/ Աստղագուշակ / Այսօրվա / Աստղագուշակ․ հուլիսի 1
21.07.2019

Աստղագուշակ․ հուլիսի 1

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը վճռական գործողություններ է պահանջում: Այս բարենպաստ ժամանակահատվածը հնարավորություն կտա գլուխ հանել այն գործերից, որոնք դեռ միայն վերջերս չափազանց բարդ էին թվում: Ձեր ոգևորությունը վարակիչ կլինի: Եթե ինչ-որ անսովոր բան եք պլանավորում, արագ կգտնվեն օգնելու պատրաստ մարդիկ: Կարող եք ոչ ֆորմալ միջավայրում քննարկել գործնական հարցերը. այդպես բոլորին գոհացնող լուծում գտնելն ավելի հեշտ կլինի:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի ու ձեզ ձանձրալի կթվա: Ինչ-որ նոր բան փորձեք. անմիջապես կաշխուժանաք ու ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրն արժե սկսել գործնական հանդիպումներից ու կարևոր հարցերը քննարկելուց: Այդ գործընթացը հետաքրքիր ու գրավիչ կլինի, շատ գաղափարներ կունենաք, որոնց իրագործման համար կարող եք միավորվել նույնիսկ հին մրցակիցների հետ: Ուշադիր դիտեք շուրջը. ինչ-որ հետաքրքիր ու կարևոր բան նկատելու շանս կա:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կենտրոնացվածություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Հազիվ թե ինչ-որ մեկը շեղի ձեզ: Մտերիմները երբեմն ձեր ուշադրության կարիքը կզգան. փորձեք ժամանակ գտնել հաճելի շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ուշադիր լսեք ձեր ինտուիցիային, որը սովորականից ավելի նրբազգաց կլինի վտանգի հանդեպ, հաճախ կկռահի այն, ինչը մյուսները փորձում են թաքցնել: Շրջապատողներին ձեր տրամադրության տատանումները հասկանալի չեն լինի. երբեմն դրա պատճառով վեճեր կծագեն: Բայց ձեզ կհաջողվի արագ ամեն ինչ հարթել:

Չարժե շատ երկար զբաղվել միապաղաղ աշխատանքով. այն կհոգնեցնի ձեզ, կստիպի կասկածել սեփական կարողությունների վրա: Ձեր տաղանդներին արժանի կիրառում փնտրեք: Երեկոն հարմար է հուսալի ու իմաստուն մարդու հետ ձեր գործերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Օրը շատ հանգիստ կսկսվի: Դրանից արժե օգտվել ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Չի բացառվում՝ ձեզ հաջողվի պատասխաններ գտնել բարդ հարցերին, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ: Բայց ինչ-որ նոր բան ձեռնարկելը դեռ վաղ է. միանգամից չեք կարողանա գլուխ հանել, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ և ցավալի սխալներ կանեք:

Օրվա երկրորդ կեսն առաջինից արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Չի բացառվում՝ ձեզ հետ ուզենան հանդիպել մարդիկ, որոնց վերջին ժամանակներս շատ կարոտել էիք: Նման հանդիպումները շատ օգտակար կլինեն գործնական տեսանկյունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով, ոչ մեծ, բայց հաճելի անակնկալներով: Խոշոր հաջողությունների հասնել չի հաջողվի, բայց տրամադրությունը լավը կլինի: Կուրախացնեն ընկերների ու հին ծանոթների հետ շփումները: Զրուցելու ու ծիծաղելու թեմաներ կգտնվեն:

Օրվա երկրորդ կեսին սահմանափակեք կապերը: Չափազանց դանդաղկոտ, ոչ այնքան հնարամիտ ու շատախոս մարդիկ կնյարդայնացնեն ձեզ: Գործնական հարցերը ցանկալի է քննարկել գրավոր երկխոսության միջոցով. այդպես իրար չհասկանալուց խուսափելն ավելի հեշտ կլինի: Երեկոյան ժամանակ գտեք պասիվ հանգստի համար. դուք պետք է վերականգնեք ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հաջող, բայց շատ անհանգիստ օր է: Ամեն անգամ, երբ փորձեք ինչ-որ բանի վրա կենտրոնանալ, չնախատեսված պայմաններ կստեղծվեն, ստիպված կլինեք մեկ ուրիշ բանի անցնել: Երբեմն դա սխալների կհանգեցնի, իսկ հաճախ՝ պարզապես կնյարդայնացնի:

Շատ Կույսերի կբարկացնի ֆինանսական գործերում անորոշ վիճակը. որոշ դրամական մուտքեր կստիպեն շատ սպասել այն դեպքում, երբ շտապ ծախսերի կարիք կլինի: Ձեզ ժամանակ է պետք իրավիճակը ու սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելու համար. իրավիճակից ելք կգտնեք, եթե հանգիստ մտածեք ամեն ինչի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հրաշալի կսկսվի: Միայն մի քանի ժամվա ընթացքում կանեք այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք և այն, ինչ չէիք համարձակվում ստանձնել: Հին ծանոթները ամեն հարցում կօգնեն և դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Որոշ Կշեռքների իրենց հովանավորությունը կառաջարկեն ազդեցիկ անձինք: Համաձայնելուց առաջ մտածեք, թե ինչ պատասխան ծառայություններ կարող եք մատուցել:

Օրվա երկրորդ կեսը նույնքան հաջող չի լինի: Շրջապատողների հետ վեճերի առիթներ կլինեն և նույնիսկ ինքնատիրապետումը բավարար չի լինի անձերին չանցնելու համար: Բացի այդ, հոգնածություն կկուտակվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հնարավորինս շուտ արթնացեք, քանի որ օրվա ամենահաջող ու հետաքրքիր մասն առավոտն է լինելու: Կարևոր հանդիպումները հենց այդ հատվածի համար նշանակեք. դրանք լավ կանցնեն, արագ ընդհանուր լեզու կգտնեք զրուցակիցների հետ: Հավանական է հաջողություն ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում. հիանալի գաղափարների պակաս չի լինի:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ընթացիկ խնդիրների լուծմանն ու երկար զրույցներին, որոնցից կնախընտրեիք խուսափել: Եթե այդ հատվածի համար ուղևորություններ եք պլանավորել, պատրաստ եղեք, որ դրանք շատ ժամանակ են խլելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուշադիր եղեք: Սա հենց այն օրն է, երբ պետք է ուշադրություն դարձնել մանրուքներին, խորանալ մանրամասների մեջ, կպչել դատարկ բաներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, հետո կարող է վճռական դեր խաղալ, այնպես որ՝ աշխատեք ոչինչ բաց չթողնել: Լավ է լուրջ տրամադրվեք. թեթևամտության ցանկացած դրսևորում տհաճ հետևանքներ կունենա:

Շրջապատողների հետ շփումներում հաճախ լարված պահեր կառաջանան, ձեզ կքննադատեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում հիանում էին ձեզանով: Փորձեք դրան հանգիստ արձագանքել, բաց կոնֆլիկտներ թույլ չտալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն անակնկալներ կբերի: Դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած աննշան կլինի, սակայն դրանք միասին կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը, մյուսներն էլ հնարավորություններ կտեսնեն, որոնք նախկինում չէին նկատում: Հին սխալներն ուղղելու շանս կունենաք, կհարթեք հարաբերությունները մեկի հետ, ում հետ վիճել էիք:

Հետևեք, որ նոր նպատակները, խնդիրներն ու հետաքրքիր գործերը չստիպեն մոռանալ հին պլանների մասին: Հավանական է՝ հնարավորություն ունենաք կյանքի կոչել այն, ինչ շատ վաղուց եք մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Չնայած որոշակի դժվարություններին՝ կպահպանեք լավ տրամադրությունն ու ձեր հանդեպ հավատը: Հենց դրանք կօգնեն հաջողության հասնել: Շրջապատողներին դուր կգա, որ չեք բողոքում ու օգնություն չեք խնդրում և փորձում եք իրավիճակից ինքնուրույն գլուխ հանել: Մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող հարցերը լուծելու հնարավորություն կունենաք: Ընտանեկան խնդիրները կմնան անցյալում, իսկ հարազատների հետ շփումներն ավելի հեշտ ու ներդաշնակ կդառնան: Հավանական են անսպասելի նվերներ ու անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտը բավականին լարված կանցնի: Միանգամից մի քանի գործ ձեր ուշադրության կարիքը կզգան և չի լինի մեկը, ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Այստեղ շատ կարևոր է խուճապի չմատնվելը: Շատ բան պարզ կդառնա, երբ դնեք առաջնահերթությունները: Որոշումները լավ է ինքնուրույն ընդունեք. խորհուրդները միայն կշեղեն ձեզ:

Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ինչ-որ բանով կուրախացնի ձեզ: Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ այն մարդու հետ հարաբերություններում, որը ձեզ համար յուրահատուկ թանկ է: Բոլոր տարաձայնություններն ու վեճերը կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Поделитесь в социальных сетях
Loading...
loading...
Loading...

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Գովազդ
Наш опрос
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 152
Գովազդ
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 63
Հյուրեր/Гостей: 62
Օգտատերեր/Пользователей: 1
Moder-003