Այծեղջյուրների համատեղելիությունը
Այծեղջյուրների համատեղելիությունը

Այծեղջյուրների համատեղելիությունը

Այծեղջյուր կնոջ համատեղելիությունը

Կին Այծեղջյուր-Տղամարդ Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Մեծ ապագայի ճանապարհին
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս կապը շատ հաճախ ամուր է լինում։ Ամբիցիոզ Խոյի համար ամենակարևորն աշխատանքն է, իսկ կին Այծեղջյուրը այդ հարցում ամբողջությամբ աջակցում է նրան։ Իր բոլոր մասնագիտական հույսերն ու ձգտումները նա տեղափոխում է Խոյի վրա՝ նրա համար դառնալով հոգատար կին ու հավատարիմ զինակից և ընկեր։

Կին Այծեղջյուրը կարող է ոչ միայն հիանալի տնտեսություն վարել ու հոգ տանել երեխաների մասին, այլ նաև օգնել Խոյին աշխատանքի մեջ։ Բացի այդ, այս զույգը շատ լավ սեռական համատեղելիություն ունի։ Խոյն այս հարաբերություններ ոգեշնչվածություն է բերում, իսկ Այծեղջյուրը՝ համառություն ու կայունություն։ Միասին նրանք շատ բանի են ունակ։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Որոշակիության սկզբունքը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Սա բավականին տարածված միություն է ու հաճախ շատ ամուր է լինում։ Ե՛վ Ցուլը, և՛ Այծեղջյուրը հողի տարերքն ունեն, որի ընդհանուր գծերն են գործնականությունը, համբերատարությունը, նպատակասլացությունը, բնության հանդեպ սերը։ Բացի այդ, նրանց համար ընտանեկան արժեքները շատ մեծ նշանակություն ունեն, և իրար հետ ամուսնանալիս կարող են ձեռք բերել ցանկալի կայունությունն ու հարմարավետությունը։

Այս միությունը չի կարելի շատ կրքոտ համարել, բայց այն շատ ներդաշնակ կլինի։ Ցուլին ու կին Այծեղջյուրին շատ բան է կապում, նրանք շատ ընդհանուր գործեր ու նախասիրություններ ունեն։ Նրանք միասին կարող են հաճույքով հոգ տանել տան մասին, դաստիարակել երեխաներին, կազմակերպել կենցաղը, ճամփորդել։ Այլ կերպ ասած՝ նրանք ունեն այն ամենը, ինչ հարմար է իդեալական ամուսնություն բնորոշմանը։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկինք ու երկիր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Այս միությունը հազվադեպ է երկարատև ու ամուր լինում։ Կին Այծեղջյուրը հակված չէ իր կողակցի մեջ ներել ուղեղում քամիներն ու կյանքում հստակ նպատակների բացակայությունը։ Նա ինքը պատրաստ է համառ աշխատել ու տանը հարմարավետություն ստեղծել, իսկ Երկվորյակին երկուսն էլ, որպես կանոն, օտար են։

Ինչ-որ ժամանակ կին Այծեղջյուրը կարող է հաշտվել Երկվորյակ տղամարդու այդ պահվածքի հետ, ժամանակ տալ նրան, հերթական աշխատանքը գտնել ու օգնել ոտքի կանգնել։ Միայն թե հասկանալով, որ դրանք ժամանակավոր դժվարություններ չեն, այլ նրա կյանքի ոճը, պարզապես կհեռանա։ Դրա հետ մեկտեղ՝ կին Այծեղջյուրը հպարտ է ու հակված չէ դավաճանություններ ներել, իսկ Երկվորյակի կյանքում դա համարյա անխուսափելի է։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Դանդաղ, բայց ճիշտ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միությունը շատ հաճախ է հանդիպում։ Դժվար չէ հասկանալ, թե ինչն է ձգում Խեցգետնին ու կին Այծեղջյուրին։ Շատ հարցերում նրանք նման են իրար՝ կյանքի հանդեպ միանման հայացքներ ունեն, երկուսի համար էլ տունն ու ընտանիքը բարձրագույն արժեքներ են, երկուսն էլ հարգում են ավանդույթները։ Ճիշտ է, սկզբում նրանք, որպես կանոն, երկար կուսումնասիրեն իրար, բայց արդյունքում այս կապը կարող է տևել մի ողջ կյանք։

Ամուսնության մեջ Խեցգետինն ու կին Այծեղջյուրը գիտեն, որ կարող են հույս դնել մեկը մյուսի վրա։ Նրանց տանը տեղ չկա խանդի տեսարանների ու հարաբերություններ պարզելու համար։ Այնտեղ սեր, փոխադարձ աջակցություն ու փոխհասկացողություն է իշխում։

Միակ բանը, որի հետ ամբիցիոզ կին Այծեղջյուրը դժվար է համակերպվում, Խեցգետնի մասնագիտական բարձունքների ձգտելու ցանկության բացակայությունն է։ Բայց կին Այծեղջյուրը սովոր է հույսը իր ուժերի վրա դնել, այնպես որ՝ եթե Խեցգետնի հետ կյանքի առավելությունները ծածկեն թերությունները, ապա նա նույնիսկ պատրաստ է ամուսնու հետ փոխվել դերերով՝ թույլ տալով նրան զբաղվել տնտեսությամբ, իսկ ինքն իր վրա կվերցնի բիզնես-լեդիի դերը։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Միասնություն ու պայքար
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70% 

Քիչ հավանական է, որ այս միությունը ընդհանրապես կկայանա, բայց եթե այն արդեն կայացել է, ապա և՛ ինքնասեր Առյուծը, և՛ ամբիցիոզ կին Այծեղջյուրը ստիպված են լինելու սովորել զիջել, հակառակ դեպքում նրանց հարաբերությունները թղթե տնակի նման կփլուզվեն։ Բանն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը շատ կամային, ուժեղ բնավորություն ունի և չնայած փոխադարձ ձգողականությանը՝ նրանց համար շատ դժվար է մի տանիքի տակ ապրելը։

Կենցաղում հաճախ պայքար է ընտանիքում առաջատարի դերի համար։ Եթե Առյուծն ու Այծեղջյուրը սովորեն զսպել իրենց ամբիցիաները, ապա հարաբերությունները կարող են երկարատև լինել։ Այս դեպքում կին Այծեղջյուրը կարող է ոչ միայն հրաշալի կին ու տնտեսուհի դառնալ, այլ նաև Առյուծի լավագույն ընկերը ու նույնիսկ օգնել նրան աշխատանքի ու կարիերայի հարցում։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Հաղթահարելով բոլոր խոչընդոտները
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Զարմանալի չէ, որ այս միությունը բավականին հաճախ է հանդիպում։ Տղամարդ Կույսն ո կին Այծեղջյուրը կյանքի հանդեպ նման հայացքներ ունեն։ Երկուսն էլ նախանձելի համառությամբ ու դժվարությունները հաղթահարելու ունակությամբ են օժտված, երկուսն էլ ձգտում են ամուր ընտանիք ստեղծել։ Նրանց հարաբերությունները այնքան էլ կրքոտ չեն, փոխարենը դրանցում ընկերություն, փոխհասկացողություն ու ընդհանուր հետաքրքրություններ կան։

Կին Այծեղջյուրին հիացնում է Կույսի աշխատասիրությունը, և նա պատրաստ է հնարավորինս օգնել նրան կարիերա անել։ Հենց նա կարող է Կույսի մեջ փառասիրություն արթնացնել, որի պակասը վերջինս ունի, և Կույսն արդյունքում ավելի մեծ հաջողությունների կհասնի։ Բացի այդ, կին Այծեղջյուրը հիանալի տնտեսուհի է և, որպես կանոն, ուշադիր հետևում է, որ տանը լիություն ու հարմարավետություն լինի։

