Մայիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը
Մայիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մայիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակը

30.04.2019 в 21:00 | Լուսնային

Մայիսի 1-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 14:23-ից՝ Խոյի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է մինչև 05:27-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հայեցողությամբ զբաղվելը, հանգստության ու ներդաշնակության ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամտության ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: 

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 05:27-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է ծախսել իր պահուստային ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալուց հետո լիքը տոպրակով կամ դույլով մարդ տեսնեք, կարող եք վստահ լինել, որ կյանքում ճիշտ ուղի եք ընտրել: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելն ու առանց հանգստի շատ աշխատելը: 



Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Կարող եք թուլանալ ու տրվել հոսանքին: Այսօր ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում ժամանակ անցկացնել փողոցում, տրվել ձանձրույթին, շատ համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին: Սա խորհրդանշական երազների օր է, հատկապես՝ արևածագից առաջ:


Moder-003 308 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 138

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 28
Հյուրեր/Гостей: 28
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով