Աստղագուշակ․ փետրվարի 9

Աստղագուշակ․ փետրվարի 9

08.02.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վատ չի անցնի, չնայած որոշ պլաններ այդպես էլ կմնան չիրագործված: Հին ընկերոջը կամ գործընկերոջն օգնելու համար ստիպված եք լինելու հետաձգել սեփական գործերը: Մասնագիտական կապերն ամրապնդելու, արդյունավետ համագործակցություն սկսելու հնարավորություն կլինի: Շատ օգտակար կլինի գործերում նախաձեռնող լինելն ու պլաններով կիսվելը:

Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ շփումներն էլ  դրական հույզեր կպարգևեն: Հաճախ կես խոսքից կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Լուրջ տարաձայնությունները քիչ հավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը լարված կլինի: Հավանական են տհաճ հանդիպումներ, անհաջող զուգադիպություններ, քննադատություն ղեկավարության կողմից: Գործընկերների հետ պայմանավորվելը դժվար կլինի: Առավել նշանակալի խնդիրներ կծագեն ֆինանսական հարցերը քննարկելիս:

Երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա ու հնարավորություն կունենաք լուծել վերջերս ծագած խնդիրները: Մտերիմների աջակցությունը կստանաք ու դրա շնորհիվ ձեզ ավելի վստահ կզգաք: Ինչ-որ բարդ ընտանեկան գործով զբաղվելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում: Ձեզ կհաջողվի հաճելի ժամանակ անցկացնել, աջակցություն ու խորհուրդներ կստանաք, որոնք ձեզ պետք կգան: Մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով. ամենայն հավանականությամբ ձեզ կօգնեն կյանքի կոչել մտածածը:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են փոփոխություններ անձնական կյանքում: Կզգաք, որ պատրաստ եք արարքների, որոնք երկար ժամանակ չէիք համարձակվում անել: Ինչ-որ մեկին ձեր գործողությունները չմտածված ու սխալ կթվան, բայց վստահել պետք է սեփական ինտուիցիային, այլ ոչ թե ուրիշի կարծիքին: Կարևոր է անհապաղ արդյունքների չսպասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ժամանակն է զբաղվել բարդ խնդիրների լուծմամբ: Դա այդքան էլ վատ չէ. ձեր լավագույն որակները ցուցադրելու հնարավորություն կունենաք: Ձեզ ուշադիր կհետևեն ու չի բացառվում՝ ավելի ուշ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Ցանկացած գործի ստեղծագործաբար մոտեցեք, մի վախեցեք փորձարկումներ անել, օգտագործել ոչ ստանդարտ մեթոդները:

Ձեր շատ գաղափարներ լավը կլինեն ու անհապաղ իրագործման կարիք կունենան: Երեկոյան հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, որոնք մոտ ժամանակներս սիրային շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հազիվ թե հետաքրքիր լինի: Նշանակալի հաջողությունների հասնելու, ինքնադրսևորվելու կամ թշնամիներին հաղթելու հնարավորություն չի լինի: Ցանկալի չէ բարդ գործեր ստանձնել, հատկապես, եթե արդեն իսկ պարզ է, որ չեք կարողանալու դրանք արագ ավարտին հասցնել: Մտածեք, թե ով կարող է աջակցել ձեզ. առանց համախոհների դժվար է լինելու:

Օրվա երկրորդ կեսին զգույշ պետք է լինեն այն Առյուծները, ովքեր ուղևորությունների են մեկնելու. ճանապարհին հավանական են տհաճություններ: Նրանք, ովքեր տանը կմնան, հնարավորություն կունենան հանգստանալ ու վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ճամփորդությունների հետ կապված պլաններն իրագործելու, տեղափոխության կամ աշխատանքի վայրը փոխելու հնարավորություն կունենաք: Պարզ կդառնա, որ ժամանակն է ազատվել այն ամենից, ինչը սովորական է դարձել: Դա ձեզ չի վախեցնի, այլ նույնիսկ կոգեշնչի: Կասկածների ու տատանումների վրա ժամանակ չեք վատնի: Գործընկերներից ոմանք կքննադատեն ձեզ, բայց կլինեն նաև մարդիկ, որոնց ձեր վճռականությունը հարգանք կներշնչի:

Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այստեղ շատ բան դեպի լավը կփոխվի, եթե պատրաստ եք նախաձեռնող լինել կամ աջակցել ուրիշի նախաձեռնությանը: Անսպասելի կլուծվեն ընտանեկան խնդիրները, որոնք վերջերս ձեզ հանգիստ չէին տալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ մի դժվարություն չեն ունենա նրանք, ովքեր կորոշեն հետաձգել բարդ գործերն ու պարզապես հանգիստ օր անցկացնել: Նշանի նման ներկայացուցիչներին աստղերը հաճելի շփումներ, դրական հույզեր ու սիրային անակնկալներ են խոստանում: Արդյունավետ կլինեն բուժիչ ու պրոֆիլակտիկ պրոցեդուրաները: Կարող եք իմիջային փորձարկումներ անել. արդյունքները կուրախացնեն:

Կարևոր բան նախաձեռնած Կշեռքների համար բարդ է լինելու: Նրանց ճանապարհին հաճախ խոչընդոտներ կառաջանան, որոնք հաղթահարելը դժվար կլինի: Բայց եթե հաջողվի հաղթահարել դրանք, մեծ հաջողությունների հասնելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան կհասցնեք, եթե ժամանակ չվատնեք դատարկ զրույցների վրա ու երկար վեճեր չվարեք: Ինչ որոշում էլ որ ընդունեք, ղեկավարվեք պրակտիկ օգուտ ստանալու տեսանկյունից: Եթե լավ գիտեք, թե ինչ արդյունքների եք ուզում հասնել, դեպի նպատակը շարժվելն ավելի հեշտ կլինի:

Վստահեք ձեր ինտուիցիային. նրա հուշումները ցանկացած խորհրդից օգտակար կլինեն: Հնարավոր են հաճելի ծախսեր, հաջող գնումներ: Բոլորը չէ, որ կգնահատեն ձեր ընտրությունը, բայց դուք գոհ կլինեք ձեր գնումներից: Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները, ինչպես նաև ոչ մեծ դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կփորձեք խուսափել վեճերից, հաճախ ճկուն ու զիջող կլինեք: Ցավոք, դրա մեջ ոչ մի լավ բան չի լինի: Ձեզ կարող են համոզել անել այն, ինչ չեք ուզում, իսկ դա ապագայում տհաճությունների պատճառ կդառնա: Երբեմն լավ է բաց կոնֆլիկտի գնալ, քան ձևացնել, որ ոչ մի տարաձայնություն էլ չկա:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ: Ամենայն հավանականությամբ, դրանք գործնական բնույթ կկրեն: Մի շտապեք պատասխան տալ. ուսումնասիրեք մանրուքները, աշխատեք հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել: Հիշեք, որ այսօր ձեզանից ինչ-որ բան կփորձեն թաքցնել նույնիսկ այն մարդիկ, որոնց նախկինում վստահում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ հետաքրքիր հանդիպումներ են սպասվում: Մի վախեցեք փորձել ուժերը լրիվ նոր գործում, զբաղվել նրանով, ինչի մասին դեռ վերջերս միայն մոտավոր պատկերացում ունեիք: Ձեր գիտելիքները, տաղանդներն ու փորձը պահանջված կլինեն, իսկ արժանիքներն աննկատ չեն մնա: Դրանից բացի, ձեր ֆինանսական վիճակը նշանակալիորեն կլավանա: Հավանական է՝ պարգև ստանաք նախկինում կատարած աշխատանքի դիմաց:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, մտերիմներին ձեր շատ ապրումներ հասկանալի կլինեն: Հնարավորություն կունենաք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատավայրում տարաձայնություններ կծագեն, որոնք կարգավորելը հեշտ չի լինի: Կոնֆլիկտներից չեք վախենա, բայց քիչ կմտածեք նրա մասին, թե ինչ հետևանքներ կունենան դրանք: Առավել շահավետ կլինի բաց դիմակայություններից խուսափելը, փորձեք փոխհամաձայնության հասնել կամ գոնե ցույց տալ, որ հետաքրքրված եք համագործակցությամբ: Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, իրենց կարծիքը դեպի լավը կփոխեն:

Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Այդ հարաբերությունները շատ կրքոտ կլինեն, բայց երկար չեն տևի: Հակված կլինեք տրվել պահի հույզերին՝ առանց մտածելու, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջողության հասնել կկարողանան նրանք, ովքեր պատրաստ են ռիսկի դիմել ու շատ բան դնել խաղասեղանին: Զգուշությունը թույլ կտա խուսափել տհաճություններից, բայց կխանգարի ամբողջությամբ օգտագործել բացված հնարավորությունները: Ձկները, որոնք առավել վճռական ու քաջ կլինեն, կարևոր հաղթանակներ կտանեն:

Շատ գրավիչ կլինեք, այնպես որ՝ շատ հավանական են հետաքրքիր ծանոթություններ ու սիրային արկածներ: Ձեզ շատերը դուր կգան, բայց առավել մեծ համակրանք կզգաք այն մարդկանց հանդեպ, ովքեր համարյա թե զուրկ են խոհեմությունից. նրանց հետ բարդ կլինի, բայց ձանձրանալու ժամանակ էլ չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 1083 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme