ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1134 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 9-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է մինչև 08:53-ը, սկզբունքները կամ ինչ-որ մեկին պաշտպանելու օր է: Օրը կարող եք անցկացնել ճանապարհին: Այսօր սնվելու հարցում կարող եք առաջնորդվել բնազդով ու ուտել այն, ինչ ուզում եք: Բոլոր կերակուրներն անխտիր շատ լավ կյուրացվեն: Այսօր պետք է կուշտ լինեք, բայց շատակերությամբ էլ չզբաղվեք: Ուշադիր եղեք մարսողական համակարգի օրգաններին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 08:53-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Օրը հարմար է երիտասարդացնող պրոցեդուրաների համար: Հիվանդներն այսօր արագ կառողջանան:



Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է արդար գործի համար մարտի բռնվել: Սա չարը բացահայտելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, գործերն ավարտին հասցնել, տուն կառուցել, մարել պարտքերը: Օրը խորամանկություն ու ծուլություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք ձեր մեջ հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների ու ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնասել բույսերին, խորամանկել, աղտոտել ջուրը: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Նախապատվությունը տվեք կծու ու կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Խուսափեք խոզի մսից ու սալից, քաղցրեղենից: Լավը կլինեն էքստրեմալ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1134 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.2/4