/ Աստղագուշակ / Լուսնային / Մայիսի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը
21.07.2019

Մայիսի 31-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մայիսի 31-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 08:42-ից՝ Ցուլի:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է մինչև 04:18-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է ծախսել իր ողջ ուժերն ու էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալուց հետո լիքը տոպրակով կամ դույլով մարդ տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Եթե երազում կամ իրական կյանքում կայծակ տեսնեք, կնշանակի փառասիրությունն ու գոռոզությունը դեռ սանձահարված չեն: Այսօր բարենպաստ է իրականությունը սթափ գնահատելը, դիմակները մի կողմ նետելը, կյանքն ու մարդկանց ճանաչելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստանալու շատ աշխատելը:



Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 04:18-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ստանալու, հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, ներհայեցողությամբ զբաղվելը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Հայելուն շատ մի նայեք. կարող է թերարժեքության բարդույթ առաջանալ: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տրվել ձանձրույթին, շատ համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայի հուշումներով: Օրվա գույներն են արծաթագույնը, կապույտը, դեղինի երանգները: Նախապատվությունը տվեք կծու ու ոչ կենդանական սննդին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:

Поделитесь в социальных сетях
Loading...
loading...
Loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Գովազդ
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 152
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 18
Հյուրեր/Гостей: 17
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003