Աստղագուշակ․ հունվարի 15

Աստղագուշակ․ հունվարի 15

14.01.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը փոփոխություններ կբերի: Դրանց համար միանգամից ուրախ չեք լինի, քանի որ ստիպված եք լինելու փոխել պլանները: Բայց եթե մտածեք ապագայի մասին, կհասկանաք, թե ինչպես օգուտ քաղել իրավիճակից: Բացի այդ, հիմա հնարավորություն կունենաք ազատվել ձեզ հոգնեցնող ամեն ինչից ու առաջ շարժվել: Նման որոշումները հեշտությամբ չեն տրվի, բայց չեք զղջա դրանց համար:

Շատ Խոյերի կանհանգստացնի մտերիմների հետ հարաբերություններում իշխող լարվածությունը: Սակայն կարող եք խուսափել վեճերից ու ամեն ինչի մասին պայմանավորվել: Ձեզանից միայն աննշան զիջումներ կպահանջվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ միանգամից, բայց կկարողանաք հաղթահարել օրվա բերած դժվարությունները: Այդ հարցում կօգնեն գործընկերներն ու ընկերները: Համատեղ գործերում ու նախաձեռնություններում հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան միայնակ գործելու դեպքում: Այնպես որ՝ մի փորձեք բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել, քանի որ շատ ժամանակ ու ուժեր զուր կծախսեք:

Հնարավորություն կունենաք ամրապնդել ընկերների ու հարազատների հետ հարաբերությունները, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում գործնական հանդիպումները, կարող եք քննարկել երկարատև համագործակցությանը, մասշտաբային պլաններին վերաբերող հարցերը: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նույնիսկ լավ ծանոթ գործերն այսօր յուրահատուկ ուշադրություն կպահանջեն: Մեծ է սխալների ու այնպիսի արարքներ գործելու հավանականությունը, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ: Կենտրոնանալը, իրավիճակը ճիշտ գնահատելը, ինչպես նաև շրջապատի հետ հարաբերություններից գլուխ հանելը դժվար կլինի: Գաղտնի թշնամուն ընկերոջ տեղ կդնեք, կթերագնահատեք թշնամիների նենգությունը:

Սիրելիի հետ հարաբերություններն էլ բարդ կլինեն, բայց այստեղ օգնության կհասնի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից, հասկանալ, թե ինչպիսին են ձեզ համար թանկ մարդու իրական զգացմունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Խուսափեք շտապողականությունից: Այսօր շտապելով, չմտածված ու առանց գիտակցելու արված ամեն բան տհաճ հետևանքներ կունենա: Սովորականից հաճախ շրջապատի խորհուրդների ու աջակցության կարիքը կունենաք: Վատ մի զգացեք դիմել նրանց: Չի բացառվում՝ նոր համախոհներ ու իսկական ընկերներ ձեռք բերեք:

Չնայած դժվարություններին՝ օրն այնքան էլ վատը չի լինի: Նույնիսկ եթե ինչ-որ բան ձեր ուզածով չլինի, մի վշտացեք: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Խուսափեք լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Այսօր այն վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը լարված ու անհանգիստ կանցնի, բայց բավականին հաջող կլինի: Պահպանեք ինքնատիրապետումը և ձեզ կհաջողվի վերահսկել նաև իրավիճակը: Շատ օգտակար կլինի գործնական ոլորտում նախաձեռնող լինելը: Հենց դրա շնորհիվ էլ ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեք ու հնարավորություն կունենաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Փաստաթղթերի հետ աշխատանքը հատուկ ուշադրություն կպահանջի: Պետկազմակերպություններ այցերը կապված կլինեն անսպասելի ձգձգումների ու խնդիրների հետ: Չեն բացառվում տարաձայնություններն ընտանիքում, բայց շատ արագ կկարողանաք ամեն ինչ հարթել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունն առավել զգալի կլինի գործնական ոլորտում: Եկել է պլանավորման, երկարատև համագործակցության, նոր գաղափարները քննարկելու համար հարմար պահը: Ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն, և դուք ամեն ինչ կանեք դրանք բաց չթողնելու համար:

Շատ կարևոր կլինի ամեն ինչի հանդեպ ստեղծագործ մոտեցումը: Ինչքան շուտ հրաժեշտ տաք կարծրատիպերին, այնքան լավ արդյունքների կարող եք հասնել: Սիրելիի հետ կարող եք զրուցել երկուսիդ համար կարևոր բաների մասին: Իրար հանդեպ անկեղծ ուշադրությունը թույլ կտա խուսափել փոխադարձ վիրավորանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ ու կարևոր օր է: Կուզենաք շատ բան փոխել ձեր կյանքում: Այդ ցանկությունը ձեզ չմտածված արարքների ու չարդարացված ռիսկի կմղի: Շրջապատին հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Երբեմն տարաձայնություններ կծագեն, որը լուրջ կոնֆլիկտի կվերաճի: Բայց բնածին բարեհամբույրությունը կօգնի խաղաղություն պահպանել, իսկ ինտուիցիան կհուշի՝ ինչպես հարթել սուր անկյունները:

Ֆինանսական գործերում զգույշ եղեք, գնումների հարցում մի շտապեք: Խոսքը հատկապես խոշոր գնումների մասին է: Հիմա հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները և արդյունքում դատարկ գրպանով կմնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վստահ կլինեք, որ բոլոր հարցերում ճիշտ եք ու չեք հրաժարվի ձեր հայացքներից նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց կասկածելու համար բավականաչափ լուրջ հիմքեր լինեն: Ոչ ոք այսօր չի համարձակվի վիճել ձեզ հետ: Եթե նման համարձակ մեկը գտնվի, շուտով կզղջա դրա համար: Ցավոք, այսօր հազվադեպ կլսեք խորհուրդները: Դրանք հիմա ուշադրության արժանի կլինեն, հատկապես եթե այդ խորհուրդները տան այն մարդիկ, ովքեր ձեզ լավ են ճանաչում:

Աշխատեք ավարտել այսօրվա համար պլանավորած գործերը: Հիմա լավ է ոչինչ չհետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ օր է սպասվում: Կկարողանաք խուսափել լուրջ ցնցումներից ու հիասթափություններից, եթե օրվանից շատ բան չսպասեք: Շփվելիս զգույշ եղեք, հատկապես՝ քիչ ծանոթ մարդկանց հետ: Հիշեք, որ չի կարելի նրանց ամեն հարցում վստահել: Երբեմն պետք է կասկածի տակ դնել նույնիսկ այն, ինչ ակներև է թվում:

Ներողամիտ եղեք մտերիմների թուլությունների հանդեպ, հակառակ դեպքում նրանց հետ հարաբերությունները կարող են փչանալ: Հիմա հին տարաձայնություններին ու վիրավորանքներին վերադառնալու, նախկին խնդիրները նորից քննարկելու ժամանակը չէ: Ավելի լավ է զրուցել ինչ-որ հաճելի բանի շուրջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լարված օր է: Շատ բաներ ուշադրության կարիք կզգան: Եթե վայրկյան իսկ շեղվեք, ինչ-որ կարևոր բան բաց կթողնեք, խնդիրների կբախվեք այնտեղ, որտեղ ամենաշատը կուզենայիք խուսափել դրանցից: Հենց դրա համար էլ օրվա ընթացքում զգույշ եղեք, աշխատեք նկատել բոլոր մանրուքները: Եթե ուշադիր լինեք, կկարողանաք խուսափել դժվարություններից:

Շրջապատը ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանա: Մտածեք՝ արդյոք արժե ժամանակ ծախսել բացատրությունների վրա: Որոշ իրավիճակներում զրույցները լավ է հետաձգել: Հիմա ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պատրաստ եղեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները ու այն, ինչ թանկ է ձեզ համար: Ձեր թշնամիները վճռական կգործեն ու չեն նահանջի այն բանից հետո, երբ առաջին անգամ հակահարված հասցնեք նրանց: Հաստատակամությունն ու ամրությունը կօգնեն կարևոր գործում հաջողության հասնել:

Կարող եք հույս դնել փորձված համախոհների վրա: Նրանք հուսախաբ չեն անի, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ինչպես ակնկալում էիք: Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմ մարդուն օգնելու հնարավորություն կունենաք: Օրվա այս հատվածը հարմար է նաև ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի հրաժարվեք ձեր պլաններից, նույնիսկ եթե թվում է, թե դրանք այսօր իրագործել չի ստացվելու: Դանդաղ, բայց վստահ առաջ շարժվեք: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն նրանց համար, ովքեր կարողանում են հաղթահարել խոչընդոտները և պատրաստ են համառ աշխատել դրված նպատակներին հասնելու համար: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով օգտակար կլինի: Բաց մի թողեք ձեզ ընձեռված շանսը:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Կարող եք հույս դնել մտերիմների աջակցության վրա: Որոշ Ձկներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ վիճել էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



Moder-003 741 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը 62


Վիճակագրություն

Яндекс.Метрика
Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
© 2019 Сделано с DC_theme