Աստղագուշակ․ մարտի 18

Աստղագուշակ․ մարտի 18

17.03.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դժվարություններից կկարողանաք խուսափել, եթե զգույշ լինեք: Ցավոք, մեծ է կորուստների կամ իրադարձությունների անբարենպաստ ընթացքի հավանականությունը, որի պատճառով սխալ քայլ կանեք: Բայց եթե որոշումների հարցում չշտապեք, կկարողանաք ամեն ինչ ճիշտ անել: Որոշ Խոյերի պետք կգան հին ծանոթների խորհուրդները:

Օրը շատ հաջող է ֆինանսական տեսանկյունից: Գումարին վերաբերող ձեր որոշումները հաջող կլինեն, նույնիսկ եթե դրանք ընդունեք նվազագույն ինֆորմացիայի տիրապետելու պայմաններում: Կարող եք գնումներ անել. նոր իրերը երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարևոր ու բարդ օր է: Եկել է հոգեհարազատ գործին անցնելու ժամանակը: Այն հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել չի կարելի, մնում է միայն մի բան՝ հնարավորինս արագ գործել: Իրենց մասին կարող են հիշեցնել հին թշնամիները: Հիմա ձեր դեմ պայքարի նրանց զենքը բամբասանքը կդառնա: Շտապեք հերքել սխալ տեղեկատվությունը, քանի դեռ դրան չեն հավատացել մարդիկ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է:

Օրը վատը չէ ուղևորությունների համար: Դրանք հատկապես լավ կդասավորվեն այն Ցուլերի մոտ, ովքեր ճամփա կգնան ընկերների հետ միասին. դրական հույզերի պակաս չեք ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր ու հագեցած օր է: Այն փորձություններ կբերի, բայց դուք չեք բողոքի: Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու, ունակությունները ցուցադրելու և այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, որոնց հետ այլ պայմաններում երբեք չէիք հանդիպի: Որոշ Երկվորյակներ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան:

Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, հաշտություն վեճից հետո: Գիտեք՝ ինչ է պետք ասել կամ անել մտերիմներին ուրախացնելու համար, նրանք էլ ձեզ կպատասխանեն իրենց հոգատարությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը վատ չի դասավորվի, եթե շատ համառ չլինեք: Օգտակար կլինի խորհուրդները լսելը, ուրիշի կարծիքով հետաքրքրվելը: Հնարավոր է՝ հրաժեշտ տաք ձեր մոլորություններին ու հասկանաք՝ ուր է պետք շարժվել: Ձեր կյանքը միանգամից ու արմատապես չի փոխվի, բայց ինչ-որ նոր բան ամենայն հավանականությամբ կհայտնվի:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Եվ եթե առաջ տարաձայնություններ էին առաջանում, հիմա դրանք կարգավորելը դժվար չի լինի: Ձեր շատ գաղափարներ աջակցություն կստանան, և դուք ոգևորությամբ կստանձնեք դրանք, նույնիսկ եթե պայմանները սկզբում ամենալավ ձևով չդասավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շատ բանի կհասնեք, եթե ինքներդ ձեզ համար խնդիրներ չստեղծեք: Որոշ գործեր կարելի է հանձնարարել ուրիշներին, ուժերը խնայելու համար հենց այդպես էլ պետք է վարվել: Եթե ուզում եք ժամանակավոր ինքնուրույն աշխատել, հնարավորինս բարդ առաջադրանք ընտրեք ու հանգիստ, առանց շտապելու ուսումնասիրեք դրա լուծմանը տանող ուղիները:

Հավանական են վեճեր մտերիմների հետ: Ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը, բայց դա ձեզանից համբերատարություն կպահանջի: Սիրային հարաբերություններն առաջին հայացքից հարթ կդասավորվեն, բայց դրանցում ամեն ինչ այնքան հեշտ ու հասարակ չի լինի, որքան կուզենայիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ օր է: Ինքներդ ձեզ համար դժվարություններ կստեղծեք, եթե ամեն քայլը չմտածեք: Խուսափեք կոնֆլիկտներից. հիմա նույնիսկ ամենաաննշան վեճը տհաճ հետևանքներ կունենա: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի այն մարդկանց հետ շփվելիս, որոնցից շատ բան է կախված: Այստեղ լավ է ոչ մի ավելորդ բան չասել ու այնպիսի մարդու տպավորություն չթողնել, որը ինչ-որ լուրջ բան է թաքցնում:

Շատ ուժեր ու ժամանակ կխլի այն հարցերի լուծումը, որոնք ձեզ անձնապես այնքան էլ չեն հետաքրքրում, բայց ակտուալ են ձեր մտերիմների համար: Հնարավոր են վեճեր գումարի պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արդյունավետ, բայց շատ հոգնեցուցիչ օր է: Դատարկ խառնաշփոթից խուսափելը բարդ կլինի: Կարևորը հետևեք, որ այն ձեզ չշեղի հեռանկարային նախագծերից ու հետաքրքիր նախաձեռնություններից: Երբեմն կարող եք հետևել նախապես կազմած պլանին, բայց կլինեն պահեր, երբ անհրաժեշտություն կլինի իմպրովիզներ անել ու ոտքի վրա նոր բան մտածել:

Մտերիմներն այսօր սովորականից շատ ձեր ուշադրության կարիքը կունենան: Լավ է հետաձգել կարևոր զրույցները, հատկապես եթե դրանք ընդհանուր գործերին են վերաբերում: Չի բացառվում, որ նման զրույցներից մեկից հետո ձեր ապագայի պլանները փոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր շատ բան կարող է պլանի համաձայն չընթանալ: Վտանգ կա՝ անհարմար վիճակի մեջ ընկնեք: Ձեր ցանկացած սխալ շրջապատի ուշադրությանը կարժանանա: Կփչանան հարաբերությունները ղեկավարության ու գործընկերների հետ, նյարդայնությունը զսպելու համար պետք է ջանքեր գործադրեք: Աշխատեք չխառնել գործնական ու անձնական հետաքրքրությունները. դա կարող է վտանգավոր լինել:

Ընտանիքում հավանական են հաճելի իրադարձություններ, փոփոխություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Կարող եք ամրապնդել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է համախոհներ ու օգնականներ փնտրելու, ջանքերը միավորելու համար: Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի, կարող եք հարթել գործնական ու անձնական հարաբերությունները: Հաճախ կարևոր բաների մասին գլխի կընկնեք ավելի վաղ, քան կասեն դրանց մասին: Սակայն ձեզ ժամանակ է պետք սեփական ցանկություններից ու նպատակներից գլուխ հանելու համար: Խորհուրդներ քիչ լսեք. դրանք կշեղեն ձեզ:

Գնումների հարցում մի շտապեք. այսօր այնպիսի իրեր ձեռք կբերեք, որոնց անհրաժեշտությունը չունեք: Որոշ Աղեղնավորներ կգերագնահատեն իրենց ֆինանսական հնարավորություններն ու ավելի շատ կծախսեն, քան պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Փոքրիկ տհաճություններից խուսափելը դժվար կլինի. դրանք հաճախ կշեղեն ձեզ, կստիպեն հուզվել: Բայց այսօր ծագած խնդիրներն այնքան էլ լուրջ չեն. շատ արագ գլուխ կհանեք դրանցից: Այստեղ շատ օգտակար կլինի հին փորձը:

Ապագայի մասին շատ մի մտածեք, հատկապես եթե այն ձեզ տխուր է թվում. ավելի օգտակար կլինի ներկայի վրա կենտրոնանալը: Կարևոր է ստուգել ստացվող ինֆորմացիան: Ոչ մի դեպքում մի կիսվեք դրանով, քանի դեռ չեք համոզվել, որ այն համապատասխանում է իրականությանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Տեղի կունենա այն, ինչ չէիք սպասում, բայց ոչ մի բան չի խանգարի ձեզ կյանքի կոչել պլանները, անել այն, ինչ վաղուց եք մտածել: Հին ծանոթները պատրաստ կլինեն օգնել. նրանց հետ անկեղծ զրույցը կօգնի խուսափել սխալներից: Խուսափեք չպլանավորված գնումներից, որոնք հազիվ թե հաջող լինեն:

Օրվա երկրորդ կեսը ընտանեկան գործերի ժամանակ է: Դրանք հոգնեցուցիչ կթվան ու ժամանակատար կլինեն, բայց ամեն ինչից գլուխ կհանեք: Չեն բացառվում անսպասելի այցերը, ընդ որում՝ հյուրերն, ամենայն հավանականությամբ, կուզենան երկար մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ դուր եկած գաղափարների իրագործումը պետք է հետաձգեք: Դա շատ կվշտացնի, բայց դեռևս ընտրության հնարավորություն չունեք: Այնպես որ՝ կենտրոնացեք շտապ գործերի վրա ու աշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել: Ինչքան քիչ կախված լինեք ուրիշներից, այնքան լավ:

Հնարավոր են վեճեր, տարաձայնություններ շրջապատողների հետ: Այդ ամենը կստիպի հուզվել: Կուզենաք հնարավորինս արագ խաղաղություն հաստատել, բայց նույնիսկ դրա համար չարժե մեծ զիջումների գնալ. դրանց համար, ամենայն հավանականությամբ, կզղջաք: Ամենակարևոր հարցերի քննարկումը հետաձգեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1364 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 16
Հյուրեր/Гостей: 16
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով