/ Աստղագուշակ / Լուսնային / Օգոստոսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
20.08.2019

Օգոստոսի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը

Օգոստոսի 10-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:07-ը, վատ նշաններին պետք է շատ ուշադիր լինել, սթափ գնահատել ամեն քայլը: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու ու ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Այսօր ակտիվությունը պատժելի կլինի, ու նրա հետևանքները սարսափելի կլինեն:

Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 18:07-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ կատարել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հարաբերություններին վերջ տալը. խոսքը հատկապես գործնական հարաբերությունների մասին է: Խուսափեք նաև ճամփորդելուց: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի:



Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Հնազանդության, սիրո ժամանակ է: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում զբաղված լինել՝ աշխատել ծառերի հետ, հողամասում, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել և այլն: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարի նշան կլինի դիմակներ, դեղին մետաղադրամներ գտնելը: Լավ նշան կլինի, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն ամպրոպը, փոշին, ջուրն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Այսօր լավ նշան կլինի երազներ չտեսնելը:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Август 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 13
Հյուրեր/Гостей: 13
Օգտատերեր/Пользователей: 0