ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1579 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 3-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 16:02-ից՝ Ջրհոսի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է մինչև 07:53-ը, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել ու կառավարել հույզերը: Քիչ կարդացեք ու մի ծանրաբեռնեք տեսողությունը:



Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 07:53-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Օրվա երազները սուտ կլինեն: Սա անկումների ու աղետների օր է: Պետք է վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, զուսպ ու հնազանդ լինելը: Զբաղվեք տան ու կենցաղային հարցերով: Խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել:

Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար պայքարել: Չարը դիմակազերծելու ու վախերի դեմ պայքարելու օր է: Սկսած գործերն ավարտին հասցրեք ու մարեք պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք ձեր մեջ հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների համար: Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին, խուսափեք ալկոհոլից, քաղցրից ու խոզի մսից: Բարի կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1579 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6