Աստղագուշակ․ մայիսի 8
Աստղագուշակ․ մայիսի 8

Աստղագուշակ․ մայիսի 8

07.05.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շփումների տեսանկյունից բարդ օր է, ձեզ համար նույնիսկ հին ծանոթներին հասկանալը դժվար կլինի: Երբեմն տարաձայնությունների պատճառ կդառնան դատարկ բաները, որոնց մեկ ուրիշ ժամանակ ոչ ոք ուշադրություն չէր դարձնի: Սուր անկյունները հարթելը դժվար կլինի: Նույնիսկ այն բանից հետո, երբ դրանք հարթվեն, փոխադարձ դժգոհությունը կմնա:

Եթե պլանավորել եք ինչ-որ կարևոր բանով զբաղվել, լավ է ոչ ոքի օգնության խնդրանքով չդիմեք, այլ ամեն ինչ ինքնուրույն անեք: Այդպես սեփական գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք ու ստիպված չեք լինի տարահամոզել այն մարդկանց, ովքեր կասկածում են դրանց հանճարեղության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն արդյունավետ ու հետաքրքիր կանցնի և շատ վառ հույզեր կբերի: Հին գործերին վերադառնալու, դրանք ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք: Դրանից հետո ձեզ ավելի ազատ ու վստահ կզգաք: Համախոհների հետ շփումները կոգեշնչեն: Նրանց հետ քննարկեք ապագայի պլաններն ու կդադարեք կասկածել ձեր նախաձեռնությունների հաջողության վրա:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ, գրավիչ ուղևորություններ ու ընկերների կամ մտերիմների շրջանում լավ հանգիստ է խոստանում: Հաջող կլինեն չպլանավորված գնումները: Անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ինչքան ուշադիր լինեք, այնքան լավ կանցնի օրը: Ցանկացած մանրուք նշանակություն կունենա, այնպես որ՝ աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Մի մոռացեք նայել շուրջը, նկատել ուրիշների սխալները. դրանք կօգնեն խուսափել սեփական սխալներից:

Հետ կանգնեք չմտածված արարքներից ու շտապողական որոշումներից: Հատկապես ուշադիր եղեք մտերիմների հետ հարաբերություններին: Եթե տարաձայնություններ ծագեն, ամեն ինչ մասին պայմանավորվելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: Լավագույն ժամանակը չէ լավ չմտածված գաղափարներով կիսվելու համար. ձեզ հազիվ թե ճիշտ հասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն անամպ չի լինի, բայց, միևնույն է, հաջող կանցնի: Երբեմն խնդիրներ կառաջանան, բայց կկարողանաք դրանք արագ լուծել: Կարևորը չտխրել ու չմտածել, որ ողջ աշխարհը ձեր դեմ է դուրս եկել: Կողքին կլինեն ընկերները, որոնց վրա կարող եք հույս դնել, որոնց կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով:

Բարենպաստ օր է գործնական կապերն ու ռոմանտիկ հարաբերություններն ամրապնդելու համար: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները, որի համար շատ ուրախ կլինեք: Մտերիմների հետ տարաձայնություններ հազիվ թե ծագեն, իսկ եթե դա տեղի ունենա, վեճեր բաց չեք թողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բան հեշտությամբ կտրվի: Պլանավորածից շատ բան կհասցնեք անել, քանի որ կփորձեք արագ գործել, իսկ ոչ միանշանակ իրավիճակներում հնարամիտ կլինեք: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ. ձեր տաղանդներն ու կարողություններն ըստ արժանվույն կգնահատվեն:

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, որոնց հետ միասին հիանալի ժամանակ կանցկացնեք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Հեշտությամբ համակրանք կշահեք, բայց ինքներդ էլ կարող եք առաջին հայացքից սիրահարվել ինչ-որ մեկին: Զգացմունքներն, ամենայն հավանականությամբ, փոխադարձ կլինեն, բայց դրանք երկար պահպանել չի ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարենպաստ է, շատ հաջող զուգադիպություններ ու դրական հույզեր է խոստանում: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմների հետ: Որոշ Կույսեր կհասկանան՝ ինչպես ուղղել իրենց ու ուրիշների սխալները ու կփորձեն դա հնարավորինս արագ անել: Ինչ-որ օգտակար բան սովորելու, արժեքավոր փորձ ձեռք բերելու հնարավորություն կա:

Ավելի ուշ կգա բարդ գործերի ու պատասխանատու որոշումների ժամանակը: Ամեն ինչ ուզածի նման չի ընթանա, բայց դուք բոլոր դեպքերում կպահպանեք հոգեկան հավասարակշռությունը: Ամենալարված պահերին ձեզ կաջակցեն մտերիմները, որոնց օգնությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը զգուշություն ու հեռատեսություն է պահանջում: Դրանք հատկապես կարևոր կլինեն կարևոր գործերով զբաղվող Կշեռքների համար: Շփումների հարցում զգույշ եղեք, ուշադիր ընտրեք համախոհներին: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ մարդիկ են ձեզ շրջապատում: Կարևոր հարցերը քննարկեք միայն նրանց հետ, ում խելամտության վրա չեք կասկածում:

Գաղտնիքներով ու ապրումներով լավ է ոչ ոքի հետ չկիսվել, եթե իհարկե չեք ուզում, որ դրանց մասին բոլորին հայտնի դառնա: Գնումների հարցում էլ մի շտապեք. հիմա դրանք հազիվ թե հաջող լինեն, շահավետ գործարքների ժամանակն ավելի ուշ կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ արդյունավետ օր է, արագ գլուխ կհանեք շատ, նույնիսկ ամենաբարդ գործերից: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել հին խնդիրներն ու դեպի ուր շարժվել: Օգտակար կլինի աշխատանքին ու բիզնեսին վերաբերող հարցերը քննարկելը. ինչ-որ պիտանի բան իմանալու շանս կա:

Հնարավոր են անսպասելի այցելեն հին ընկերները կամ հեռու բարեկամները. երկուսի համար էլ ուրախ կլինեք: Օրվա երկրորդ կեսին խուսափեք ծանրաբեռնվածությունից, կենսական պոտենցիալն այդ հատվածում ցածր կլինի, հնարավոր է ինքնազգացողության վատացում: Ցանկալի չէ միայնակ հեռավոր ուղևորությունների մեկնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ օր է, որը հարմար է սովորական գործերով զբաղվելու համար: Ոչինչ չեք մոռանա ու իրար չեք խառնի, ցանկացած իրավիճակում կպահպանեք հավասարակշռությունն ու շատերի համար լավ օրինակ կծառայեք: Կարող եք վերադառնալ հին խնդիրներին: Դրանք մտածածից հեշտ կլինեն ու արագ լուծումներ կգտնեք:

Հաջող կլինեն հանդիպումները, բայց հատուկ ուրախություն կբերի հին ընկերների հետ շփումը: Բարենպաստ օր է նաև սիրահարների համար. նրանք իրար կես խոսքից կհասկանան: Կարող եք քննարկել ապագայի ընդհանուր պլանները. այստեղ տարաձայնություններ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան սպասվածից դժվարությամբ կտրվի: Լավ է այսօրվա համար կարևոր հանդիպումներ չպլանավորել: Դժվար կլինի հին ծանոթների հետ լեզու գտնելը, չի բացառվում՝ նրանք ձեզ պահանջներ ներկայացնեն: Աշխատեք ցանկացած հարց խաղաղ լուծել. եթե հիմա հարաբերությունները փչանան, դրանք հարթելը դժվար կլինի:

Հաճախ ձեր գործողություններում անհետևողական կլինեք, գործերը կիսատ կթողնեք: Իսկ դրանցում հաճախ կարելի է հաջողության հասնել, եթե ավելի համառ լինեք: Հնարավոր են զուր ծախսեր, անհաջող ներդրումներ ու գնումներ: Դրամական մուտքերը ավելի քիչ կլինեն, քան սպասում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը մեծ հաջողություններ է խոստանում: Այն հատկապես բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր կորոշեն օգտակար գործերով զբաղվել. փայլուն գլուխ կհանեք ամենաբարդ առաջադրանքներից: Բաց մի թողեք այն մարդկանց հետ հանդիպելու հնարավորությունը, ովքեր կարող են օգտակար լինել, օգնել կամ խորհուրդ տալ:

Հավանական են դրամական մուտքեր, նվերներ, հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների անսպասելի այցերը: Հին գործնական կապերը վերականգնելու, նախկին գործընկերների հետ նոր համատեղ նախագծերը քննարկելու հնարավորություն կունենաք: Հիշեք, որ նման պայմանավորվածությունները նախնական բնույթ կկրեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոչ մի րոպե զուր չեք ծախսի, սպասվածից ավելիին կհասնեք: Օգնելու պատրաստ մարդիկ միշտ կողքին կլինեն: Նրանց մի քանի անգամ խնդրելու կարիք չի լինի: Սակայն նկատի առեք, որ ձեր համախոհները միշտ չէ, որ անշահախնդիր են գործում: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել նրանց:

Կարող եք անցնել երկարատև պլանների իրագործմանը. ձեր առաջին քայլերը շատ հաջող կլինեն: Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների, նոր ծանոթությունների համար: Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, որոնք վառ հույզեր կբերեն: Հմայիչ կլինեք, հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1503 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 8
Հյուրեր/Гостей: 8
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով