Հունվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը

Հունվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը

23.01.2019 в 21:00 | Լուսնային

Հունվարի 24-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է մինչև 21:29-ը, բարդ ու բավականին վտանգավոր օր է: Շատ զգույշ պետք է լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը վատն է անկայուն հոգեկան ունեցող մարդկանց համար: 

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 21:29-ից, անկեղծության ու բացահայտումների օր է: Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, ցանկացած տեսակի պարտքից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների օր է: Խորհուրդ է տրվում լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, հետևել ավանդույթներին: Խորհուրդ չի տրվում ձանձրալի ու հետաքրքրություն չառաջացնող գործերով զբաղվել: Մի ծանրաբեռնեք տեսողությունը: 

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խուսափեք դեղեր օգտագործելուց: Նախապատվությունը տվեք քաղցր հյութերին ու կաթնամթերքին: Կարող եք երկար քնել, լավ նշան կլինի երազում լողալը, ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնելը: Այսօր վատ նշան է երազում կրակ տեսնելը:



Moder-003 222 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme