Աստղագուշակ․ մարտի 6

Աստղագուշակ․ մարտի 6

05.03.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործերում կարող եք նշանակալի առաջընթացի հասնել, բայց դրա համար պետք է ինքնատիպ միջոցներից օգտվեք: Պատրաստ եղեք խախտել նույնիսկ այն ավանդույթները, որոնց անկեղծ հարգանքով եք վերաբերվում. միայն անընդհատ փորձարկումներ անելու դեպքում կարող եք նշանակալի արդյունքների հասնել: Օգտակար կլինի նորը սովորելը, ուրիշի փորձը վերլուծելը: Ուշադիր եղեք մանրուքներին. դրանք կարևոր կլինեն:

Հնարավոր է նոր սիրային հարաբերությունների սկիզբ: Դրանք վառ, հիշվող ու կրքոտ կլինեն, բայց հեշտ չեն դասավորվի ու ձեզանից շատ բան կպահանջեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շփումների համար բարենպաստ օր է: Կարող եք լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնցից կախված է ձեր ֆինանսական գործերի վիճակը, կարիերայի ու բիզնես-նախագծերի զարգացման հնարավորությունը: Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Օրը շատ հարմար է պրակտիկ բնույթի խնդիրները լուծելու համար. ցանկացած պայման, ինչպես նաև շրջապատողների արարքները կօգտագործեք ի շահ ձեզ:

Մտերիմներին ուրախացնելու, նրանց հաճելի անակնկալներ անելու հնարավորություն կունենաք: Եթե որոշեք շրջել խանութներով, ապա հիանալի նվերներ կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ջանքեր գործադրեք. ամենակարևոր նպատակներին հասնելու շանս ունեք: Հաջողության հասնելու համար պետք է հրաժարվեք սովորական ռազմավարությունից ու նոր համախոհներ փնտրեք, բայց փոփոխություններն, անկասկած, ձեր օգտին կլինեն: Մարդիկ կհայտնվեն, ովքեր պատրաստ կլինեն բարոյապես ու նյութապես աջակցել ձեր համարձակ նախաձեռնություններին, անշահախնդիր օգնություն ցուցաբերել:

Մտերիմների հետ անկեղծ եղեք, վատ մի զգացեք պատմել ձեր խնդիրների մասին, աշխատեք անկեղծ պատասխանել նույնիսկ ամենաբարդ հարցերին: Անկեղծ չլինելու ցանկացած դրսևորում ապագայում լուրջ խնդիրների կհանգեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի օր է նոր գործում ուժերը փորձելու համար: Ընտրված ուղով արված արդեն առաջին քայլերը ցույց կտան, որ չեք սխալվել: Հաճախ օգտակար կլինի նախկինում ստացած փորձը: Եթե հենվեք դրա վրա, ապա լուրջ սխալներ չեք անի:

Երբեմն պետք է կտրուկ գործեք, իսկ ձեր համախոհներին ու ընկերներին դա դուր չի գա: Օրը կարող է կապված լինել այնպիսի հարաբերություններին վերջ տալու հետ, որոնք ձեզ համար այնքան էլ թանկ չեն եղել, բայց որոնցից որոշակի շահ եք ունեցել: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունն առավել ուժեղ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եկել է ժամանակը կյանքում փոփոխություններ մտցնելու մասին մտածելու համար: Պետք է խոստովանեք, որ նախկինում մի քանի ցավալի սխալներ եք արել, զոհ եք գնացել կարծրատիպերին: Անհրաժեշտ է որոշել՝ արդյոք ուզում եք շարժվել նույն ճանապարհով, թե պատրաստ եք փնտրել սեփական ուղին: Երկրորդ տարբերակը կապված կլինի ռիսկի հետ, բայց խոստանում է շատ հետաքրքիր լինել:

Օրը հարմար է հին պլանների մասին հիշելու համար: Հնարավոր է, եկել է դրանք կյանքի կոչելու ժամանակը: Հնարավորություն կունենաք նաև անսպասելի կիրառում գտնել ձեր տաղանդներին. բաց մի թողեք ձեր շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ցանկացած կարևոր հարց քննարկելիս զգույշ եղեք: Տաք գլխով ասված բառը լուրջ խնդիրների պատճառ կդառնա: Չմտածված գործողություններից խուսափելը բարդ կլինի. օրը շատ գրավիչ հնարավորություններ ու գայթակղություններ կբերի: Բայց համարյա միշտ հակասական արարքները միանգամից տհաճ հետևանքներ կունենան:

Շրջապատողների հանդեպ պահանջկոտ կլինեք, այնպես որ՝ հարաբերությունները լարված կլինեն: Աշխատեք գոնե ամենամտերիմների հանդեպ ներողամիտ լինել. նրանք դրա համար շնորհակալ կլինեն: Լավ է խուսափել քննադատությունից ու նկատողություններ անելուց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ստիպված եք լինելու անհավասար պայքարի մեջ մտնել լուրջ մրցակցի դեմ, ով պատրաստ է խորամանկության, մանիպուլյացիաների ու կանոնները խախտելու: Օրը բավականին լարված կլինի, բայց ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, ինչն էլ թույլ կտա դրական փոփոխությունների հասնել: Պետք չէ շտապել գումարին վերաբերող հարցերում. այստեղ միայն կշռադատված որոշումները թույլ կտան հիանալի արդյունքների հասնել:

Մտերիմների հետ հարաբերություններում իրական վստահությունը քիչ կլինի. պատրաստ չեք լինի պատմել, թե ինչ է տեղի ունենում ձեր հոգում, շրջապատողներն էլ չեն շտապի անկեղծանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջողության կհասնեք, եթե ինքներդ ձեր համարձակ գաղափարներից չվախենաք: Պատրաստ եղեք անկախ ամեն ինչից առաջ շարժվել: Համառ ու ինքնավստահ եղեք. տպավորությունը, որը կթողնեք շրջապատողների վրա, շատ կարևոր կլինի դրված նպատակներին հասնելու համար:

Հակված չեք լինի ձեր մեջ պահել բացասական հույզերը, այնպես որ՝ մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Բայց ամենադժվար պահերին օգնության կհասնի հումորի զգացումը: Հենց դրա շնորհիվ կխուսափեք լուրջ կոնֆլիկտներից ու կհարթեք մթնոլորտը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում: Մի վախեցեք դժվարություններից. դրանք հաղթահարելի կլինեն: Եկել է կասկածները մի կողմ վանելու ժամանակը: Պետք է գործեք, նույնիսկ եթե ավելի բարեհարմար պահի սպասելու գայթակղություն լինի: Կարող եք հույս դնել հին գործընկերների ու ծանոթների վրա, որոնց հետ միասին արդեն շատ դժվարություններ եք հաղթահարել:

Շահավետ կլինեն գործարքները, կարող եք հույս դնել գրավիչ գործնական առաջարկների վրա: Հույզերը կայուն չեն լինի, բայց ձեզ կհաջողվի արտաքուստ հանգստություն պահպանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հարմար չէ փորձարկումների, կասկածելի արկածախնդրությունների ու ռիսկային նախաձեռնությունների համար: Կուզենաք արագ հասնել դրված նպատակներին, բայց այսօր դա անելը հեշտ չի լինի: Համբերությամբ զինվեք ու աշխատեք ուշադիր հետևել շրջապատողների գործողություններին: Այսօր ձեզ կհաջողվի սովորել ուրիշների սխալների վրա:

Ցանկալի է հետևել ավանդույթներին, խուսափել այնպիսի արարքներից, որոնք կարող են տհաճ կերպով զարմացնել կամ շոկի մեջ գցել շրջապատին: Բարդ իրավիճակներում աշխատեք ստվերում մնալ, իսկ նախաձեռնություն ցուցաբերեք միայն այն ժամանակ, երբ դա իսկապես անհրաժեշտություն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը համեմատաբար հանգիստ ու արդյունավետ կլինի: Այն հարմար է ընթացիկ գործերից գլուխ հանելու, դրանցում կարգուկանոն հաստատելու, ինչ-որ նախագծեր ավարտին հասցնելու համար: Նոր նախաձեռնությունների համար ամենահարմար ժամանակը չէ, քանի որ հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները: Մի քիչ սպասեք ու ուսումնասիրեք իրավիճակը. հնարավոր է ուզենաք վերամշակել պլանները:

Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ կլինի: Շատ կարևոր բաների մասին այսօր առաջին անգամ անկեղծ կխոսեք. մի վախեցեք բարդ հարցեր տալ: Դրանից հետո հարաբերություններում շատ բան դեպի լավը կփոխվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող եք նոր, անսովոր ու հետաքրքիր բան ստանձնել: Մի վախեցեք զարմացնել շրջապատողներին, քանդել գոյություն ունեցող կարծրատիպերը: Վառ կարտահայտվեն ձեր այն տաղանդները, որոնց մասին առաջ ոչ ոք չգիտեր: Օրը հարմար է ձեր արժանիքների ու ձեռքբերումների վրա ուշադրություն հրավիրելու համար: Խելացի ինքնագովազդն այսօր ծիծաղելի չի երևա:

Չի բացառվում սիրային նոր տարվածությունը: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, իսկ ինչ-որ մեկը պարզապես կսիրահարվի ձեզ առաջին հայացքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1520 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 90

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 2
Հյուրեր/Гостей: 2
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով