Աստղագուշակ․ մարտի 15

Աստղագուշակ․ մարտի 15

14.03.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ցանկացած բարդ հարցի քննարկում դժվարությամբ կտրվի: Շրջապատողները ձեզանից կզգուշանան, կթվա, թե նրանք ձեզանից անընդհատ վատ բան են սպասում: Պատրաստ եղեք ցույց տալ փոխզիջման գնալու ձեր պատրաստակամությունն ու նշանակալի զիջումներ անել: Շատ կարևոր կլինի ուշադիր դիտել նրանց, ում հետ պետք է գործ ունենաք: Հնարավոր է նկատեք այն, ինչ նրանք փորձում են թաքցնել, և հենց դա ձեզ կօգնի լուրջ սխալներ չանել:

Կարող եք խոշոր գնումներ անել. ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե որ ծախսերն են արդարացված, իսկ որոնք՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Խոստումնալից օր է: Կարող եք կյանքի կոչել հին պլաններն ու համարձակ մտահղացումները: Դա հնարամտություն կպահանջի, և դուք ճիշտ ժամանակին կդրսևորեք այն: Օրը շատ բարենպաստ կլինի սիրահարված Ցուլերի համար, որոնց վառ հույզեր ու հաճելի անակնկալներ են սպասվում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի համար: Այդ հատվածում կարող եք կահույք և ինտերիերի մասեր գնել: Մտերիմների հետ կհաջողվի հանգիստ քննարկել կարևոր հարցերն ու լուծումներ գտնել, որոնք բոլորին կգոհացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հաջող կդասավորվի, ուրախության շատ առիթներ կպարգևի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական կյանքում: Դրանք տեղի կունենան նույնիսկ այն Երկվորյակների կյանքում, որոնք վերջին ժամանակներս թևաթափ էին եղել ու ոչ մի լավ բանի ակնկալիք չունեին: Մտերիմների հետ շատ հարցերի շուրջ կպայմանավորվեք, տարաձայնություններն ու վեճերն էլ կմնան անցյալում:

Պարզ կդառնա՝ ինչպես լուծել այն խնդիրը, որը վերջին ժամանակներս ձեզ հանգիստ չէր տալիս: Աշխատանքի մեջ հաջողությունները նույնպես չեն բացառվում, բայց այստեղ պետք է զգույշ լինեք: Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները. ժամանակ առ ժամանակ ձեզ հանգիստ է պետք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կհասնեք ուզածին, եթե բավականաչափ համառ լինեք: Մի նահանջեք, մի հանձնվեք, ոչ ոքի թույլ մի տվեք վախեցնել ձեզ: Ժամանակի ընթացքում մրցակիներն ու թշնամիները կհասկանան, որ ավելի լավ է զիջեն ձեզ, քան շարունակեն անիմաստ պայքարը: Նոր համախոհներ կհայտնվեն: Նախկինում գործած սխալներն ուղղելու, բաց թողածը լրացնելու հնարավորություն կունենաք:

Հավանական են նշանակալի փոփոխություններ անձնական կյանքում: Հնարավոր է այնպիսի սիրավեպ սկսեք, որը երկար կհիշվի ու ամենավառ տպավորությունները կթողնի՝ չնայած նրան, որ կարճ կյանք կունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ նրանց համար, ովքեր կարողանում են պայմանավորվել շրջապատի հետ: Աշխատեք ընդհանուր լեզու գտնել ձեզ համար թանկ մարդկանց հետ, խուսափել մտերիմների հետ կոնֆլիկտներից. նրանից, թե արդյոք դա ձեզ կհաջողվի, կախված կլինի հարաբերությունների հետագա ընթացքը: Ձեր երևակայությունը սահմաններ չի ունենա, դրա շնորհիվ ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն: Օրը հարմար է ցանկացած ստեղծագործական խնդիր լուծելու համար:

Օրվա երկրորդ կեսը հարմար է խոշոր գնումների համար: Կարող եք գումարը բիզնես-նախագծերի մեջ ներդնել, ձեռք բերել այն, ինչ անհրաժեշտ է աշխատանքի ու ուսման համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Դժվարությունները հաղթահարելու համար պետք է փոխեք սովորական դարձած ռազմավարությունը: Նախկինի նման գործելու դեպքում հազիվ թե հաջողության հասնեք: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, բայց դա ձեզ չպետք է վախեցնի. ավելի ուշ ամեն ինչի մասին կարող եք պայմանավորվել: Հնարավորություն կունենաք վերականգնել ժամանակին ձեզ համար շատ կարևոր հարաբերությունները, բայց այդ ուղղությամբ քայլ անելուց առաջ ամեն ինչ լավ կշռադատեք:

Օրը բարենպաստ է ուսման ու այն մարդկանց հետ շփումների համար, ովքեր կարող են ձեզ հետ կիսվել իրենց փորձով կամ օգտակար տեղեկատվությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կդասավորվի, բայց ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք: Պատրաստ եղեք պլաններում փոփոխություններ մտցնել: Որոշ Կշեռքներ պետք է խորամանկության դիմեն. ինքներդ ձեզ դժվարությամբ կհամոզեք, որ նպատակն արդարացնում է միջոցները: Միանգամից մի քանի անձնական խնդիրներ լուծելու հնարավորություն կունենաք:

Միայն թե հիշեք, որ այն ճանապարհը, որը ձեզ ամենից հեշտն ու կարճն է թվում, միշտ չէ, որ ճիշտ է: Այսօր ձեզ համար դժվար կլինի ձեր արարքների հետևանքները գուշակելը, այնպես որ՝ կարևոր քայլերից լավ է հետ կանգնել: Կողքին կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան լավ խորհուրդներ տալ, իսկ ձեզ կմնա միայն լսել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Որպեսզի օրը հաջող անցնի, պետք է հնարավորինս շուտ որոշակիություն մտցնեք նպատակների մեջ ու դնեք առաջնահերթությունները: Ձեր պլաններից միայն ամենակարևորները կկարողանաք իրագործել: Պետք չէ շեղվել մանր խնդիրների վրա, որքան էլ որ շատ լինեն դրանք: Հաջողությունը կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի դիմակայել գայթակղություններին:

Օրվա կեսին հին ընկերները կամ մյուս մտերիմ մարդիկ կկարողանան օգնել ձեզ: Հարմար ժամանակ է համախոհների հետ միավորվելու, ինչպես նաև հին կապերը վերականգնելու համար: Երեկոն կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջողության կհասնեք, եթե ճկուն լինեք: Համառությունը ձեր գլխավոր թշնամին կլինի. աշխատեք հնարավորինս շուտ հաղթել նրան: Աստղերը նոր հնարավորություններ կբացեն նրանց առաջ, ովքեր պատրաստ են հրաժարվել իրենց մոլորություններից ու կարծրատիպերից, լսել ուրիշի կարծիքը:

Կենսական պոտենցիալը ցածր կլինի, հոգ տարեք ձեր մասին: Ցանկացած ավելորդություն անցանկալի է, վնասական սովորույթներից էլ գոնե ժամանակավոր հրաժարվեք: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի. դրա մասին պետք է հիշեն նաև նրանք, ովքեր սպորտով են զբաղվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաճելի օր է: Կարող եք զբաղվել նրանով, ինչով ուզում եք: Հաճախ ձեր ոգևորվածությունն ու գործի հանդեպ անկեղծ հետաքրքրվածությունը բավական կլինեն հաջողության հասնելու համար: Ինտուիցիան կօգնի ճիշտ ճանապարհ ընտրել: Նրա հուշումների շնորհիվ կհաջողվի առանց լարվելու հասնել դրված նպատակներին:

Ձեզ հատուկ հանգստությունը մագնիսի նման կձգի նյարդային ու հուզական մարդկանց: Նրանց հետ շփումները շատ կհոգնեցնեն, բայց հետաքրքիր մտքեր կտան: Երեկոն լավ է անցկացնել միայնության մեջ. դա թույլ կտա վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Խուճապի մի մատնվեք: Ստանձնած բոլոր գործերն աշխատեք հանգիստ ու մտածված անել: Միայն այդպես կարող եք խուսափել սխալներից, որոնց ուղղումը ձեզանից ուժեր ու ժամանակ կպահանջեր: Իրավիճակը ինքնուրույն որոշումներ է պահանջում, իսկ ուրիշների փորձի վրա հիմնվել սիրողները բարդ իրավիճակում կհայտնվեն: Մյուս կողմից, անհապաղ գործելու անհրաժեշտություն չի լինի: Առավելագույն ինֆորմացիա հավաքելու, ամեն ինչ լավ մտածելու ու կշռադատված որոշում ընդունելու ժամանակ կունենաք:

Բարենպաստ օր է ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, հարազատների հետ շփվելու համար: Հին տարաձայնությունները կմնան անցյալում, վիրավորանքներն էլ կմոռացվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն: Մարդիկ, որոնց կհանդիպեք, կօգնեն շատ բան սովորել, նորովի նայել սովորական իրերին: Կաճի ստեղծագործ պոտենցիալը: Ձեր գիտելիքներն ու տաղանդները շրջապատին ցուցադրելու հնարավորություն կունենաք: Դրանից հետո գրավիչ առաջարկներն իրենց սպասեցնել չեն տա:

Օրվա երկրորդ կեսը լավագույն ժամանակն է սիրային ժամադրությունների համար: Կգտնեք սիրելիին հաճելի կերպով զարմացնելու ձևը: Որոշ Ձկների ինտուիցիան շատ սուր կլինի: Նշանի նման ներկայացուցիչների համար դժվար չի լինի շրջապատի գաղտնի ցանկությունները կռահելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1457 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 94

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 7
Հյուրեր/Гостей: 7
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով