Մարտի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը

Մարտի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը

16.03.2019 в 21:00 | Լուսնային

Մարտի 17-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 03:56-ից՝ Առյուծի:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է մինչև 13:25-ը, անկառավարելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել մարմնով՝ զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս պետք է ուշադիր ու զգույշ լինել: Զգույշ եղեք նաև միջատների հետ շփվելիս: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, վտանգավոր աշխատանք անելն ու միջատներ սատկացնելը: 



Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 13:25-ից, հանգստության, մտքերը մաքրելու, խելամտության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, ձեր աղոթքները տեղ կհասնեն: Բարեգործություն արեք, նվերներ տվեք, աշխատեք այգում, շատ ջուր խմեք, ուշադիր եղեք ինքներդ ձեզ, մարդասիրություն դրսևորեք: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելը, լաց լինելը:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա գիտելիքների ու շփումների, ճամփորդությունների, հիանալի մտահղացումների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել: Այսօր հինը նորով փոխարինելու օր է: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով: Օրվա երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:


Moder-003 237 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 90

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 3
Հյուրեր/Гостей: 3
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով