Մայիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
Մայիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մայիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը

13.05.2019 в 21:00 | Լուսնային

Մայիսի 14-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 22:50-ից՝ Կշեռքի: 

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է մինչև 15:24-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տուն կառուցելու ու վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր բոլոր, նույնիսկ անհույս հիվանդների համար թեթև օր կլինի: Խորհուրդ չի տրվում ինքներդ ձեզ սովի մատնեք:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 15:24-ից, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր զգույշ է պետք լինել միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ ու ուշադիր եղեք: Բարենպաստ է ավարտին հասցնել սկսած գործերը, ճամփորդել ու տեղափոխվել: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, վտանգավոր աշխատանք անելն ու միջատներ սպանելը: 



Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է գրագիտության, նվիրվածության հետ: Սա երեխաներին պաշտպանելու, մութ ուժերից հրաժարվելու, ավանդույթներին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում լինել տանը, երեխաների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է, կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի մատնանշել: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնը և դեղինը: Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Խուսափեք կենդանական սննդից: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ բնույթ կրեն ու արագ կիրականանան, եթե վառ լինեն:


Moder-003 237 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 30
Հյուրեր/Гостей: 30
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով