/ Новости сайта / Այսօրվա / Աստղագուշակ․ հունիսի 4
25.06.2019

Աստղագուշակ․ հունիսի 4

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Արժե օգտվել դրանից նախկինում տարաձայնություններ առաջ բերող հարցերի շուրջ զրուցելու համար: Հիմա կարող եք լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, չի բացառվում նոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Կարող եք առաջին հայացքից սիրահարվել, բայց գլուխներդ չեք կորցնի: Եվ դա ճիշտ լուծում կլինի, քանի որ բոլոր դեպքերում արժե խելամիտ լինել:

Աշխատանքի մեջ հաջողությունները համեստ կլինեն, բայց դուք գոհ կմնաք դրանցից: Բոլորին պարզ կդառնա, որ մեծ հաղթանակները սարերի հետևում չեն, իսկ հիմա պետք է նախապատրաստվեք նոր հերոսությունների:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը հաջող ու արդյունավետ կսկսվի: Կարող եք հաջողությունների հասնել այն գործերում, որոնք ձեզ համար յուրահատուկ կարևորություն ունեն: Բայց ոչ ոքի մի պատմեք, թե ինչ լավ է ամեն ինչ ձեզ մոտ ստացվում: Պլաններով էլ մի կիսվեք, հակառակ դեպքում դրանց մասին շուտով կիմանան ձեր թշնամիները, իսկ դա ոչ մի լավ բանի չի բերի:

Երեկոն բարդ կլինի: Ձեր ուշադրությունը կպահանջեն ձանձրալի գործերը, որոնք չի կարելի ո՛չ հետաձգել, ո՛չ հանձնարարել ուրիշներին: Աշխատեք սխալներ չանել, որպեսզի հետո ստիպված չլինեք վերադառնալ այդ զբաղմունքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ ուշադիր եղեք: Այն, ինչ հիմա մանրուք է թվում, ավելի ուշ կարևոր դեր կխաղա: Ինչով էլ որ զբաղվեք, մի ծուլացեք առավելագույն ինֆորմացիա հավաքել, խորանալ մանրուքների մեջ, վերլուծել իրավիճակը: Շատ օգտակար կլինի հարցեր տալը. դա մոտ ժամանակներս պետք եկող ինֆորմացիան ստանալու ամենահասարակ, բայց ամենաարդյունավետ միջոցն է:

Գումարի հետ զգույշ եղեք: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Այստեղ նույնիսկ ամենաիմաստուն խորհուրդները չեն օգնի. ձեր ուզածի նման կվարվեք, իսկ հետո կզղջաք, որ չեք լսել մյուսների կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Փոքրիկ դժվարությունները չեն բացառվում, բայց կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Օրը հարմար է համագործակցության, համախոհներ փնտրելու համար: Կհանդիպեք մարդկանց, որոնց հետո գործ ունենալը հեշտ ու հետաքրքիր կլինի: Օգտակար ծանոթություններ հաստատելու և այն մարդկանց համակրանքը շահելու հնարավորությունը կունենաք, որոնցից շատ բան է կախված:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Աշխատեք չհոգնել. այսօր հոգնածությունը ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա: Օրն այնպես պլանավորեք, որ նրա երկրորդ կեսին հանգստի համար բավականաչափ ժամանակ մնա: Արդյունավետ կլինեն կոսմետիկ ու բուժիչ պրոցեդուրաները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերում կարող եք հաջողությունների հասնել ու լուծել կարևոր հարցերը: Հաջողությունն առանց ջանքերի չի տրվի, բայց դուք պատրաստ կլինեք աշխատել: Կարևորը բարենպաստ պահին սպասելն է, այնպես որ՝ մի շտապեք, ուշադիր դիտեք շուրջն ու իմաստուն, կշռադատող եղեք: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

Գործնական հարաբերությունները կարող են ընկերական կամ սիրային բնույթ ստանալ, եթե նախաձեռնող լինեք ու մտերմանալու առաջին քայլերն անեք: Ձեր հմայքը նոր ծանոթներին անտարբեր չի թողնի. այն կօգնի լուծել կազմակերպչական հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ստիպված եք լինելու լուծել բարդ խնդիրները: Բայց խուճապի չեք մատնվի, չեք վախենա ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունն ու ամեն ինչ ճիշտ կանեք: Պետք է արագ սովորեք նորը, և դուք կհասկանաք դա, այնպես որ՝ կփորձեք առավելագույն ինֆորմացիա ստանալ, յուրացնել այն փորձը, որը կարող է պետք գալ:

Ձեզ համար հետաքրքիր կլինի նոր գործերով զբաղվելը, բայց մի մոռացեք նաև հանգստանալու մասին: Օրվա երկրորդ կեսը անշտապ զբոսանքների համար հրաշալի ժամանակ է, որոնց ընթացքում կարող եք ինչ-որ կարևոր բանի մասին մտածել: Նոր գաղափարներով միանգամից մի կիսվեք. սկզբում կշռադատեք դրանք, աշխատեք ուշադիր լինել բոլոր մանրուքներին: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ մի բանից մի վախեցեք: Առավոտը հեշտ չի լինի, իսկ ժամանակ առ ժամանակ՝ տհաճություններ կբերի, բայց դրանք աղետալի չեն լինի ու լուրջ հետևանքներ չեն ունենա: Հետո ավելի լավ կլինի, դրական միտումների ազդեցությունը դանդաղ, բայց կաճի: Մինչև օրվա վերջ կկարողանաք հաջողության հասնել մի գործում, որը անհաջողության դատապարտված էիք համարում:

Անսպասելի նոր համախոհներ կունենաք, որոնք շատ ուշադիր կլինեն: Դուք կփորձեք չչարաշահել նրանց աջակցությունը և ճիշտ կլինեք՝ լավ է պահպանեք գործողությունների ազատությունը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք ավելի մեծ ջանքեր գործադրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վատ օր չէ հանգստի համար, բայց բարդ է աշխատանքի համար: Եթե գործերը հետաձգել չի կարելի, գոնե ձևացրեք, թե դրանք ձեզ չեն հոգնեցնում: Հանդիպումները անցկացրեք ոչ ֆորմալ միջավայրում. այդպես հեշտությամբ կբացատրեք՝ ինչ եք ուզում դուք և կհասկանաք՝ ինչ են ձեզանից ուզում: Կարևոր հանդիպումներից առաջ առավելագույն ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին. կարևոր կլինի անթերի տեսք ունենալը:

Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր, որոնց իրական պատճառը միանգամից չեք կռահի: Աշխատեք կարևոր զրույցների ժամանակ լուրջ լինել. ձեր կատակները կարող են վիրավորական թվալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Էներգիայով լի ու հնարամիտ կլինեք: Դա թույլ կտա մեծ հաջողությունների հասնել, այնպես որ՝ բաց մի թողեք ձեր շանսը: Պետք չէ լսել նրանց, ովքեր ձեր համարձակ նախաձեռնություններին անհաջողություն են կանխագուշակում. այդ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչի եք ունակ: Իսկ ահա ինտուիցիային կարելի է վստահել. նրա հուշումները միշտ հստակ կլինեն:

Առավոտը հարմար է հին գործերն ավարտին հասցնելու համար, իսկ օրվա կեսը՝ նորերը սկսելու: Երեկոյան կարող եք ինչով ասես զբաղվել. այդ ժամանակահատվածը, միևնույն է, հաճելի կանցնի: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ժամադրությունները երկար ժամանակ կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շրջապատողների հետ մի խորհրդակցեք, լսեք ինտուիցիայի ձայնին: Այն, ինչ կասեն մյուսները, միայն կշեղի ձեզ: Բացի այդ, վտանգ կա, որ ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ է գցում: Հնարավոր է, այդ մարդը ոչ մի վատ բան չի ցանկանում, բայց եթե հավատաք նրան, ապա շուտով կզղջաք դրա համար:

Կարող եք ձեր առաջ բարձր նպատակներ դնել. դրան հասնելու հնարավորություն ունեք: Դա ջանքեր կպահանջի, բայց դուք ամենից գլուխ կհանեք: Կարևոր է չհանձնվել, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Համառությունը հրաշալի պտուղներ կտա: Բացի այդ, հենց այդ որակը կօգնի լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում ուզում եք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հեշտ չի սկսվի, բայց ինչքան այն առաջ գնա, այնքան ուժեղ կլինի դրական միտումների ազդեցությունը: Այնպես որ՝ առավոտյան աշխատեք քիչ անհանգստանալ դատարկ բաների պատճառով, իսկ ավելի ուշ՝ ժամանակը զուր մի վատնեք: Երկար զրույցները, հիմար վեճերը, հարաբերություններ պարզելը հետաձգեք. հիմա պետք է ավելի հետաքրքիր բանով զբաղվեք: Ստեղծագործ մոտեցում պահանջող գործեր ընտրեք. դրանցից հրաշալի գլուխ կհանեք:

Հնարավոր են աննշան ֆինանսական խնդիրներ, անհաջող գործարքներ, կորուստներ: Պետք չէ թեթևամիտ լինել գումարին վերաբերող հարցերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ բանի կարող եք հասնել, ընդ որում՝ դրված նպատակներին ավելի շուտ կհասնեք, քան սպասում էիք: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել հետաքրքիր գաղափարները, փորձել ուժերը լրիվ նոր ոլորտում: Ձեր առաջին հաջողությունները շատերը կնկատեն: Չի բացառվում՝ շուտով ձեզ առաջարկեն մասնակցել հեռանկարային նախագծի վրա տարվող աշխատանքներին:

Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Եթե խուճապի չմատնվեք, կկարողանաք օգտվեք իրադարձությունների բարենպաստ ընթացքից ու ինչ-որ բան փոխել ձեր կյանքում: Բայց մի վշտացեք, եթե կորցնեք ձեր շանսը. շուտով նոր հնավարություն կընձեռվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
«  Июнь 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 149
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 36
Հյուրեր/Гостей: 36
Օգտատերեր/Пользователей: 0