ ու փոքրիկ դժվարություններ: Աշխատեք հանգստություն պահպանել: Եթե չսկսեք հուզվել, ամեն ինչ արագ կհարթվի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթն անհանգիստ կսկսվի: Հատկապես դժվար կլինի այն Կույսերի համար, ովքեր մասնակցում են համատեղ նախագծերին, խաղում են խմբում, սերտ համագործակցում են կամ պարզապես մյուսների հետ շատ ընդհանուր գործեր ունեն: Տարաձայնություններ կծագեն, հաճախ պարզապես դժգոհ կլինեք, որ պետք է հաշվի նստեք ինչ-որ մեկի կարծիքի հետ: Դրա պատճառով հնարավոր են և՛ ընտանեկան տարաձայնություններ, և՛ ժամանակավոր վեճ ընկերների հետ: Բարեբախտաբար, շուտով ամեն ինչ կպարզվի ու ձեզ ավելի լավ կզգաք:

Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես շատ իրադարձություններ կբերի, բայց ձեր տրամադրությունը լրիվ այլ կլինի: Կարող են դժվարություններ ծագել, ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց ձեզ համար իսկապես հետաքրքիր կլինի դրանք հաղթահարելը: Ոգևորությունը վարակիչ կլինի, դեպի ձեզ կձգտեն համախոհները, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է: Նորի համար հարմար ժամանակ է: Անսովոր վայրեր ուղևորությունները վառ տպավորություններ կպարգևեն, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ, ձեր տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեք: Շատ անսովոր առաջարկներ կստանաք: Դրանք կարող են կապված լինել ինչպես աշխատանքի, այնպես էլ ձեր ստեղծագործ պլանների իրագործման հետ: Կարող եք ուսում սկսել: Կարևոր է, որ այն ձեզ համար հետաքրքիր լինի. նոր գիտելիքները բոլոր դեպքերում վաղ թե ուշ ձեզ պետք են գալու:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի: Այս հատվածում շատ բան այնպիսին չի լինի, ինչպիսին կթվա: Գործերի ու մարդկանց մասին առաջին տպավորությունը կարող է սխալ լինել: Լավ է խոստումներ չտալ: Մեծ է հավանականությունը, որ դուք գերագնահատում եք ձեր հնարավորությունները ու պարզապես չեք կարողանալու պահել խոստումը: Ֆինանսների հետ կապված հարցերում զգուշություն է պետք: Աշխատեք շատ չծախսել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ հեշտ չի դասավորվի, բայց կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Ճիշտ մոտեցման դեպքում ձեզ կհաջողվի հաջող ավարտին հասցնել բարդ գործերը, գլուխ հանել նրանից, ինչն առաջ ձեր ուժերի սահմաններում չէր: Սակայն նկատի ունեցեք, որ ձեզ հաճախ աջակցություն է պետք գալու: Օգնություն շատերը կառաջարկեն, և ձեր խնդիրն է ընտրել մարդկանց, որոնց պարտական մնալ սարսափելի չի լինի: Ամենայն հավանականությամբ ձեզանից շնորհակալություն ու պատասխան ծառայություններ կակնկալեն նույնիսկ նրանք, ովքեր այսօր վստահեցնում են իրենց անշահախնդիր լինելու մեջ:

Շաբաթվա առաջին կեսին հույզերը կայուն կլինեն: Հազիվ թե ինչ-որ բան հանի ձեզ հավասարակշռությունից, ստիպի նյարդայնանալ կամ հուզվել: Լրիվ այլ շրջան կսկսվի հետո: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան դժվար կլինի հավասարակշռությունը պահպանելը: Դուք կասկածամիտ կդառնաք, հաճախ կչարանաք, մտերիմներին կվիրավորեք չմտածված խոսքերով:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Նյարդային ու բարդ է լինելու, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք: Շաբաթը լավն է նրանց համար, ովքեր կարողանում են պայքարել ու չեն վախենում ուժեղ մրցակիցներից: Ամեն անգամ հեշտ չի լինելու, բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի, իսկ լարված մարտերը արժեքավոր փորձ կնվիրեն: Բացի այդ, հենց հիմա կարող եք լավ ընկերներ գտնել, որոնց հետ միասին հետո շատ խոչընդոտներ կհաղթահարեք:

Աշխատեք առավելագույն ինֆորմացիա ստանալ: Պիտանի տեղեկությունները հաճախ կգան ամենաանսպասելի աղբյուրներից: Երբեմն պատահաբար լսված զրույցից կարող եք իմանալ այն, ինչ պետք է:

Սովորականից հաճախ պետք է իմպրովիզներ անեք, ոտքի վրա որոշեք՝ ինչ է պետք անել: Դա ձեզ շատ դուր կգա: Քանի դեռ մյուսները կասկածում ու մտորում են, դուք կարող եք իրավիճակն առնել ձեր վերահսկողության տակ: Աղեղնավորների առաջատարի հատկանիշները շատ վառ կարտահայտվեն, և դա շուրջը բոլորին դուր կգա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա առաջին կեսին հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան երկրորդին: Այնպես որ՝ ոչինչ մի հետաձգեք: Մասնագիտական գործերից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե օգտվեք ուրիշի փորձից: Հենց դրա շնորհիվ սխալներ չեք անի ու ճիշտ որոշումներ կընդունեք: Վատ մի զգացեք հարցեր տալ, նույնիսկ եթե ինչ-որ մեկին թվա, թե դրանք շատ են:

Շաբաթվա երկրորդ կեսին գլխավոր խնդիրը ժամանակի պակասը կդառնա: Գործեր անսպասելիորեն շատ կլինեն, պետք է լուծեք աշխատանքային ու կենցաղային խնդիրները, ուշադրություն հատկացնեք ընտանիքին ու ամենուր հասցնեք: Կուզենաք դադար վերցնել, բայց իրավիճակը դա թույլ չի տա: Այնպես որ՝ դրեք առաջնահերթություններն ու գործեք:

Ողջ շաբաթվա ընթացքում ուշադիր եղեք ձեր առողջությանը: Հիմա ցանկալի է խուսափել ավելորդություններից, օրգանիզմն էլ ամրության փորձության չենթարկել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա առաջին կեսին հեշտ չի լինելու: Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր հույս ունեին արագ հաջողության հասնել, ավարտին հասցնել կարևոր ու բարդ գործը: Հիմա հաճախ ձգձգումներ կառաջանան, պլանները կխախտվեն, ստիպված պետք է լինեք հարմարվել նոր պայմաններին: Այդ ամենը շատ կհոգնեցնի: Ձեզ չէր խանգարի հասկացող մարդկանց աջակցությունը, բայց այն միանգամից ստանալ չի հաջողվի: Համբերատար եղեք. բարենպաստ շրջանը հետո կգա:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ ու հեշտ կլինի: Կարող եք կյանքի կոչել այն, ինչ վաղուց եք մտածել: Չի բացառվում, որ հաջողությունն ուղեկցի համարյա հուսահատված Ջրհոսներին: Կարող են իրականանալ հին երազանքները: Օգտվեք պահից ու մի հետաձգեք կարևոր գործերը, աշխատեք հնարավորինս շատ բան հասցնել: Լավ կանցնեն ուղևորությունները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի. մի վախեցեք ստանձնել ոչ ստանդարտ խնդիրների լուծումը, նորը սովորեք ու փորձարկումներ արեք: Ինչքան շատ տարված լինեք ինչ-որ գործով, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ ձեր հետևից կգնան ընկերները, հին ու նոր ծանոթները: Հուսալի համախոհներ գտնելը հիմա դժվար չի լինի:

Լավ գլուխ կհանեք նոր պարտականություններից, արագ ամեն ինչ կսովորեք: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողությունները: Ինչ-որ մեկը կարող է նախանձել, բայց չի փորձի վնասել ձեզ: Նոր թշնամիներ այս շաբաթ ձեռք չեք բերի, իսկ ահա հների հետ հարաբերությունները կարող են փոխվել. պարզ կդառնա, որ կիսելու բան չունեք ու ավելի օգտակար է միավորվելը:

Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր: Հիմա գումարին վերաբերող ճիշտ որոշումներ կընդունեք ու հաջող գնումներ կանեք:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Август 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 4
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003