Նրանց ընտանիքում հարաբերությունների բուռն քննարկում չի լինի։ Կույսը նախընտրում է միայն մրթմրթալ, իսկ Այծեղջյուրը վիրավորանքները լռությամբ է տանում։ Իսկ ընդհանուր առմամբ նրանք համարյա իդեալական հարմար են իրար, և նրանց ամուսնությունը կարող է ողջ կյանք տևել։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Միասնական ուղիների փնտրտուք
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս միության մեջ ամբողջական փոխհասկացողություն հազվադեպ է լինում։ Կին Այծեղջյուրը ուղղախոս է, նրա համար դժվար է հասկանալ Կշեռքի հակասական բնավորությունը։ Նրա տրամադրությունը և որոշումները հաճախ են փոխվում, նրանից հստակ «այո» ու «ոչ» լսելը բարդ գործ է։ Իսկ Այծեղջյուրը սիրում է հստակությունը ու ունակ է Կշեռքի հենց դեմքին հայտնել իր դժգոհությունը, այնպես որ՝ նրանց համատեղ կյանքում, որպես կանոն, քիչ չեն կոնֆլիկտները։

Այծեղջյուրին դուր է գալիս Կշեռքների սկզբում մտածելու և հետո նոր միայն գործելու ունակությունը, իսկ Կշեռքը գնահատում է Այծեղջյուրի հավասարակշռությունն ու ամուր կամքը։ Եթե նրանց հարաբերությունները հասնեն ամուսնության, ապա այն կարող է անցնել ամրության քննությունը։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Վառ զգացմունքների շրջապտույտ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Որպես կանոն, այս վառ ու կրքոտ հարաբերություններում վառ զգացմունքների ողջ գամմա կա՝ և՛ քնքուշ սեր, և՛ ռոմանտիկա, և՛ խանդ։ Այլ կերպ ասած՝ դրանք կարելի է անմոռանալի համարել։ Հուզական Կարիճը կին Այծեղջյուրի կյանքը զարդարում է ծիածանի բոլոր գույներով, վերջինս էլ իր հերթին տանը ստեղծած հարմարավետությամբ ու ֆինանսական կայունությամբ է պատասխանում։

Բուռն Կարիճին հիացնում է կին Այծեղջյուրի ամրությունը ու զսպվածությունը, իսկ Այծեղջյուրին՝ նրա վճռականությունն ու խիզախությունը։ Ճիշտ է, երկուսն էլ ուժեղ խառնվածքներ ունեն ու համատեղ կյանքում սովոր չեն զիջել, ինչն էլ ընտանեկան կոնֆլիկտների է հանգեցնում։ Բայց ընդհանուր առմամբ ո՛չ Կարիճին և ո՛չ էլ առավել ևս Այծեղջյուրին անխելք անվանել չի կարելի, նրանք երկար ու լուրջ հարաբերությունների են ձգտում ու ունակ են միասին հաղթահարել բոլոր փորձությունները, և նրանց միությունը  երկար ու երջանիկ լինելու բոլոր շանսերն ունի։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Համոզելու ուժը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Սա շատ տարբեր մարդկանց միություն է, բայց Աղեղնավորի ու կին Այծեղջյուրի միջև իսկական սեր հնարավոր է։ Վառ Աղեղնավորը ինչպես ոչ ոք կարող է շեղել կին Այծեղջյուրին նրա գործերից ու լուրջ մտքերից՝ նրա կյանք թարմություն ու նորություն բերելով։ Վերջինս էլ իր հերթին Աղեղնավորի կյանք կայունություն կբերի, հոգ կտանի տան մասին, կհիշեցնի նրան անհետաձգելի գործերի մասին, իր վրա կվերցնի կյանքի կազմակերպչական կողմը։

Ճիշտ է, Այծեղջյուրի համար դժվար է հարմարվել Աղեղնավորի հեշտ սիրահարվելու հետ, նրա դավաճանությունները շատ կխոցեն նրան։ Բայց բոլոր դեպքերում նրանց հարաբերությունները երկար տարիներ կձգվեն, որոնց ընթացքում կին Այծեղջյուրը  Աղեղնավորին կայունություն, մշտականություն սովորեցնելու համբերատար փորձեր կանի։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Ընկերներ, սիրեկաններ, զուգընկերներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Երկու Այծեղջյուրների միությանը դժվար է մեղադրել հիմնավորության բացակայության մեջ, քանի որ սա ամենապահպանողական նշանն է։ Զուգընկերներն էլ հազիվ թե հենց առաջին հանդիպումից հայտնվեն անկողնում։ Նրանց համար ժամանակ է պետք մեկը մյուսին ուսումնասիրելու, ամեն ինչ լավ կշռադատելու և հետո նոր միայն համատեղ կյանք սկսելու համար։ Փոխարենը, արդեն մեկ անգամ միավորվելուց հետո, նրանք մեծ դժվարությամբ կբաժանվեն իրարից։ Նրանք կյանքի հանդեպ նույնանման հայացքներ ունեն ու իրար հետ շատ լավ և հարմարավետ են զգում։

Ձեռք ձեռքի տված նրանք կքայլեն դեպի ընտրված նպատակները, հոգ կտանեն երեխաների մասին ու իրեն տունը ամրոց կդարձնեն։ Երկու համառ ու աշխատասեր Այծեղջյուրները միասին կարող են սարեր շրջել ու մեծ բարձունքների հասնել, իսկ որպեսզի տարիների ընթացքում նրանց ամուսնությունը սովորույթի ուժ չստանա, պետք է իրենց կյանք բազմազանություն մտցնեն։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Թարգմանության դժվարությունները
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Սա հուզական առումով բավականին բարդ միություն է։ Էքսցենտրիկ Ջրհոսն ու լուրջ կին Այծեղջյուրը շատ տարբեր մարդիկ են ու կյանքի հանդեպ տարբեր հայացքներ ունեն։ Որպես կանոն, կին Այծեղջյուրը ձգտում է դեպի Ջրհոսը՝ նրա մեջ տեսնելով այն, ինչի բացակայությունը ինքը շատ է զգում՝ այն է ներքին ազատությունը։ Ջրհոսն էլ հիանում է Այծեղջյուրի նպատակասլացությամբ ու կազմակերպվածությամբ։ Այծեղջյուրը միշտ պատրաստ է հիշեցնել նրան գործերի մասին ու նույնիսկ օգնել անել դրանք։

Միայն թե կենցաղում Ջրհոսին դուր չեն գալիս կին Այծեղջյուրի՝ իր տղամարդու կյանքը հստակ կարգուկանոնի ենթարկելու փորձերը։ Այս դեպքում՝ Ջրհոսը կփորձի խուսափել ճնշումներից, ինչն էլ բաժանության կբերի։ Որպեսզի դա տեղի չունենա, կին Այծեղջյուրը պետք է ավելի քիչ պահանջկոտ լինի, իսկ Ջրհոսն էլ պետք է կենցաղի գոնե էլեմենտար կանոններին հետևի։


Կին Այծեղջյուր-Տղամարդ Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ամրության փորձարկում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 70% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 80%

Արտաքինից այս միությունը իդեալական է թվում, իսկ իրականում այդպիսին չէ։ Փիլիսոփայորեն տրամադրված տղամարդ Ձկները ու կարգապահություն սիրող կին Այծեղջյուրը շատ տարբեր են իրար լավ հասկանալու համար։

Այծեղջյուրը ձգտում է կյանքում մեծ բարձունքների հասնել, իսկ Ձկների անտարբերությունը գումարի, կարիերայի ու փառքի հանդեպ կարող են դուր չգալ կնոջը։ Այծեղջյուրը հաճախ փորձում է ճնշել նրան, ստիպել գործել, սակայն նա շատ քիչ շանսեր ունի հասնել ուզածին։ Մյուս կողմից էլ, Այծեղջյուրը տրամադիր է երկարատև հարաբերությունների և մինչև վերջ էլ մտադիր չէ բաժանության դիմել։ Ձկները նույնպես չի սիրում կտրուկ քայլերի դիմել, այնպես որ՝ այս զույգը կարող է գոյություն ունենալ զուտ տարիների սովորույթի ուժի հիման վրա։ Եթե տղամարդ Ձկները համառություն ու մի քիչ ակտիվություն ցուցաբերի, նրանց համատեղ կյանքը կհարթվի։



Այծեղջյուր տղամարդու համատեղելիությունը

Տղամարդ Այծեղջյուր-Կին Խոյ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ո՞վ է առջևում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Դժվար է ասել, որ այս զույգում երկուսն էլ հավասար սանդղակների վրա են։ Կին Խոյը իր ակտիվությամբ, որպես կանոն, ավելի շահավետ դիրքում է, քան անշտապ Այծեղջյուրը, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում հաճախ չի կարողանում հասնել ընկերուհու հետևից։ Նրանց համատեղ կյանքում դա դժգոհության առիթներ կարող է տալ։ Երբ կին Խոյը իր տղամարդու առաջ «ամեն ինչ ու միանգամից» պայմանը դնի, կոնֆլիկտներից խուսափել չի լինի։

Այս հարաբերությունները կարող են երկար տևել, եթե Խոյը համբերատար լինի, հիշի, որ Այծեղջյուրը իր նպատակին դանդաղ, բայց ճիշտ ուղղությամբ է գնում, և որ ժամանակի ընթացքում նա կստանա այն, ինչի մասին միայն երազում էր։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Ցուլ

  • Հարաբերությունների տեսակը՝ Քարի պատի հետևում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Ի՞նչ է նշանակում իդեալական զույգ։ Անխոս դա կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր ոչ միայն ամուր ու ներդաշնակ, այլ նաև բավականին կրքոտ միություն են ստեղծել։ Այսինքն՝ հենց այնպիսին, ինչպիսին իմաստուն Այծեղջյուրի ու տնտեսվար, քնքուշ կին Ցուլինն է։ Եվ իսկապես, սեռական համատեղելիությունը ամենը չէ, ինչ նրանց միավորում է։ Նրանք շատ ընդհանուր գծեր ունեն, ինչպիսիք են գործնականությունը, համառությունը, հավատարմությունն ու նպատակասլացությունը։

Որպես կանոն, Այծեղջյուրը կարող է ժամանակը հանգիստ նվիրել աշխատանքին՝ իմանալով, որ իր հետևում Ցուլը հիանալի հոգ է տանում տան ու երեխաների մասին։ Նրա նման Ցուլն էլ չի սիրում ընտանեկան կոնֆլիկտներն ու վեճերը, կարողանում է կատակով հարթել սուր անկյուններն ու Այծեղջյուրին տրամադրել ընտանիքի գլխավորի դերը։ Ե՛վ Այծեղջյուրը, և՛ Ցուլը տրամադիր են երկար, լուրջ հարաբերությունների ու շատ հարմար են մեկը մյուսին։ Նրանց ամուսնությունը կարող է երկարատև լինել։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Երկվորյակ

  • Հարաբերությունների տեսակը՝ Սի՞րտը, թե՞ բանականությունը
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 40%

Նրանք միավորվեցին՝ ինչպես քար ու ջուր, ինչպես սառույց ու կրակ։ Սա կարծես հենց այս տարօրինակ միության համար ասված լինի։ Ընդ որում՝ անկախ, ոչ մի սահմանափակում չընդունող Երկվորյակ կնոջ ու ընտանիք ստեղծելուն ձգտող պահպանողական Այծեղջյուրի հարաբերություններում մի մեծ առավելություն կա՝ նրանց հակադիր հատկանիշները ձգում են իրար։

Այս միությունը գոյություն ունենալու բոլոր շանսերն ունի, եթե նրանք չփորձեն փոխել մեկը մյուսին և հստակ տարանջատեն ընտանիքում իրենց պարտականությունները։ Երկու դեպքում էլ այս ամուսնության կայունությունը ապահովողը հուսալի ու իմաստուն Այծեղջյուրն է լինելու։ Եթե կին Երկվորյակը տարիքով շատ փոքր է Այծեղջյուրից կամ երկուսն էլ քառասունն անց են, ապա այս միության գոյության հեռանկարները ավելի մեծ կլինեն։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Խեցգետին

  • Հարաբերությունների տեսակը՝ Ընկերությունից դեպի սեր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միության մեջ Այծեղջյուրին ու Խեցգետնին մնում է միայն շնորհավորել հաջող ընտրություն կատարելու կապակցությամբ։ Հնարավոր է՝ կողքից այս միությունն այնքան էլ կրքոտ չի երևում, փոխարենը «դուք շատ հարմար եք իրար» արտահայտությունը նրանք իրենց կյանքում շատ կլսեն։ Այս երկուսի միջև ավելի շատ բան կա, քան զգացմունքները։ Նրանք ընդհանուր նպատակներ, ձգտումներ, կյանքի հանդեպ նույնատիպ հայացքներ ունեն։

Որպես կանոն, Այծեղջյուրը ապահովում է ընտանիքն ու բարձրանում մասնագիտական սանդուղքով, իսկ այդ նույն ժամանակ Խեցգետինը հոգ է տանում տան ու երեխաների մասին։ Նրանք առաջատար լինելու համար պայքար չեն մղում։ Խեցգետինը շատ հանգիստ ընդունում է Այծեղջյուրի՝ ընտանիքի գլխավորը լինելու դերը։ Իհարկե, կոնֆլիկտներից ոչ ոք ապահովագրված չէ, սակայն դրանք բուռն սկանդալների չեն վերաճում։ Այլ կերպ ասած՝ Այծեղջյուրն ու կին Խեցգետինը միասին ողջ կյանքը երջանիկ ապրելու համար բոլոր շանսերն ունեն։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Առյուծ

  • Հարաբերությունների տեսակը՝ Ճանապարհ դեպի բարձունք
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 70%

Այս միությունը բավական հաճախ է հանդիպում։ Համառ Այծեղջյուրին ու ակտիվ Առյուծին միավորում է փառասիրությունն ու մեծ բարձունքների հասնելու ձգտումը; Որպես կանոն, Այծեղջյուրին շատ հաճելի է վառ Առյուծի ուշադրությունը, որը կարողանում է իրեն հասարակության մեջ ճիշտ մատուցել ու միաժամանակ օգնել իրեն կարիերա անել։ Ամբիցիոզ Այծեղջյուրի համար դա շատ կարևոր է։ Առյուծն էլ իր հերթին Այծեղջյուրի մեջ մեծ պոտենցիալ է տեսնում, որը հաճույքով կօգնի կյանքի կոչել։ Այս պլանում երկուսն էլ տրամադիր են լուրջ հարաբերությունների ու ամուսնության։

Կին Առյուծն այնքան էլ չի սիրում տնային գործերով զբաղվել, փոխարենը պատրաստ է պարբերաբար աղմկոտ հարաբերություններ պարզել, ինչը հաճելի չի լինի Այծեղջյուրին։ Որպեսզի նրանց կապն ամուր լինի, նրանք պետք է սովորեն զիջել մեկմեկու ու տնային տնտեսուհի վարձել։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Կույս

  • Հարաբերությունների տեսակը՝ Փուշ ու տատասկից դեպի աստղեր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 60% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Որպես կանոն, սա շատ ամուր միություն է։ Ճիշտ է, խնայող Կույսն ու գործնական Այծեղջյուրը սովորաբար պատրաստ չեն կրքոտ սիրո շրջապտույտների մեջ հայտնվել ու գումար ծախսել միլիոն ալ վարդերի համար։ Բայց այն, ինչ նրանց միավորում է, շատ ավելին է՝ փոխհասկացողությունը, վստահությունն ու հաստատունությունը։

Այծեղջյուրը կարող է հանգիստ աշխատել ու մասնագիտական բարձունքների հասնել՝ իմանալով, որ իր հետևում ամուր պատ կա՝ հոգատար ու հավատարիմ կին, հարմարավետ տուն, լավ դաստիարակված երեխաներ։ Այծեղջյուրն ու Կույսն իրար մեջ կարող են ոչ միայն սեր, այլ նաև հուսալի աջակցություն, հոգատարություն, ընկերություն գտնել, և այս ամենը երկար տարիների համար։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Կշեռք

  • Հարաբերությունների տեսակը՝ Սեր ու քնքշություն
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Եթե աշխարհում համարյա իդեալական հարաբերություններ կան, ապա խոհուն Կշեռքի ու համառ Այծեղջյուրի միությունը դրանցից մեկն է։ Հենց այստեղ ճակատագիրը թույլ է տալիս կապվել երկու մարդկանց, որոնց համար դժվար չէ ընդհանուր լեզու գտնել։ Նրանք չեն ձանձրանում իրարից, աջակցում են մեկը մյուսին ու ընդհանրապես՝ նրանց հարաբերությունները խիստ ներդաշնակ են։

Սովորաբար կին Կշեռքը հիանում է Այծեղջյուրի վճռականությամբ, նրա հաստատուն, կայուն լինելով ու համառությամբ։ Այծեղջյուրն էլ ունակ է հանգիստ հաշտվել Կշեռքի տրամադրության փոփոխությունների հետ՝ վերջինիս մեջ գնահատելով նրա կանացիությունն ու հմայքը։ Իհարկե, այս կապի մեջ էլ խնդիրներ կլինեն, բայց Այծեղջյուրն ու Կշեռքը միասին կարող են լուծել ցանկացած խնդիր ու հաղթահարել ցանկացած խոչընդոտ։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Կարիճ

  • Հարաբերությունների տեսակը՝ Զգացմունքների ողջ գամման
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 100% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 90%

Այս միության մեջ կա և՛ կիրք, և՛ սեր, և՛ փոխադարձ հարգանք։ Համառ Այծեղջյուրի ու բուռն հույզեր ունեցող կին Կարիճի հարաբերությունները չի կարելի հանգիստ անվանել։ Երկուսն էլ ուժեղ ու ինքնուրույն անձնավորություններ են, որոնք սովոր են սեփական խելքով ապրել։ Այդ պատճառով էլ համատեղ կյանքում սկզբում դժվարությամբ են հարմարվում մեկը մյուսին, դժվարությամբ են սովորում զիջումների գնալ։ Բայց եթե դա նրանց հաջողվում է, ամուսնությունը երկարատև ու ամուր է ստացվում։

Այծեղջյուրն ու կին Կարիճը ինչպես ոչ ոք ունակ են գնահատել մեկը մյուսի արժանիքները։ Նրանց հարաբերություններում ամեն ինչ կա՝ ռոմանտիկա, քնքշություն, հուսալիություն, կայունություն։ Ընդ որում՝ երկուսն էլ լուրջ հարաբերությունների են ձգտում, գնահատում են հավատարմությունն ու ազնվությունը և ունակ են ձեռք ձեռքի անցկացնել իրենց կյանքը։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Աղեղնավոր

  • Հարաբերությունների տեսակը՝ Փողոցի տարբեր կողմերում
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 60%

Կին Աղեղնավորը ազատասեր է ու սավառնում է ամպերում, իսկ տղամարդ Այծեղջյուրը երկու ոտքով ամուր կանգնած է հողին, այդ իսկ պատճառով նրանց միությունը այնքան էլ ամուր չէ, քանի որ նրանում շատ վիրավորանքներ ու չհասկացված պահեր են մնում։ Ճիշտ է, սկզբնական շրջանում իրարից տարբեր լինելը Աղեղնավորի ու Այծեղջյուրի համար նորության ու անսովոր զգացումների աղբյուր է, բայց ժամանակի ընթացքում կոնֆլիկտներն անխուսափելի են։

Կին Աղեղնավորը, որպես կանոն, համառորեն չի ուզում զբաղվել տնային տնտեսությամբ, իսկ Այծեղջյուրը չի կիսում բուռն շփումների ու երեկույթների հանդեպ նրա սերը։ Եթե այս հարաբերությունները երկուսի համար էլ թանկ են, Աղեղնավորը պետք է սովորի ավելի պատասխանատու լինել, իսկ Այծեղջյուրը՝ այդքան խիստ ու պահանջկոտ չլինի։ Հակառակ դեպքում նրանց կապող կապերը կարող են չդիմանալ ծանրությանը։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Այծեղջյուր

  • Հարաբերությունների տեսակը՝ Ընկերներ, սիրեկաններ, զուգընկերներ
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Երկու Այծեղջյուրների միությանը դժվար է մեղադրել հիմնավորության բացակայության մեջ, քանի որ սա ամենապահպանողական նշանն է։ Զուգընկերներն էլ հազիվ թե հենց առաջին հանդիպումից հայտնվեն անկողնում։ Նրանց համար ժամանակ է պետք մեկը մյուսին ուսումնասիրելու, ամեն ինչ լավ կշռադատելու և հետո նոր միայն համատեղ կյանք սկսելու համար։ Փոխարենը, արդեն մեկ անգամ միավորվելուց հետո, նրանք մեծ դժվարությամբ կբաժանվեն իրարից։ Նրանք կյանքի հանդեպ նույնանման հայացքներ ունեն ու իրար հետ շատ լավ և հարմարավետ են զգում։

Ձեռք ձեռքի տված նրանք կքայլեն դեպի ընտրված նպատակները, հոգ կտանեն երեխաների մասին ու իրեն տունը ամրոց կդարձնեն։ Երկու համառ ու աշխատասեր Այծեղջյուրները միասին կարող են սարեր շրջել ու մեծ բարձունքների հասնել, իսկ որպեսզի տարիների ընթացքում նրանց ամուսնությունը սովորույթի ուժ չստանա, պետք է իրենց կյանք բազմազանություն մտցնեն։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Ջրհոս

  • Հարաբերությունների տեսակը՝ Ոչ թե «շնորհիվ», այլ «չնայած»
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 80% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Սա բավականին անսովոր միություն է։ Այծեղջյուրն ու Ջրհոսը շատ տարբեր են, որպեսզի նրանց համատեղ կյանքը հանգիստ ու հարթ ընթանա։ Այծեղջյուրը կայուն է ու լուրջ, իսկ կին Ջրհոսը ազատասեր է ու ոչ մի սահմանափակում չի ընդունում, բայց չնայած այս տարբերությանը, նրանք կարող են վառ ու հետաքրքիր զույգ լինել։

Համատեղ կյանքում Այծեղջյուրը, որպես կանոն, չի կորցնում Ջրհոսին վերադաստիարակելու հույսը։ Իսկ վերջինս շատ տարբեր է իդեալական տնտեսուհու մասին Այծեղջյուրի պատկերացումներից։ Փոխարենը Ջրհոսը Այծեղջյուրի կյանք երևակայություն ու ոգեշնչվածություն է բերում։ Կին Ջրհոսը գիտի, որ միշտ կարող է հույս դնել Այծեղջյուրի վրա։ Վերջինիս հուսալի լինելու ու առողջ կոնսերվատիզմի շնորհիվ այս միությունը կարող է բավականին ամուր լինել։


Տղամարդ Այծեղջյուր-Կին Ձկներ

  • Հարաբերությունների տեսակը՝ Երկու կեսեր
  • Սիրո մեջ համատեղելիությունը - 90% 
  • Ամուսնության մեջ համատեղելիությունը - 100%

Այս միությունը չնայած շատ հազվադեպ է պատահում, փոխարենը այն լավ հեռանկարներ ունի։ Չնայած Այծեղջյուրի ու կին Ձկների տարբերություններին, նրանք խորը նմանություն ունեն, որն էլ կարող է օգնել նրանց ընդհանուր լեզու գտնել։

Համատեղ կյանքում աշխատասեր, տղամարդկային Այծեղջյուրն ու փխրուն կին Ձկները ունակ են հարթել մեկը մյուսի թերությունները ու ընդգծել միմյանց առավելությունները։ Բայց ամենակարևորն այն է, որ նրանք իրար հետ լավ ու հարմարավետ են զգում, քանի որ սերն այս միության մեջ ոչ միայն կիրք է, այլ նաև քնքշություն, կապվածություն ու ընկերություն։


Moder-003 282 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 42
Հյուրեր/Гостей: 42
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով