Աստղագուշակ․ մայիսի 9
Աստղագուշակ․ մայիսի 9

Աստղագուշակ․ մայիսի 9

08.05.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ոչ միանշանակ օր է: Լուրջ խնդիրներ կառաջանան, բայց դուք հիանալի գլուխ կհանեք դրանց լուծումներից: Հաջողությունը կայցելի նրանց, ովքեր նպատակին տանող սովորական ու ակնհայտ ուղի չեն ընտրի, այլ կփորձեն նորերը գտնել: Արագ կսովորեք այն ամենը, ինչ շուտով պետք կգա, կգտնեք մարդկանց, որոնց փորձը օգտակար կլինի ձեզ: Սխալները չեն բացառվում, բայց ձեզ կհաջողվի արագ նկատել ու ուղղել դրանք:

Երբեմն շրջապատողները չեն հասկանա ձեր արարքները, բայց ժամանակի ընթացքում պարզ կդառնա, որ դուք արել եք այն, ինչ պետք է: Աշխատեք սահմանափակել ծախսերը. այսօր հակված կլինեք շռայլության:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգիստ օր է: Սովորականից հաճախ կհուզվեք այնպիսի բանի պատճառով, որը ձեզ հետ ոչ մի կապ չունի: Շատ Ցուլեր ուրիշների խնդիրները սրտին շատ մոտ կընդունեն, դրանց մասին սեփական խնդիրների նման կանհանգստանան: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց ու բաց չեք թողնի ձեր շանսը:

Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ, որոնք կստիպեն կյանքում շատ բաների նորովի նայել: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, անսովոր ու նույնիսկ հայտնի մարդկանց հետ հանդիպումները: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, ընդ որում՝ դրա համար յուրահատուկ ջանքեր էլ չեք գործադրի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարող են սրվել հին տարաձայնությունները: Մտերիմների հետ հարաբերությունները սովորականից լարված կլինեն: Ձեզ կհիշեցնեն հին սխալների մասին, դուք էլ պարտքի տակ չեք մնա: Լավ է հետաձգել կարևոր հարցերի ու ընդհանուր պլանների քննարկումը, հակառակ դեպքում գործը լուրջ վեճով կավարտվի: Երբեմն օգնության կհասնի հումորի զգացումը:

Ինքնուրույն գործելու դեպքում կարող եք մեծ հաջողությունների հասնել: Կհաջողվի կյանքի կոչել հին պլանները, կիրառում գտնել տաղանդներին: Օրվա երկրորդ կեսը անսպասելի ու շատ հաճելի նորություններ կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ֆինանսական գործերում զգուշություն է անհրաժեշտ: Գումարին վերաբերող հարցերում թեթևամիտ կլինեք: Շատ Խեցգետիններ ավելի շատ կծախսեն, քան կարող են իրենց թույլ տալ: Բայց օրվա վերջին հավանական են դրամական մուտքեր, որոնք կբարելավվեն ձեր վիճակը:

Ուղևորությունները անհաջող կդասավորվեն ու ավելի ժամանակատար կլինեն, քան ակնկալում էիք: Չարժե միայնակ հեռավոր ճամփորդությունների մեկնել: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել. դա կբարձրացնի ձեր ու ձեր մտերիմների տրամադրությունը: Ընտանեկան գործերը հոգնեցուցիչ չեն լինի ու արագ գլուխ կհանեք դրանցից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ներդաշնակ ու բարենպաստ օր է: Այն հարմար է ցանկացած կարևոր հարց քննարկելու համար: Կարող եք նոր բան իմանալ, ծանոթանալ մարդկանց հետ, որոնց փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն ձեզ: Ինչ-որ մեկի համակրանքը շահելը ձեզ համար դատարկ բան կլինի ու ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Հնարավոր է սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է խոշոր գնումների, ինչպես նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում ուշադիր ու զգույշ կլինեք. հիմա դա շատ տեղին կլինի: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, իսկ դուք կփորձեք չմերժել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի, այնպես որ՝ կարևոր գործերի հարցում մի շտապեք: Շատ բան կարելի է հետաձգել: Այսօր հնարավորություն կունենաք շփվել ձեզանից տարբերվող մարդկանց հետ, որոնք նորովի են նայում ամեն ինչին ու իրենց ձևով են դասավորում իրենց կյանքը: Այդպիսի հանդիպումները կոգեշնչեն: Հաճախ հենց նրանց շնորհիվ Կույսերը կստանձնեն այն, ինչ առաջ չէին համարձակվում սկսել:

Խուսափեք ծանրաբեռնվածությունից. հիմա դա վատ կանդրադառնա առողջության վրա, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի օր է շփումների համար: Կարող եք համախոհներ գտնել կամ կարող եք պարզապես ծանոթանալ ձեզ հետաքրքրող մարդկանց հետ: Արագ բռնկված համակրանքն ամենայն հավանականությամբ փոխադարձ կլինի: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը:

Օրվա երկրորդ կեսը հարմար չէ ծանր ֆիզիկական աշխատանքի, հոգնեցնող սպորտային մարզումների համար: Այդ հատվածում հավանական է ինքնազգացողության վատացում, այնպես որ՝ հոգ տարեք ձեր մասին ու հանգստացեք: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնել: Կարող եք ոչ մեծ գնումներ անել. դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Համառ ու վճռական կլինեք, այնպես որ՝ ամենայն հավանականությամբ հաջողության կհասնեք: Բայց ահա շրջապատի, այդ թվում՝ նաև ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերությունները երկար ժամանակով կարող են փչանալ: Կասեք այն, ինչ մտածում եք, հաճախ չափազանց կտրուկ ու ուղղախոս կլինեք, շատ կտարվեք ձեզ դուր չեկող բաների քննադատությամբ: Մի քիչ նրբանկատությունը ձեզ չէր խանգարի:

Օգտակար կլինի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ սպորտով զբաղվելը կաշխուժացնի ու կբարձրացնի ձեր տրամադրությունը: Ավելորդ չի լինի պայմանների փոփոխությունը. նոր տպավորությունները տեղին կլինեն, իսկ որոշ Կարիճների համար էլ ոգեշնչվածության աղբյուր կդառնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է: Զգոն եղեք, մի վստահեք նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ է գցում, չարաշահում է ձեր բարությունը: Կարևոր հանդիպումները լավ է հետաձգել: Եթե դա հնարավոր չէ, աշխատեք դրանց նախապես պատրաստվել, մտածեք՝ թե ինչպես եք խոսելու:

Ինքնուրույն գործելու դեպքում կարող եք հաջողության հասնել այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է պետք: Օրվա երկրորդ կեսի համար կարող եք ընկերների հետ հանդիպում պլանավորել. նրանք կուրախացնեն ձեզ, կկիսվեն լավ նորություններով ու գաղափարներով: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է վճռական գործողությունների համար: Չեք վախենա ռիսկի դիմել: Ինտուիցիան կհուշի, թե երբ է պետք զգույշ լինել. լսեք նրան ու լուրջ սխալներ չեք անի: Պետք կգա նախկինում ստացած փորձը: Դրա շնորհիվ արագ գաղտնի թշնամիներին ջրի երես կհանեք:

Սովորականից հաճախ վեճեր կառաջանան: Ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը ու ոչ ոքի չվիրավորել: Ձեր ուսերին կընկնի ընտանեկան խնդիրների լուծման պատասխանատվությունը. հազիվ թե դրանցից ինչ-որ մեկն ավելի լավ գլուխ հանի: Կաշխատեք ամեն հարցում աջակցել մտերիմներին, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հարմար օր է լուրջ ու կարևոր բանի մասին մտածելու համար: Լավ գաղափարներ կունենաք, կհասկանաք՝ ինչպես է պետք դնել առաջնահերթությունները, ինչն է պետք ստանձնել առաջին հեթին: Շատ դրական հույզեր կպարգևեն շրջապատողների հետ շփումները: Ձեզ կհաջողվի ձեր կողմը գրավել նույնիսկ նրանց, ում հետ նախկինում չէր հաջողվում լեզու գտնել:

Հնարավոր են հաջող գործարքներ, դրամական մուտքեր ու հետաքրքիր գործնական առաջարկներ: Որոշ Ջրհոսներ բիզնեսին ու աշխատանքին վերաբերող համարձակ պլաններ կունենան: Մոտ ժամանակներս կարող եք անցնել մտածածն իրագործելուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ է ոչինչ չհետաձգել, քանի որ օրվա առաջին կեսը երկրորդից լավը կլինի: Այն կուրախացնի հաջող զուգադիպություններով, հետաքրքիր իրադարձություններով ու հաճելի հանդիպումներով: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կնվազի: Դրված նպատակներին հասնելն էլ կբարդանա:

Երեկոյան հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ, ընտանեկան խնդիրները նույնպես չեն բացառվում: Աշխատեք համբերատար լինել ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ: Ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, բայց հիմա ավելի լավ է պարզեք իրավիճակը, քանի դեռ փոխադարձ վիրավորանքներ չեն կուտակվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1418 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Loading...
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 140

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 24
Հյուրեր/Гостей: 24
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով