Աստղագուշակ․ ապրիլի 4

Աստղագուշակ․ ապրիլի 4

03.04.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարդ օր է: Մտերիմների հետ տարաձայնություններ հաճախ կառաջանան, ընդ որում՝ դա տեղի կունենա ձեր մեղքով: Դատարկ բաների պատճառով կբարկանաք ու ձերը կպնդեք այնտեղ, որտեղ ավելի խելամիտ կլիներ փոխզիջման գնալը: Երեկոյան հուզական դաշտը բարենպաստ կդառնա ու ավելի բարյացակամ կտրամադրվեք:

Օրը շատ հարմար է գնումների համար, գումարը ճարպկորեն կծախսեք: Այսօր կարող եք նաև հեռու ապագային վերաբերող լուրջ պլաններ կառուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արդյունավետ օր է: Վերջին շրջանում ձեզ անհանգստացնող խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Շատ հարցերին պատասխաններ կստանաք, բայց թեթևություն չեք զգա, քանի որ դեռ չեք իմանա՝ ինչ անել այդ պատասխանների հետ: Պարզապես մի փոքր սպասեք: Շուտով իրավիճակը կփոխվի ու ձեզ համար պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել:

Հաճելի կանցնեն ուղևորությունները: Եթե հեռու տեղեր մեկնելու մտադրություն չունեք, ավելի շատ զբոսնեք. շարժումն ու պայմանների փոփոխությունը ձեր օգտին կլինեն: Օրվա երկրորդ կեսի համար հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ գործերում կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Բայց ձեզանից կպահանջվի նախ սպասել, իսկ հետո մանրուքներում զիջումների գնալ, որպեսզի կարողանաք կարևոր հարցում ձեր ուզածին հասնել: Խելամտության սահմաններում սկզբունքայնությունը նույնպես շատ օգտակար կլինի: Հեղինակությունն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ նոր համախոհներ ու օգնականներ գտնեք:

Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Բայց որպեսզի դա հնարավոր դառնա, պետք է նախաձեռնող լինեք, ինչ-որ անսովոր բան անեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր ֆինանսական կորուստներից խուսափելը դժվար կլինի, բայց դուք կարող եք գոնե նվազագույնի հասցնել դրանք: Բացի այդ, ձեր մասնագիտական դիրքերն ամուր չեն լինի: Թշնամիներն ամեն ինչ կանեն ձեր հեղինակությանը վնաս հասցնելու և ձեր մտածածն իրագործելուն խանգարելու համար: Պատրաստ եղեք դիմադրել նրանց, ովքեր կփորձեն վնասել ձեզ:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Սակայն հիմա լավ է նրանց հետ չկիսվել ձեր խնդիրներով, այլ խոսել ինչ-որ հաճելի ու զվարճալի բանի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատել: Շատ բանի կարող եք հասնել, բայց նախ պետք չէ հետաձգել գործերը, և երկրորդ՝ հույս մի ունեցեք, որ դրանցով մեկ ուրիշը կզբաղվի: Այնտեղ, որտեղ պատրաստ կլինեք նախաձեռնող լինել ու ձեզ վրա վերցնել պատասխանատվությունը, ամեն ինչ լավ կդասավորվի:

Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակ է ինչ-որ մեկին ձեր գաղափարներով հետաքրքրելու ու ձեզ համակրելի մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու համար: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարող եք դրսևորել ձեր այն տաղանդները, որոնց մասին նախկինում ոչ ոք չէր կռահում: Դրա արդյունքը կդառնան ոչ միայն հիացական հայացքներն ու հաճոյախոսությունները, այլ նաև շատ գրավիչ գործնական առաջարկները: Օրը շատ հարմար է պոտենցիալ գործատուների, ներդրողների կամ գործընկերների հետ հանդիպման համար: Կարող եք քննարկել համագործակցության հեռանկարներն ու ընդհանուր պլանները:

Մտերիմների հետ տարաձայնություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց դուք կոնֆլիկտ թույլ չեք տա: Այստեղ շատ կարևոր կլինի գլխավորն առանձնացնելու ու մանրուքների վրա չշեղվելու ձեր ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հետաքրքիր հեռանկարներ կբացվեն, բայց օրվա հնարավորություններն օգտագործելու համար պետք է համարձակ լինեք: Վճռական քայլ անելն ավելի հեշտ կլինի, եթե վստահ լինեք, որ համախոհներ ունեք: Հիշեք նրանց մասին, ում հետ դժվարություններ եք հաղթահարել: Հիմա հին կապերը վերականգնելու ճիշտ ժամանակն է:

Ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփումները կոգեշնչեն: Բացի այդ, շատ լավ խորհուրդներ կստանաք: Հավանական են անակնկալներ ու ուշադրության նշաններ, անսպասելի նվերներ: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ խոստումնալից չի լինի, բայց բավականին հաջող կանցնի: Այն խոշոր հաջողություններ ու հեշտ հաղթանակներ չի խոստանում, փոխարենը հնարավորություն կտա գլուխ հանել փոքրիկ գործերից, ավարտին հասցնել նախկինում սկսածը: Սովորական աշխատանքը ձանձրալի ու միապաղաղ չի թվա, քանի որ դրան ստեղծագործաբար կմոտենաք:

Ցանկալի չէ մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը: Ձեզ համար դժվար կլինի անհրաժեշտ բառերը գտնելն ու առանց որևէ մեկին վիրավորելու ձեր տեսակետն արտահայտելը: Լավ է չհիշել հին խնդիրների մասին, այլ խոսել ապագայի պլանների մասին. նման զրույցները ձեզ կոգեշնչեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ինչ էլ որ անեք, դա համընդհանուր ուշադրության կարժանանա: Այսօր ձեր մասին կխոսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում միայն սեփական գործերով էին հետաքրքրվում: Դա կնյարդայնացնի, քանի որ մտադիր չէիք բամբասանքների օբյեկտ դառնալ, բայց իրավիճակի վրա ազդել չի ստացվի: Աշխատեք սխալներ չանել ու հիմար վիճակում չհայտնվել:

Զգույշ եղեք նոր ծանոթների հետ: Լավ է նրանց հետ չքննարկել կարևոր գործերը, չկիսվել գաղափարներով ու պլաններով, հատկապես եթե դեռ ինքներդ էլ համոզված չեք, որ ուզում եք կյանքի կոչել մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հույս դրեք սեփական ուժերի վրա: Առաջին հերթին՝ այսօր շատ դժվար կլինի համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը, և երկրորդ՝ հնարավոր է տուժեք գործընկերների անուշադրության ու անկարգապահության հետևանքով: Շրջապատողները ձեզ մեծ պահանջներ կներկայացնեն, իսկ դուք չեք ուզենա արդարացնել ուրիշների ակնկալիքները: Դրա արդյունքում վեճեր կլինեն, բայց ձեզ կհաջողվի լուրջ կոնֆլիկտից խուսափել:

Բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը, նոր գաղափարներ ու համարձակ պլաններ կունենաք: Օրվա երկրորդ կեսին հին նախասիրությանը վերադառնալու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գումարին վերաբերող հարցերում զգույշ եղեք: Օրվա բոլոր գործարքները կապված են լուրջ ռիսկի հետ ու կարող են մեծ կորուստներով ավարտվել: Հիշեք, որ հիմա միայն հուսալի, փորձված համախոհների վրա կարող եք հույս դնել: Ոսկե սարեր խոստացող քիչ ծանոթ մարդկանց հետ լավ է զգոն լինել:

Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար: Պարտադիր չէ ինչ-որ ինքնատիպ բան մտածել, հաճելի կլինի սիրելիի հետ պարզապես լավ ժամանակ անցկացնելը: Զրույցների թեմաներ շատ կլինեն, և, հնարավոր է, ձեզ հաճելի անակնկալներ մատուցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լավ է ոչ մի կարևոր բան չպլանավորել, այլ օրը նվիրել առանձնահատուկ հմտություններ, խոր գիտելիքներ ու անսահման երևակայություն չպահանջող փոքրիկ գործերին: Ձեզ համար ավելի հեշտ կլինի ուրիշի հրահանգները կատարելը, քան հրամաններ տալը: Ձեզ վրա պատասխանատվություն վերցնել չեք ուզենա:

Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն, բայց դուք կփորձեք փոխել իրավիճակն ու ամենայն հավանականությամբ կգտնեք դա անելու ձևը: Օրվա երկրորդ կեսին ձեզ կհաջողվի քննարկել բոլորի համար կարևոր հարցերն ու խնդիրները, ապագայի ընդհանուր պլանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


Moder-003 1474 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով