/ Новости сайта / Այսօրվա / Աստղագուշակ․ հունիսի 14
25.06.2019

Աստղագուշակ․ հունիսի 14

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Դա բարդ ժամանակ է, երբ իրադարձություններ տեղի կունենան, որոնցից գլուխ հանելը դժվար կլինի: Պետք է արագ գործեք, այնպես որ՝ սովորականից հաճախ սխալներ կանեք: Հնարավոր են կոնֆլիկտներ մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր գործերը կամ ստեղծագործ հետաքրքրություններն են կապում:

Օրվա երկրորդ կեսին կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, ձեզ ավելի լավ կզգաք: Հարմար ժամանակ է շատ կարևոր հարցեր լուծելու համար՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ՝ անձնական: Վստահեք ինտուիցիային. նրա հուշումներին հետևելով՝ արագ կհասնեք նպատակին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջող օր է: Այն հարմար է ֆինանսների, աշխատանքի ու կարիերայի հետ կապված կարևոր հարցերը լուծելու համար: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն, ձեր կարծիքը կլսեն բոլոր նրանք, ում հետ կշփվեք: Այսօր սկսվող գործնական կամ ընկերական հարաբերությունները ժամանակի հետ կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:

Նոր գործեր ու հոգսեր կհայտնվեն, բայց դրանք ձեզ չեն ծանրաբեռնի ու չեն խանգարի զբաղվել ինչ-որ հետաքրքիր բանով: Բարենպաստ օր է ստեղծագործելու և հատկապես նկարչությամբ, երաժշտությամբ զբաղվելու համար: Չի բացառվում՝ ձեզ մոտ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին տեղյակ չէիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ օր է: Շատ նորություններ կլինեն, հակասական ինֆորմացիա կստանաք, հավանական են ոչ միանշանակ իրավիճակներ: Ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք, բայց իրադարձությունները շատ արագ կզարգանան, իսկ դա կստիպի հուզվել: Ամենաբարդ պահերին կօգնեն ընկերները. նրանք լավ խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչպես է պետք վարվել:

Հնարավոր են անհաջող գնումներ, զուր ծախսեր: Խուսափեք կասկածելի գործարքներից, աշխատեք ռիսկի չենթարկել ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշի գումարը: Հակված կլինեք վատնող լինել, իսկ ավելի ուշ կզղջաք դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Զգույշ եղեք: Բարդ օր է, սխալվելու հավանականությունն էլ շատ մեծ է: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ. վտանգ կա՝ այնպիսի բան ասեք, ինչի համար շուտով կզղջաք: Իրավիճակը դեպի լավը կփոխվի, եթե լսեք շրջապատողների կարծիքը, անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեք նրանց գործերի ու հայացքների հանդեպ: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք:

Հետևեք ձեր իրերին. հնարավոր են կորուստներ, չեն բացառվում գողությունները: Հին տեխնիկան շարքից դուրս կգա, իսկ նորը գնել չարժե. այն չի արդարացնի ձեր ակնկալիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հաջողության հասնել: Պայմանները հաջող չեն դասավորվի, բայց կարող եք բոլոր դեպքերում դրանք ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործել: Այստեղ հնարամտության ու ռիսկի դիմելու պատրաստակամության կարիք կլինի: Երկուսի պակասն էլ չեք ունենա:

Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում: Այն կուրախացնի լավ նորություններով կամ անսպասելի այցերով, ինչպես նաև հանդիպումներով այն մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Հավանական են փոփոխություններ ընտանիքում, որոնք ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արդյունավետ օր է: Կլուծեք այն խնդիրները, որոնցից գլուխ հանել նախկինում չէր ստացվել, ավարտին կհասցնեք սկսած գործերը, դրական փոփոխությունների կհասնեք ձեզ համար կարևոր ոլորտում: Ներդաշնակ կլինեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Հնարավորություն կունենաք հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել:

Օրվա երկրորդ կեսին ուշադիր եղեք ձեր առողջությանը, կարող են սրվել քրոնիկ հիվանդությունները: Այդ հատվածում խուսափեք ծանրաբեռնվածությունից ու օրգանիզմը փորձության մի ենթարկեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կուրախացնի. այն հաջող, հաճելի իրադարձություններով ու անակնկալներով լի կլինի: Անհանգստության պատճառներ կգտնվեն, բայց դուք թույլ չեք տա, որ տագնապը փչացնի ձեր տրամադրությունը: Աշխատեք ուշադրություն դարձնել նրան, ինչ ձեզ դուր է գալիս ու քիչ մտածել վատի մասին: Եթե ինչ-որ հետաքրքիր ու գրավիչ բանով զբաղվելու հնարավորություն լինի, բաց մի թողեք այն:

Կարող եք վերականգնել հին հարաբերությունները, հաշտվել մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ վեճի մեջ էիք: Այստեղ շատ բան կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց: Երեկոն հարմար է ուղևորությունների ու զբոսանքների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսին հնարավոր են դժվարություններ, չեն բացառվում մտերիմների հետ վեճերն ու ընկերների հետ տարաձայնությունները: Ընտանեկան գործերով զբաղվելու համար ստիպված եք լինելու որոշ պլաններ հետաձգել: Դրանք ավելի ժամանակատար կլինեն, քան ակնկալում էիք:
Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, կօգտվեք դրական միտումների ազդեցությունից:

Հնարավորություն կունենաք հաջող լուծում տալ իրավաբանական հարցերին, կձևակերպեք ձեր պլանների իրագործման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ֆինանսական տեսանկյունից ու դրամական մուտքեր է խոստանում, որոնք թույլ կտան հաջող գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Պետք է շրջապատի հետ շատ համբերատար լինեք, ներողամիտ լինեք նրանց թուլությունների հանդեպ, հակառակ դեպքում կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի: Հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կդասավորվեն հարաբերությունները տանն ու աշխատավայրում, և հենց դուք պետք է փոխզիջումային տարբերակներ փնտրեք:

Իրենց մասին կարող են հիշեցնել հին ընտանեկան խնդիրները, դրանք լուծելու համար ստիպված եք լինելու հետաձգել զվարճանքները: Հին գաղտնիքները կբացահայտվեն, հավանական է կարևոր ինֆորմացիա ստանաք: Բայց օրվա վերջին հավանական են դրական փոփոխություններ, իրադարձություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ: Այն խնդիրներ չի բերի, եթե զգույշ լինեք: Հավանական են լավ նորություններ, դրական փոփոխություններ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում տեսնել: Երբեմն իրադարձություններն այնքան արագ կզարգանան, որ ստիպված կլինեք կարևոր որոշումները ոտքի վրա ընդունել: Բայց նույնիսկ նման իրավիճակներում չեք սխալվի:

Վստահեք ինտուիցիային. այն ձեզ հուսախաբ չի անի, անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում ճիշտ հուշումներ կանի: Օրը նոր ծանոթություններ է խոստանում ու հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Երեկոյան ինքնազգացողությունը կարող է վատանալ. հոգ տարեք ձեր մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հանգստացեք: Հիմա դա ձեզ իսկապես պետք է: Կենսական պոտենցիալը ցածր է, արագ կհոգնեք, իսկ պլանավորածն անելու փորձերը ինքնազգացողության վատացման կհանգեցնեն: Մտերիմների աջակցության կարիքը կունենաք, կթվա, թե ձեր գործերով ոչ ոք չի հետաքրքրվում: Բայց շուտով կհասկանաք, որ դա այդպես չէ: Ձեր կողմը կանցնեն նույնիսկ նրանք, որոնցից նման բան չէիք սպասում:

Հարմար օր է պլանավորման, ապագայի մասին մտորելու համար: Շատ բան կպարզվի ու միանշանակ կդառնա, կասկածներն էլ կմնան անցյալում: Օրվա վերջին հավանական են հաճելի նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լուրջ տրամադրվեք ու ժամանակը զուր մի վատնեք: Այսօր կարող եք շատ գործերում հաջողության հասնել ու արագ լուծել այն հարցերը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Ձեզ հաճախ կհաջողվի անել այն, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Չնայած, որ ձեր ձեռքբերումներով չեք պարծենա, դրանք աննկատ չեն մնա:

Երեկոն խոստանում է հաճելի լինել սիրահարների համար: Այն հարմար է ռոմանտիկ ժամադրությունների, խոստովանությունների ու անկեղծ զրույցների համար: Վերջին շրջանում հաճախ վիճող զույգերը կմոռանան տարաձայնությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
«  Июнь 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 149
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 35
Հյուրեր/Гостей: 35
Օգտատերեր/Пользователей: 0