Աստղագուշակ․ փետրվարի 12

Աստղագուշակ․ փետրվարի 12

11.02.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ: Բայց հույս մի ունեցեք, որ պլանավորած ամեն բան հասցնելու եք: Խուսափեք խառնաշփոթից ու շտապողականությունից. դրանք միայն խնդիրներ կբերեն: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու ընտրել՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ: Ինչքան շուտ դա անեք, այնքան լավ:

Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր ձեզ պարտադրում են իրենց տեսակետը, անտեղի խորհուրդներ ու այնպիսի հարցեր են տալիս, որոնց չեք ուզում պատասխանել: Նոր ու հետաքրքիր պլաններ կառաջանան, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ, պատասխանատու ու կարևոր օր է: Հավանական է՝ ստիպված լինեք կարևոր որոշումներ ընդունել, ընտրություն անել, որից շատ բան կախված կլինի: Այստեղ շատ կարևոր կլինի ինքնուրույն լինելը, քանի որ բոլոր խորհուրդներից ամենավատերը կընտրեք: Եթե այսօր ինչ-որ կարևոր միջոցառում եք պլանավորել, հույս մի ունեցեք, որ այն հարթ կանցնի: Ամենայն հավանականությամբ թյուրիմացություններ կառաջանան, ու ամեն ինչ հարթելու համար պետք կլինի ջանքեր գործադրել:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի նորություններ, առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք ու ճակատագրից նվերներ մի սպասեք: Օրը հեշտ չի դասավորվի, սովորականից շատ սխալներ կանեք: Երբեմն դա կհանգեցնի նրան, որ կկորցնեք ինքնավստահությունը, կսկսեք կասկածել, որ առանց օգնության կարող եք հաջողության հասնել:

Բայց տրամադրությունը կլավանա, երբ հեռվից նորություններ ստանաք: Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, որոնք մեծ եկամուտներ ու մասնագիտական աճ են խոստանում: Երեկոյան հնարավոր են չպլանավորված այցեր, շատ ուրախ կլինեք հյուրեր ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անսպասելի իրադարձությունների կբերի, և դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն: Ձեր որոշ արարքներ այն հետևանքները չեն ունենա, որոնց հույսն ունեիք: Հավանական է՝ ստիպված լինեք ներողություն խնդրել նրանցից, ովքեր տուժել են ձեր գործողություններից, ինչպես նաև ուղղել սխալները: Դա բարդ, բայց շատ օգտակար կլինի: Անցյալի իրադարձություններից գլուխ հանելուց հետո կկարողանաք խուսափել ապագայի խնդիրներից:

Ձեզ հաճախ կքննադատեն, ու դա կվշտացնի: Բայց մտերիմ մարդը կգտնի ձեզ ուրախացնելու ձևը: Հնարավոր են նվերներ, սիրային անակնկալներ ու խոստովանություններ: Լավ կանցնեն և՛ ժամադրությունները, և՛ ընկերների հետ հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մտերիմների հետ անկեղծ եղեք: Հիմա ակնարկներով խոսելու, մտադրությունները թաքցնելու, ձեզ համար թանկ մարդկանցից գաղտնի ինչ-որ բան անելու ժամանակը չէ: Ձեր շատ արարքներ սխալ կմեկնաբանվեն, իսկ դա խնդիրների կհանգեցնի, եթե ճիշտ ժամանակին բացատրություններ չտաք: Համբերությամբ զինվեք, քանի որ ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան:

Գործնական հարցերը քննարկելիս մի շեղվեք ու մի խախտեք ընդունված նորմերը: Ձեր համարձակ գաղափարները միանգամից աջակցություն չեն ստանա: Բայց ժամանակ կանցնի, ու ինչ-որ մեկն անպայման կօգնի կյանքի կոչել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հագեցած ու հակասական օր է: Շատ կարևոր է նպատակների հարցում հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել: Լուրջ սխալներ կանեք միայն նրա համար, որ մոտավոր կպատկերացնեք՝ ինչի եք ուզում հասնել: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, և դա պատահական տեղի չի ունենա: Մտածեք, թե ով կարող է վնասել ձեզ: Հնարավոր է՝ արդեն օրվա վերջին բացահայտեք գաղտնի թշնամուն:

Չեն բացառվում մեծ հաջողությունները: Ամենայն հավանականությամբ դրանց կհասնեք երևակայություն, ոչ ստանդարտ մոտեցում պահանջող գործերում: Դժվարությամբ գլուխ կհանեք կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կուրախացնի դրական փոփոխություններով: Համառ ու հաստատակամ կլինեք, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ իրավիճակն անհույս էր թվում: Սրա հետ մեկտեղ՝ ձեր ձեռքբերումները ոչ ոքի նախանձը չեն շարժի. բոլորին պարզ կդառնա, որ դրանք հեշտ չեն տրվել: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքն ու հարգանքով կլցվեն ձեր հանդեպ:

Հարմար օր է գործնական հանդիպումների, երկարատև համագործակցության մասին բանակցությունների համար: Կարող եք ոչ միայն նոր գործընկերներ, այլ նաև իսկական ընկերներ գտնել: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը: Նոր հարաբերությունների հեռանկարները լավը կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է առաջատարի հատկանիշներ դրսևորելու համար: Շրջապատողները կգնահատեն դա: Ունակ կլինեք միավորել ամենատարբեր մարդկանց, հետաքրքրել նրանց անսովոր ու կարևոր գործով: Ձեր գաղափարներն ու առաջարկները աջակցություն կստանան, նախաձեռնող լինելն էլ տեղին կլինի:

Կարող եք լրիվ նոր գործեր սկսել. դրանցում արագ կհասնեք առաջին հաջողություններին: Ինչ-որ օգտակար բան սովորելու շանս կա: Չնայած շատ բան հասցնելու հնարավորություն կա՝ հիշեք, որ ձեր ուժերն անսահմանափակ չեն: Մի մոռացեք հանգստանալ, հակառակ դեպքում՝ կհիվանդանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Չեն բացառվում բարդ ու լարված պահերը: Հավանական են տհաճ նորություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կիմանան, որ պլաններն իրագործելը հեշտ չի լինելու: Մյուսներն էլ կհասկանան, որ լուրջ կոնֆլիկտից խուսափել չի ստացվելու: Բայց այս ամենը հանձնվելու պատճառ չէ: Եթե վճռական գործեք, կկարողանաք արմատապես փոխել իրավիճակն ու հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրան ոչ ոք չէր հավատում:

Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ. այսօր նրանց համար ձեր հոգատարությունը շատ կարևոր կլինի: Բոլորի համար կարևոր խնդիրները լուծելու շանս կա: Հարաբերությունները նկատելի կերպով դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչով էլ որ զբաղվեք այսօր, զգույշ եղեք: Շատ վստահող մի եղեք: Նույնիսկ եթե թվում է, որ գործ ունեք աշխարհի ամենավստահելի մարդկանց հետ, ստուգեք նրանց տված ինֆորմացիան: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը փորձում է ձեզ մոլորության մեջ գցել:

Իրենց մասին կարող են հիշեցնել հին թշնամիները: Այսօր նրանք շատ նենգ կլինեն, բայց դուք չեք կարողանա բացահայտել նրանց խարդավանքները: Երբեմն պետք է շատ խիստ լինեք, ու դա ձեր սրտով չի լինի: Բայց որոշ կասկածներից հետ վարքի ճիշտ ձև կընտրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շփումների համար բարենպաստ օր է: Շատ բաների մասին կարող եք բաց տեքստով խոսել՝ առանց վախենալու, որ ձեր անկեղծությունը տհաճությունների պատճառ կդառնա: Ձեր կասկածներն ու տագնապները շրջապատին հասկանալի կլինեն, ինչ-որ մեկը կուզենա աջակցել ձեզ: Ոմանք պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով, որը շատ օգտակար կլինի:

Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկայի, անակնկալների, սիրային խոստովանությունների ժամանակն է: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք լուրջ շարունակություն կստանան: Կարող եք ամբողջությամբ վստահել ձեր ինտուիցիային. նրա հուշումները հստակ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Խոստումնալից ու հաջող օր է: Խնդիրներ կարող են ծագել միայն այնտեղ, որտեղ չեք համարձակվի շարժվել սեփական ճանապարհով, այլ կհետևեք ուրիշի օրինակին: Մի վախեցեք ինքնատիպ ու էքստրավագանտ լինել. այսօր դա կօգնի դուր գալ ամենատարբեր մարդկանց:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, բայց շփումների մեջ զգուշությունը չի խանգարի: Շատ վստահող կլինեք ու հակված կլինեք շտապեցնել իրադարձությունները: Երկուսն էլ տհաճությունների կհանգեցնեն: Օգտակար կլինի հին պլանների մասին հիշելը: Չի բացառվում՝ դրանք կյանքի կոչելու շանս ունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 1115 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme