ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1026 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 26-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:02-ը, չի կարելի անգործության մատնվել: Փորձեք ճնշել ձեր վախը, խուսափեք սիրախաղերից, որոնք ուժերի անկման պատճառ կարող են դառնալ: Այսօր արթնանալու է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով ու մաքրելով: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Ուշադիր եղեք նաև ողնաշարին: Խուսափեք միս ուտելուց, նախապատվությունը տվեք կաթին, կաթնամթերքին:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 01:02-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու ժամանակ է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելն ու հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում կուտակված ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անել, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու համար: Կարող եք զբաղվել բուժմամբ:



Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր որակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխության, մտքի փայլատակումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր համաձայնություններ կնքել, վիրահատվել: Օրը լավն է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Էլեկտրականության, ամպրոպների ու կայծակների հետ կապված ամեն ինչ բարի նշան կլինի: Հագուստի մեջ խուսափեք խամրած գույներից, որոնք կարող են դեպի իրենց ձգել բացասականը: Նախապատվությունը տվեք հյութեղ գույներին: Օրվա թվերն են՝ 8, 64, 75: Նախապատվությունը տվեք բազմազան սննդին, կարող եք նոր ուտեստ փորձել: Երազները կշիռ կունենան, եթե վառ լինեն ու դրանք տեսնեք առավոտյան մոտ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1026 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7