Փետրվարի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը

Փետրվարի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը

05.02.2019 в 21:00 | Լուսնային

Փետրվարի 6-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 05:01-ից՝ Ձկների:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է մինչև 09:16-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:



Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 09:16-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Եթե ակտիվ մարդն իր մեջ պահի էներգիան, նենգ ու կասկածամիտ կդառնա: Բարենպաստ օր է մարտական արվեստներով զբաղվելու համար: Կարող եք աշխատել մետաղի հետ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:

Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում գործել, աշխատել, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան գործերով: Թեթև սնունդ օգտագործեք ու քիչ հեղուկ խմեք: Երազներ չտեսնելը լավ նշան կլինի:



Moder-003 256 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme