/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ հուլիսի 17
Загрузка...
20.08.2019

Աստղագուշակ․ հուլիսի 17

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բավականին լարված ու բարդ կլինի: Կարող է թվալ, որ ամեն ինչ ձեր դեմ է դուրս եկել. շատ հաճախ ինչ-որ բան այնպես չի ընթանա: Բայց դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ձեզ կհաջողվի վերահսկել իրավիճակը: Մասնագիտական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն և բաց չեք թողնի դրանք:

Օրվա վերջին հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ, շահավետ գործարքներ: Գործնական հոտառությունը սուր կլինի. կարող եք ամեն հարցում վստահել նրան: Իսկ ահա անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում ինտուիցիայի հուշումները սխալ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը լավ կդասավորվի, շատ հարցերում հաջողակ կլինեք: Նոր հնարավորություններ կբացվեն ու անպայման կօգտվեք դրանցից: Հավանական է նշանակալի առաջընթաց գործերում, հնարավորություն կունենաք հաջող ավարտին հասցնել այն նախագծերը, որոնց վրա վերջին շրջանում շատ եք աշխատել: Շատ Ցուլեր ավելի լավ արդյունքների կհասնեն, քան ակնկալում էին շրջապատողները: Նշանի նման ներկայացուցիչների հաջողություններով կհետաքրքրվեն ազդեցիկ անձինք:

Ժամանակ կմնա նաև հետաքրքիր գործերի, ընկերների հետ հանդիպումների ու ստեղծագործելու համար: Այսօր նույնիսկ ամենահասարակ բաները ձեզ դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է այն գործերին վերադառնալու համար, որոնք ստիպված եք եղել հետաձգել: Հիմա կարող եք ամեն ինչ ավարտին հասցնել, վերջակետներ դնել, հասնել հաջողության: Աստղերը ձեր կողմից կլինեն և դրանից արժե օգտվել: Նոր բան ստանձնելուց առաջ գնահատեք ձեր ուժերը: Հազիվ թե ինչ-որ մեկն օգնի. մտածեք՝ արդյոք պատրաստ եք բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի անձնական հարաբերություններում: Հրաշալի լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Ձեր գաղափարները մտերիմ մարդու սրտով կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ նոր գաղափարներ կունենաք: Բացի ձեզանից դեռ ոչ ոք պատրաստ չի լինի խոստովանել, որ դրանք լավն են, փոխարենը դրանց թույլ կողմերը ցույց տալ ցանկացողներ շատ կլինեն: Բայց երբ անցնեք մտածածի իրագործմանը, շրջապատողները կգնահատեն ձեր մտահղացումների գեղեցկությունը: Կարող եք գործարքներ կնքել. դրանք եկամուտ կբերեն: Գնումները հաջող կլինեն միայն այն դեպքում, եթե դրանք նախապես պլանավորեք:

Հնարավոր են աշխատանքին վերաբերող լավ նորություններ: Որոշ Խեցգետիններ հին ծանոթներից շատ գրավիչ առաջարկներ կստանան: Նշանի մյուս ներկայացուցիչները կհասկանան՝ ինչպես է պետք գործել դիրքերն ամրապնդելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է: Շատ բան ավելի լավ կդասավորվի, քան սպասում էիք, երբեմն հաջողության կհասնեք առանց ջանքեր գործադրելու: Աշխատեք արագ գործել. օրվա առաջին կեսը երկրորդից ավելի արդյունավետ կլինի: Կարևոր հանդիպումներն արժե անցկացնել մինչև ճաշ:

Հնարավոր են չպլանավորված հանդիպումներ, որոնք շատ հաճելի կանցնեն: Չեն բացառվում նաև անսպասելի այցերը. հյուրերի համար ուրախ կլինեք, չնայած՝ նրանց գալը կզարմացնի ձեզ: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր հաղթանակներ տոնելու շանս կա: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է՝ լուրջ տրամադրվելն ու տհաճ գործերը չհետաձգելն է: Ի դեպ, դրանք այլևս այդքան տհաճ չեն թվա ու նույնիսկ հետաքրքիր կլինեն: Այստեղ շատ բան կախված կլինի ձեր մոտեցումից: Առավել արդյունավետ կլինի խնդիրների լուծման սեփական մեթոդները փնտրելը, քան ուրիշ մեթոդներից օգտվելը:

Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Ունակ կլինեք լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ: Լարված պահեր երբեմն կառաջանան, բայց այստեղ օգնության կհասնի հումորի զգացումը ու էմպատիան: Անսխալ կգուշակեք, թե ինչ են ուզում շրջապատողները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հարմար օր է վերջին շրջանում անհանգստացնող շատ հարցեր լուծելու համար: Հիմա դուք պատրանքներ չեք կառուցի, իրատեսորեն կգնահատեք ձեր ուժերը, ոչ ոքի թույլ չեք տա հիմարացնել ձեզ: Ապագայի պլաններում որոշակիություն կմտնի, դրա հետ միասին՝ նաև հանգստություն, որն անհրաժեշտ է մտածածը կյանքի կոչելու համար:

Մտերիմների աջակցության կարիքը կզգաք: Դուք կստանաք այն, եթե իսկապես անկեղծ լինեք, առանց վատ զգալու պատմեք նրա մասին, ինչը ձեզ անհանգստացնում է: Չի բացառվում՝ դժվարությունները հաղթահարելուն օգնի հենց այն մարդը, որից նման բան չէիք սպասում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիանալի, արդյունավետ օր է: Անհաղթահարելի թվացող արգելքները կմնան հետևում, և հիմա ոչինչ չի խանգարի հասնել դրված նպատակներին: Սակայն նկատի ունեցեք, որ ձեր հնարավորություններն անսահմանափակ չեն: Երբեմն ավելի հեշտ է ինչ-որ մեկից օգնություն խնդրելը, քան բոլոր դժվարությունները միայնակ հաղթահարելը: Համախոհներ գտնելը դժվար չի լինի. ձեր գաղափարները շատերին դուր կգան:

Երեկոն լավ նորություններ է խոստանում: Չեն բացառվում հաճելի անակնկալները, այդ թվում՝ ռոմանտիկ անակնկալները: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, կկռահեք ձեզ համար թանկ մարդկանց գաղտնի ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատանքի մեջ կարող եք մեծ հաջողությունների հասնել, բայց պետք է հաշտվեք, որ մնացած ամեն ինչ երկրորդ պլան է անցնելու: Հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել անձնական հանդիպումներն ու զվարճանքները, հրաժարվել ուղևորություններից, որոնց կուզենայիք մեկնել: Օրվա երկրորդ կեսին առաջնահերթությունները դնելու ժամանակ կունենաք: Կարևոր է հասկանալ, որ ամեն ինչ հասցնել չի հաջողվի, պետք է ընտրել:

Ամենայն հավանականությամբ պետք կգա այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Նույնիսկ պատահական ստացած ինֆորմացիան շատ օգտակար կլինի: Հնարավոր են հաճելի նորություններ հեռվից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի օր է հին պլանները կյանքի կոչելու համար, նաև նրանք, որոնց բացի ձեզանից ոչ ոք լուրջ չէր վերաբերվում: Դուք կհավատաք ձեզ, և հաջողության հասնելու համար դա էլ բավական կլինի: Կարող եք ստանձնել ստեղծագործ մոտեցում, ոչ ստանդարտ լուծումներ պահանջող անովոր առաջադրանքները: Հաճախ ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչից մյուսները գլուխ չեն հանել:

Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել: Նման հանդիպումները չեն հիասթափեցնի: Դուք նույնպես լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը, բայց այստեղ լավ է չշտապել ու թույլ տալ, որ իրադարձություններն իրենց հունով զարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է: Հաճախ ստիպված եք լինելու վիճել շրջապատողների հետ, ովքեր կա՛մ հատուկ կփորձեն ձեր համբերությունը, կա՛մ իսկապես չեն հասկանա պարզ բաները: Դուք կփորձեք կոռեկտ լինել, բայց երբեմն ձեր լեզվից սուր ու վիրավորական բառեր դուր կգան: Լավ է չքննարկել կարևոր հարցերը. այստեղ շատ դժվար կլինի լուրջ կոնֆլիկտից խուսափելը:

Հնարավոր է՝ ավելի խելամիտ է պարզապես կապերը սահմանափակելը, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Ավելի ուշ նոր գործեր ու հետաքրքիր առաջադրանքներ կունենաք, տրամադրությունն էլ կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ստիպված եք լինելու փոխել պլանները: Առաջին հերթին՝ իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա: Երկրորդ՝ մարդիկ, որոնց աջակցության վրա հույս էիք դրել, խորացած կլինեն սեփական գործերի մեջ: Երրորդ՝ պարզապես չեք ուզենա զբաղվել նրանով, ինչով պատրաստվում էիք զբաղվել: Եվ այս վերջինն ամենակարևորը կլինի: Հիմա կարող եք ձեզ հանգիստ թույլ տալ, այնպես որ՝ արեք դա: Երբ վերականգնեք ուժերը, գործերից գլուխ հանելն էլ կհեշտանա:

Օրը շռայլ կլինի անակնկալների հարցում: Շատ Ձկների անսպասելի նվերներ, լավ նորություններ ու հաջող զուգադիպություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Նմանատիպ նյութեր

Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Աստղակերպի նշանները
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Գովազդ
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 168
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 25
Հյուրեր/Гостей: 25
Օգտատերեր/Пользователей: 0