/ Новости сайта / Լուսնային / Մայիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
25.06.2019

Մայիսի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մայիսի 20-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է մինչև 23:35-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, ապագա աշխատանքի համար նախագծեր մշակելու օր է: Այսօր շատ կարևոր կլինի հոգեպես հանգիստ ու ներդաշնակ լինելը: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ ու այլ օգտակար գործերով, հաշվետվություններ պլանավորել ու կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն պահպանել, չափավոր լինել: Անբարենպաստ է վիճելն ու չարություն, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սնունդ ու սունկ օգտագործելուց:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 23:35-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերն է, բայց մի կորցրեք զգոնությունը, քանի որ անվերահսկելի էներգիան իր մեջ շատ անակնկալներ է պարունակում: Օրվա արդյունքները տարբեր կարող են լինել. լավագույն դեպքում՝ իդեալական սեր, վատագույն դեպքում՝ ցոփություն ու հարբեցողություն: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող այլ գործերով զբաղվելը, մտերիմների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ գործով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը լարված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:



Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, զվարճանքի հետ, որը համադրված կլինի ներքին լրջության ու սեփական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա համար պլաններ կառուցել, ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն լավը կլինի: Խորհուրդ չի տրվում տխրել, տրվել ձանձրույթին ու շտապել: Կայծակ, կրակ տեսնելը բարի նախաձեռնությունների նշան կլինի: Լավ նշան կլինի նաև առավոտյան թռչունների երգը լսելը: Կարկանդակներ թխեք ու հյուր կանչեք: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 149
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 19
Հյուրեր/Гостей: 19
Օգտատերեր/Пользователей: 0