ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3856 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մայիսին և հատկապես նրա առաջին կեսին նպատակին հասնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Դա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին: Թուլանալ չի կարելի, նույնիսկ եթե թվում է, որ հաջողությունն արդեն համարյա ձեռքերում է: Ցավոք, հիմա ճանապարհին ցանկացած պահի կարող են խոչընդոտներ առաջանալ, օրինակ, հենց այն պահին, երբ դա ամենից քիչն եք սպասում:

Հիշեք, որ ուրիշների փորձը շատ օգտակար կլինի: Մայիսի սկզբին կուզենաք մերժել բոլոր խորհուրդները. ձեզ միայն սեփական տեսակետը ճշմարիտ կթվա: Բայց եթե լսեք, թե ինչ են ասում մյուսները, ապա ուժեր կխնայեք, կխուսափեք սխալներից, որոնք ուղղելը հեշտ չէր լինելու:

Ամսվա լավագույն մասը կսկսվի մայիսի 20-ից: Ուժերի ներհոսք կզգաք, կհետաքրքրվեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչով: Շատ անակնկալներ կլինեն, որոնք ձեզ կուրախացնեն: Փոխված իրավիճակին հարմարվելը դժվար չի լինի, ոտքի վրա կվերամշակեք պլանները: 

Դեպի լավը կփոխվի ֆինանսական գործերի վիճակը, եկամուտները կաճեն: Ամսվա վերջին կմտածեք խոշոր գնումներ անելու մասին:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ բարենպաստ ամիս է սպասվում: Ցանկացած աշխատանք հեշտությամբ կտրվի, արագ կսովորեք նորը, միշտ կիմանաք՝ ում օրինակին արժե հետևել, իսկ ում հետ համեմատվել չարժե: Ինտուիցիայի հուշումներն անսխալ կլինեն: Շրջապատի խորհուրդները երբեմն անօգուտ կլինեն, այնպես որ՝ դրանք համարյա երբեք չեք լսի:

Նոր բաներից չեք վախենա, միշտ պատրաստ կլինեք դուրս գալ ընդունված սահմաններից: Մայիսը հիանալի է այնպիսի բան փորձելու համար, որի մասին վաղուց էիք երազում: Դա ինչ ասես կարող է լինել՝ սկսած խոհարարական փորձարկումներից, վերջացրած սպորտի էքստրեմալ ձևերով: Կարևոր է այն, որ առողջ բանականությունը ձեզ ոչ մի րոպե չի լքի, պետք եղածից շատ ռիսկի չեք դիմի ու ընդհանրապես՝ ամեն ինչ ճիշտ կանեք:

Դանդաղ, բայց դեպի լավը կփոխվի իրավիճակը անձնական հարաբերություններում: Մարդկանց ավելի ու ավելի դուր կգաք: Մայիսի առաջին օրերին սկսած հարաբերությունները շուտով լուրջ բնույթ կստանան, և կարևոր չէ, թե ինչ հարաբերությունների մասին է խոսքը՝ ընկերական, սիրային, թե գործնական:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մայիսը նշանակալի դրական փոփոխություններ կբերի, ընդ որում՝ դրանք գլոբալ ու լուրջ կլինեն: Այնպես որ՝ մանրուքների վրա մի շեղվեք, այլ կենտրոնացեք նրա վրա, ինչը ձեզ համար իսկապես արժեքավոր է: Կարող եք երկարատև նախագծեր ստանձնել, ընդ որում՝ խոսքը միայն մասնագիտական ոլորտի մասին չէ:

Եկել է նոր կյանք սկսելու համար հարմար ժամանակը: Կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը՝ ամուսնանալու, գործունեության ոլորտն արմատապես փոխելու, թե պարզապես առավոտյան վազք սկսելու. բոլոր դեպքերում ամեն ինչ հեշտ, առանց ներքին ընդդիմության կստացվի, ճանապարհին էլ լուրջ խոչընդոտներ չեն առաջանա:

Այս ամենը չի նշանակում, որ մայիսը լրիվ անհոգ կանցնի: Պետք է որոշ ընտանեկան խնդիրներ լուծեք, օգնեք մտերիմներին: Դրա համար, հնարավոր է, ստիպված լինեք հետաձգել սեփական պլանների իրագործումը: Խուճապի մի մատնվեք, քանի որ հետո դրանց անցնելու ժամանակն էլ կգա:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մայիսը բավական հակասական կանցնի, ամսվա մեծ մասը վստահ չեք լինի՝ արդյոք ձեզ դուր է գալիս տեղի ունեցողը: Նկատի առեք, որ նույնիսկ եթե դուր է գալիս, չի կարելի հոսանքով լողալ, պետք է ակտիվ կենսական դիրք գրավեք: Ընդ որում՝ դա պետք է ինքնուրույն անեք, շրջապատի խորհուրդներով կողմնորոշվելը անօգուտ ու նույնիսկ վտանգավոր կլինի: 

Աշխատանք ու հոգսեր ավելի ու ավելի շատ կլինեն: Դա որոշ չափով կապված կլինի նրա հետ, որ ստիպված եք լինելու ուրիշների համար աշխատել ու հոգ տանել նրանց մասին: Բայց բանը միայն դրանում չէ: Ձեր առաջ ավելի ու ավելի բարձր նպատակներ կդնեք. հասկանալի է, որ դրանց առանց ջանքեր գործադրելու հասնել հնարավոր չէ: 

Ցանկացած հնարավորություն օգտագործեք նորը սովորելու կամ սովորական դարձած բաներին նորովի նայելու համար: Ցանկացած նոր գիտելիք, մտքեր, գաղափարներ ապագայում շատ օգտակար ու կարևոր կլինեն:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ հագեցած, հակասական ու անհանգիստ կլինի մայիսի առաջին կեսը: Այդ շրջանի համար պլաններ կառուցելիս նկատի առեք, որ իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել: Լավ է, եթե պահուստային տարբերակներ, հետդարձի ճանապարհներ և անհաջողության դեպքում այլ գործի անցնելու հնարավորություն ունենաք:

Հույզերն այդ հատվածում լարված կլինեն, ձեզ համար դժվար կլինի նույնիսկ արտաքին սառնասրտություն պահպանելը: Որոշ Առյուծներ չափազանց խոցելի ու զգայուն կդառնան, նույնիսկ ամենամտերիմներից կվիրավորվեն: Մյուսներն էլ հաճախ կնյարդայնանան, կբարկանան ու դրանից անհարմար իրավիճակներում կհայտնվեն:

Մայիսի երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն մասնագիտական ոլորտում նոր հնարավորություններ կբացի, իսկ դա կոգեշնչի նշանի ներկայացուցիչներին, որոնք վերջին շրջանում կասկածում էին, որ ճիշտ ուղի են ընտրել: Չի բացառվում մասնագիտական աճը:

Ինչքան ամառը մոտենա, այնքան հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, ամսվա վերջին օրերին քիչ ծանոթ մարդկանց հետ էլ միանգամից ընդհանուր լեզու կգտնեք:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ բարդ ամիս է սպասվում: Հաճելի պահեր, իհարկե, կլինեն, բայց պետք է պատրաստվեք փորձությունների, քանի որ առանց դրա մայիսը չի անցնի:

Մայիսի սկզբին կարող եք հաջողությունների հույս ունենալ գործնական ոլորտում: Այդ շրջանի գլխավոր խնդիրը ձեր անկայունությունն է: Մեկ մի գործի կանցնեք, մեկ՝ լրիվ մեկ ուրիշի, շատ հաճախ կփոխեք նպատակներն ու կողմնորոշիչները: Դա թույլ չի տա հասնել նպատակներին, կխանգարի շրջապատի հետ ներդաշնակ հարաբերություններին:

Ավելի ուշ համառություն, հաստատակամություն, կարգապահություն պահանջող շրջան կգա: Աշխատավայրում խնդիրներ կլինեն, չեն բացառվում ֆինանսական կորուստները: Կփորձեք հարմարվել իրավիճակին, բայց դա միանգամից չի ստացվի: Աշխատեք ձեր սխալներին հանգիստ վերաբերվել, ինքներդ ձեզ մի քննադատեք թերացումների համար:

Մայիսի 19-ից հետո դրական փոփոխություններ կլինեն: Նոր գործնական առաջարկներ կստանաք, այդ թվում՝ լրիվ անսպասելի, բայց շատ խոստումնալից: Անձնական հարաբերությունների տեսանկյունից մայիսի վերջը նույնպես բարենպաստ կլինի, բողոքելու ցանկություն էլ չեք ունենա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մայիսին աստղերը ձեր կողմից կլինեն, իսկ դա նշանակում է, որ կարող եք հաղթահարել դժվարությունները, կհասնեք դրված նպատակներին, կանեք ավելին, քան պլանավորել էիք: Կարող եք չշտապել, քանի որ դրական միտումների ազդեցությունը մայիսի երկրորդ կեսին ավելի ուժեղ կլինի, քան առաջինին:

Մայիսի առաջին շաբաթներին աշխատեք չմոռանալ, որ ապագայի համար եք աշխատում ու հույս մի դրեք անհապաղ հաջողությունների, հաղթանակների ու պարգևատրումների վրա: Համբերությամբ զինվեք, զգուշորեն առաջ շարժվեք, բայց մի հրաժարվեք ձեր պլաններից, եթե ինչ-որ բան չստացվի: Այս շրջանը հարմար է մեծերի հետ շփվելու, գործընկերների հետ համագործակցելու և ձեզանից փորձառու մարդկանց հետ փորձ փոխանակելու համար:

Մայիսի երկրորդ կեսը հարմար է ստեղծագործելու ու այն զբաղմունքների համար, որոնք ձեր բնածին տաղանդների կիրառումն են պահանջում: Այդ հատվածում պետք է պահանջկոտ լինեք ձեր հանդեպ, և դա կօգնի խուսափել շատ սխալներից:

Ամսվա վերջին օրերին ուզածին հասնելու համար լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Չի բացառվում՝ որոշ անսպասելի իրադարձություններ ազդեն ձեր կյանքի վրա ու այն դեպի լավը փոխեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մայիսը հագեցած կլինի: Պետք է պայքարեք ոչ միայն թշնամիների, այլ նաև սեփական թուլությունների դեմ: Մի հանձնվեք, քանի որ երկու դեպքում էլ հաղթող դուրս գալու շանս ունեք:

Ամսվա սկզբին գործերում խառնաշփոթ կլինի, և դուք կմտածեք, որ դրանում ինքներդ եք մեղավոր: Դրա հետ միասին ձեզ անիմաստ տեղը կմեղադրեք. բանն ամենայն հավանականությամբ ուրիշների սխալների ու անպատասխանատու վերաբերմունքի մեջ է: Բոլոր դեպքերում լավ է մեղավորներ չփնտրեք, այլ հանգիստ գնահատեք իրավիճակն ու ճիշտ ռազմավարություն ընտրեք: Երբ դրանից գլուխ հանեք, բացասական միտումների ազդեցությունը արագ կնվազի:

Վճռական գործողությունների համար լավագույն հատվածը մայիսի վերջն է: Այն ամբողջությամբ օգտագործելու համար պետք է արդեն ամսվա կեսին գործողությունների հստակ պլան մշակեք: Երբ դրանք կատարեք, ինքներդ ձեզ ժամանակ տվեք եզրակացություններ անելու համար ու հետաքրքիր եզրահանգումների կգաք:

Մայիսի վերջին օրերը շատ հետաքրքիր կլինեն: Այդ հատվածում առաջադրանքներ կլինեն, որոնք լուծելը հաճույք կպատճառի: Եթե ժամանակն ամեն ինչի համար չհերիքի, չեք վշտանա ու ճիշտ կվարվեք. կենսասիրությունն ու լավատեսությունը ձեզ գրավչություն կհաղորդեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Պետք է որոշ դժվարություններ հաղթահարեք, հատկապես բարդ կլինի ամսվա երկրորդ կեսը: Բայց դուք ինքնավստահությունը ոչ մի րոպե չեք կորցնի: Ամենակարևոր պահերին ձեր կողմից կլինեն ոչ միայն աստղերը, այլ նաև հին ընկերներն ու ծանոթները:

Մայիսի առաջին օրերին ոչ մի բանից կարող եք չվախենալ. ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Եթե նույնիսկ խնդիրներ առաջանան, ապա արագ լուծում կգտնեք դրանց: Ձեզ միայն գործերում որոշ ձգձգումներ են սպառնում: Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, չպլանավորված ծախսեր, բայց դրամական մուտքերն էլ չեն բացառվում:

Ամսվա կեսին կթվա, թե շրջապատողներն ամեն ինչ անում են ձեր ոտքի տակի հողը թուլացնելու համար: Հնարավոր են անձնական բնույթի խնդիրներ, դժվարություններ մտերիմների հետ շփումներում: Առավել տպավորվող ու խոցելի կլինեք, սուր կարձագանքեք տեղի ունեցողին: Աշխատեք վերահսկել ձեզ, և դա շատ բան կհեշտացնի:

Աստիճանաբար իրավիճակը դանդաղ, բայց հստակ դեպի լավը կփոխվի: Այո, պետք է շատ աշխատեք, բարդ որոշումներ ընդունեք, ուրիշի օգտի համար զոհեք սեփական հետաքրքրությունները: Բայց այդ ամենը օգտակար կլինի առաջին հերթին հենց ձեզ համար: Հենց այդ հատվածում ձեզանով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Նրանց հետ ընկերանալու, միասին հետաքրքիր գործ ստանձնելու հնարավորություն կունենաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շտապել չի կարելի, նույնիսկ եթե շատ եք ուզում: Մայիսին հենց շտապողականությունը սխալների կհանգեցնի, որոնք ուղղելը հեշտ չի լինի: Ողջ ամսվա ընթացքում որոշումների ու արարքների հարցում շատ կարևոր կլինի ինքնուրույնությունը: Ինչքան քիչ կախված լինեք ուրիշներից, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ ուղով շարժվելը:

Եթե ամսվա առաջին օրերին ինչ-որ կարևոր բան նախաձեռնեք, արեք դա մեծ զգուշությամբ: Խուսափեք ռիսկից, ուշադիր ընտրեք համախոհներին, հետևեք միայն այն խորհուրդներին, որոնք հուսալի ու փորձառու մարդիկ են տալիս: Հարմար ժամանակ չէ արկածախնդրությունների ու արկածների համար, այդ թվում՝ նաև սիրային: Ինչ էլ որ պատահի, աշխատեք պահպանել ինքնատիրապետումն ու ղեկավարվեք առողջ բանականությամբ:

Ամսվա կեսը շատ նոր հնարավորություններ կբացի: Դա շատ հագեցած ժամանակ է լինելու: Երբեմն ձեզ իսկական հերոս կզգաք, որն ամեն օր պետք է գոնե մի քանի հերոսություն անի: Այդ հերոսությունների համար պարգևը կստանաք, ընդ որում՝ այն ավելի մեծ կլինի, քան ակնկալում էիք: Բացի այդ, ձեր գաղափարներով ու պլաններով կհետաքրքրվեն ազդեցիկ անձինք: Բաց մի թողեք նրանց ձեր համախոհը դարձնելու հնարավորությունը:

Մայիսի վերջին օրերը հիասթափություն, տագնապներ ու հոգսեր կբերեն: Բայց այդ ամենը չի հուսահատեցնի ձեզ, չի ստիպի կորցնել հավասարակշռությունը: Փորձություններին փիլիսոփայորեն կմոտենաք, կորուստների պատճառով կաշխատեք չվշտանալ, իսկ անձնական ու գործնական հարաբերություններում ձեզ շատ արժանապատիվ կպահեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ գրավիչ արկածներ են սպասվում: Եթե ուզենաք հանգստանալ, դա կազմակերպելը հեշտ չի լինի: Անընդհատ ուշադրություն պահանջող գործեր ու խնդիրներ կհայտնվեն, որոնցից միայն դուք կարող եք գլուխ հանել:

Մայիսի սկիզբը առատաձեռն կլինի տարաբնույթ դժվարությունների ու փորձությունների մասով: Ամենատպավորվող Ջրհոսների համար այդ հատվածը կապված կլինի մռայլ մտքերի, կասկածների ու խանդի հետ: Երբեմն ինքներդ էլ չեք հասկանա՝ ինչու եք անհանգստանում ու տագնապում, իսկ եթե նույնիսկ գտնեք պատճառը, կզարմանաք, թե ինչքան անլուրջ է այն: Աշխատեք դրական հույզերի աղբյուր գտնել. դրանք ձեզ շատ օգտակար կլինեն:

Ամսվա կեսն ավելի հեշտ ու հաջող կդասավորվի: Այո, այդ հատվածում պետք է ուզածը ստանալու համար շատ աշխատեք, բայց լավ կիմանաք, թե ինչի եք ձգտում ու կանեք այն, ինչ պետք է: Օգտակար կլինեն հին կապերը, հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ նախկինում ընդհանուր լեզու գտնել չէր հաջողվում:

Հետո ավելի դժվար է լինելու, բայց անհաղթահարելի արգելքներ ճանապարհին չեն առաջանա: Ամսվա վերջին օրերը կշռադատված որոշումներ ու մտածված արարքներ են պահանջում: Այդ հատվածում լավ է ռիսկի չդիմել ու հաջողության վրա հույս չդնել, եթե խոսքը կարևորի մասին է:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի հուզվեք: Մայիսին հանգստությունն անհրաժեշտություն կլինի. քանի դեռ պահպանում եք այն, արգելքները հաղթահարելի կլինեն, խնդիրները կլուծվեն, և ընդհանրապես ամեն ինչ այնքան էլ վատ չի ընթանա: Հենց տրվեք հույզերին, կսկսեք սխալը սխալի հետևից անել, խառնաշփոթ կառաջանա, որը կշեղի գործերից, ճանապարհից շեղվելն էլ կհեշտանա:

Մայիսի սկիզբը հեշտ կլինի: Կարևոր կդառնա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը, ընդ որում՝ դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Բարդ խնդիրները միայնակ լուծելու անհրաժեշտություն չկա. կարող եք օգնականներ ու համախոհներ գտնել, որոնք ամեն հարցում կաջակցեն ձեզ: Ստեղծագործ պոտենցիալը կմեծանա, նոր գաղափարներ ու պլաններ կունենաք, բայց դրանց իրագործումը ժամանակ կպահանջի, պետք է խոստովանեք դա ու պատրաստ լինեք սպասել:

Առավել բարդ շրջանը կսկսվի մայիսի կեսին: Պետք է շատ հեռատես, արարքների մեջ զգույշ լինեք, կապերին էլ ընտրողաբար մոտենաք: Ձեզ մոլորության մեջ գցել ցանկացողներ շատ կլինեն, ընդ որում՝ ոմանք ճշմարտությանը նման բաներ կասեն: Ամեն քայլն ու խոսքը պետք է լավ մտածված լինի, իսկ դա արագ կհոգնեցնի ձեզ: 

Ամսվա վերջին օրերին ավելի թեթև կլինի: Այդ հատվածում կլուծվեն հիմնական գործնական ու ֆինանսական խնդիրները: Կկարողանաք կենտրոնանալ անձնական կյանքի վրա, որտեղ շատ հետաքրքիր բաներ կկատարվեն: Մի մերժեք այն մարդկանց օգնությունը, որոնք կխնդրեն այդ մասին, աշխատեք մասնակցել հասարակական միջոցառումներին. դա օգտակար կլինի:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3856 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2