Աստղագուշակ․ փետրվարի 25

Աստղագուշակ․ փետրվարի 25

24.02.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն արդյունավետ կանցկացնեք: Գործերը, որոնց վրա մեծ ուժեր էիք ծախսել, հաջող ավարտելու հնարավորություն կունենաք: Արդյունքները սպասվածից լավը կլինեն: Օրվա երկրորդ կեսին ինչ-որ լրիվ նոր բան ստանձնելու շանս կունենաք:

Վատ չեն դասավորվի աշխատանքային հարաբերությունները. գործընկերները ձեզ կաջակցեն, իսկ ղեկավարությունը կնկատի ձեր հաջողությունները: Մրցակցային պայքարը սուր չի լինի, ձեր դիրքերն ամրապնդելու համար տիտանական ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Կարող եք հարթել հարաբերությունները մտերիմների հետ, կարգավորել վերջին շրջանում ծագած տարաձայնությունները: Կուրախացնեն սիրելիին վերաբերող լավ նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է: Նոր գործերում լավ արդյունքների կհասնեք, կյանքի կկոչեք հին մտահղացումները: Աշխատեք հետևողական գործել՝ խուսափելով խառնաշփոթից: Եթե անընդհատ մի խնդրից մյուսին անցնեք, հեշտությամբ ինչ-որ բան բաց կթողնեք:

Օրը հարմար չէ միայն ավելի վաղ սկսած նախագծերի վրա աշխատանքն ավարտին հասցնելու համար: Բայց դուք ինքներդ էլ կհասկանաք, որ վերջակետ դնելը դեռ վաղ է: Շատ լավը կլինեն մտերիմների հետ հարաբերությունները, մեծ է սիրային տարվածության հավանականությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զինվեք համբերությամբ: Հաջողությունները սարերի հետևում չեն: Խնդիրներ կարող են ծագել շատ մարդկանց ջանքերի միավորում պահանջող նախագիծն իրագործելու հարցում: Բայց եթե գործ ունենաք փորձված գործընկերների հետ, գլուխ կհանեք այդ դժվարություններից: Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, հատկապես եթե նրանք հեշտությամբ խոստումներ են տալիս և շատ բան են վերցնում իրենց վրա:

Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապերի համար: Երեկոյան կարևոր հանդիպումներ մի պլանավորեք. այդ հատվածում մտերիմներից բացի մյուսների հետ լեզու գտնելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Աշխատեք այդ հատվածը օգտավետ անցկացնել: Այն հարմար է ինքնուրույն աշխատանքի ու ստեղծագործելու, ինչպես նաև համատեղ նախագծերին մասնակցելու և բանակցություններ անցկացնելու համար: Դժվարություններ հնարավոր են ուշադրություն ու կարգապահություն պահանջող գործերում. կենտրոնանալը դժվար կլինի, ինչն էլ սխալների կհանգեցնի:

Երեկոյան կարող եք զբոսնել, գնումներ անել, պլանավորել ապագա ուղևորությունները: Ցանկալի չէ զբաղվել ֆիզիկական աշխատանքով. այն սովորականից հոգնեցուցիչ կթվա: Ծանրաբեռնվածության հետևանքով կվատանա ինքնազգացողությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջողություններն այսօր ուղիղ համեմատական կլինեն ձեր գործադրած ջանքերին, այնպես որ՝ ծուլանալ չի կարելի: Աշխատեք ջանասիրություն ցուցաբերել նույնիսկ այն նախագծերի վրա աշխատելիս, որոնք ձեզ անհեռանկարային են թվում. դրանք նույնպես կկարողանաք հաջող ավարտին հասցնել: Համագործակցության գրավիչ առաջարկներ կստանաք, որոնք բնակավայրի տեղափոխություն կամ երկարատև գործուղումներ կպահանջեն:

Մտերիմների հետ հարաբերությունները հարթ կլինեն, թյուրիմացություններ չեն ծագի: Կարող եք քննարկել ոչ վաղ անցյալի իրադարձությունները. պարզություն կմտնի, որի կարիքը շատ ունեիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոչ իդեալական, բայց բավականին հաճելի օր է սպասվում: Գլուխ կհանեք ընթացիկ խնդիրներից, բայց կարող եք զբաղվել նաև ավելի լուրջ բանով՝ շրջապատին ցուցադրելով ձեր գիտելիքները, հմտություններն ու կենսափորձը: Հաճախ ուշադրության կենտրոնում կլինեք ու ավելի շատ հաճոյախոսություններ կլսեք, քան քննադատություններ:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կիրագործվեն երազանքները: Հարմար ժամանակահատված է մտերիմներին ինչ-որ բանով ուրախացնելու, հաճելի անակնկալներ անելու համար: Հավանական են հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վատը չէ, բայց լուրջ գործերի համար հարմար չէ: Այն կարող եք օգտագործել կարևոր պլանները կյանքի կոչելու ու համախոհներ փնտրելու համար: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Օտար լեզվի բառերը հեշտությամբ կմտապահեք, արագ կվերլուծեք ինֆորմացիան ու կառանձնացնեք ամենակարևորը:

Մտերիմները ձեզ արագ կհասկանան, այնպես որ երկիմաստ նկատողություններից լավ է խուսափել: Կատակների հարցում էլ զգույշ եղեք. դրանցից նույնիսկ ամենաանմեղները վիրավորական կթվան: Հաճախ դատարկ բաների պատճառով վեճեր կառաջանան, բայց ձեզ կհաջողվի արագ խաղաղություն հաստատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտը բարենպաստ կլինի, բայց բացասական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կաճի, այնպես որ՝ աշխատեք հնարավորինս արագ ավարտել կարևոր գործերը: Դա վերաբերում է ոչ միայն մասնագիտական, այլ նաև անձնական ոլորտին: Աշխատեք արագ կատարել մտերիմներին տված խոստումները ու ոչինչ մի հետաձգեք:

Երեկոն հարմար չէ սիրային ժամադրությունների համար ու հաճելի զրույցներ չի խոստանում: Հնարավոր են ֆինանսական կորուստներ: Ուղևորությունների ժամանակ ուշադիր եղեք. չեն բացառվում փոքրիկ տհաճ պատահարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Ձեր խնդիրը ժամանակին ինտուիցիայի հուշումները լսելն ու մտորումների վրա շատ ժամանակ չծախսելն է: Հավանական են համագործակցության հետաքրքիր առաջարկներ: Եթե ընդունեք դրանք, շուտով անսովոր ծանոթություններ կհաստատեք, կընդլայնեք շփման շրջանակները:

Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր վերջերս վնասել են ձեզ և հիմա փորձում են քավել իրենց մեղքն ու վերականգնել ձեր վստահությունը: Նրանք, հնարավոր է, լավ մտադրություններով են առաջնորդվում, բայց նրանց հետ շփումները միայն նոր տհաճություններ կբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պետք է սովորականից արագ գործեք: Դա կստիպի հուզվել: Սակայն ձեզ կհաջողվի արդյունավետ աշխատել, լուծել ծագած խնդիրներն ու շարժվել դեպի դրված նպատակը: Համառության շնորհիվ հիանալի արդյունքների կհասնեք: Բայց պետք է մեծ ուժեր ծախսեք՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան:

Երեկոյան դատարկության զգացում կունենաք և արդեն պլանավորած զվարճանքներին մասնակցելու, մտերիմների հետ շփվելու ցանկություն չի մնա: Բարեբախտաբար, կարող եք ձեզ պասիվ հանգիստ թույլ տալ, որն էլ կօգնի արագ վերականգնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Ձեզ կհաջողվի մի քանի գործից միաժամանակ գլուխ հանել և տարբեր ոլորտներում նշանակալի հաջողությունների հասնել: Ընդ որում՝ ուժով ու էներգիայով լի կլինեք, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածությունից հետո հոգնածություն չեք զգա:

Միակ բանը, որը կարող է փչացնել տրամադրությունը, հին ծանոթների հետ վեճերն են: Մի անհանգստացեք. շուտով լուծում կգտնեք, որը բոլորին կգոհացնի: Կարևոր է հույզերին չտրվել ու ավելորդ բաներ չխոսել: Բարեբախտաբար, կենսափորձը կհուշի՝ երբ է պետք կանգ առնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջողության հասնելու համար գործողություններում ազատություն է անհրաժեշտ: Այն ամենը, ինչ կաշկանդում է ու խանգարում է առաջ շարժվել, պետք է մի կողմ դրվի: Շատ բանի հասնելու շանս ունեք, այնպես որ՝ մի խնայեք ուժերը ու ժամանակ մի վատնեք անիմաստ քննակումների վրա՝ փորձելով տարահամոզել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն ձեզ հետ: Ավելի արդյունավետ կլինի անել այն, ինչ անհրաժեշտ եք համարում:

Հավանական են փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Մտերիմ մարդը ձեզ անսպասելի կողմերից կտեսնի: Հնարավորություն կունենաք հաճելիորեն զարմացնել նրանց, ովքեր թանկ են ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1373 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 90

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով