Աստղագուշակ․ ապրիլի 28

Աստղագուշակ․ ապրիլի 28

27.04.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու, ներկայիս իրադարձությունների մասին մտածելու ու ապագայի պլաններ կառուցելու համար: Շատ հստակ ու ճիշտ կմտածեք, ոչ ոքի թույլ չեք տա ձեզ խճճել, պատրանքների ու զուր հույսերի գերին չեք դառնա: Այսօր չի գտնվի մեկը, ով կկարողանա ձեզանից լավ գլուխ հանել գործերից:

Ուսումը հեշտությամբ կտրվի, և դա վերաբերում է նույնիսկ այն գիտություններին, որոնցում նախկինում հաջողության չեք հասել: Չնայած ձեր հաղթանակներին ու ձեռքբերումներին՝ տրամադրությունը լավը չի լինի, անընդհատ վշտանալու ու բարկանալու առիթներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի, արդյունավետ, հաճելի ու հետաքրքիր օր է: Ոտքի վրա կյուրացնեք լավ գաղափարները, կյանքի կկոչեք համարձակ մտահղացումները, ընդ որում՝ ոչ միայն ձերը, այլ նաև ուրիշներինը: Արդյունավետ կլինի կոմերցիոն գործունեությունը, շատ շահավետ գործարք կնքելու հնարավորություն կա: Որոշ Ցուլեր որոշումներ կընդունեն, որոնք թույլ կտան մոտ ժամանակներս լավացնել իրենց ֆինանսական վիճակը:

Կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել, իրավաբանական հարցեր լուծել ու գործուղումների մեկնել: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Նրանք պատրաստ կլինեն լսել ձեր խորհուրդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հետաքրքիր ու հաջող օր է: Դիտեք շուրջն ու շատ հետաքրքիր բաներ կտեսնեք: Կարող եք ծանոթություններ հաստատել կամ հարթել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց վաղուց գիտեք. երկու դեպքում էլ ուրիշների մտքերն ու ցանկությունները ճիշտ հասկանալը դժվար չի լինի: Չեն բացառվում հանդիպումները, որոնք սիրային շարունակություն կստանան: Ճիշտ է, դրա համար պետք է նախաձեռնող լինեք:

Գումարի հետ կապված հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա շնորհիվ կարող եք հաջող գնումներ անել կամ շահավետ գործարքներ կնքել: Օրվա երկրորդ կեսը կապված է կարևոր ինֆորմացիա ստանալու ու օգտակար բացահայտումների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ մի բան չեք ուզենա նախաձեռնել, բոլոր գործերը հետաձգելու գայթակղությունն էլ մեծ կլինի: Հաճույքով կտրվեք ձեր թուլություններին, կմոռանաք չափի զգացման, իսկ երբեմն էլ՝ նաև տված խոստումների մասին: Սակայն դա այսօր մեծ վնաս չի տա: Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, այնպես որ՝ փոքրիկ սխալները ձեզ վրա թանկ չեն արժենա:

Բարենպաստ օր է մտերիմներին ու կարիքավորներին օգնելու համար: Բայց շատ մեծ զիջումների մի համաձայնեք ու մի կապվեք պարտավորություններով, որոնք կատարելը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վառ իրադարձությունների, նշանակալի հաղթանակների ու հաջողությունների ցանկություն կունենաք: Օրը ձանձրալի չի լինի, քանի որ չեք ուզենա տեղում նստած մնալ: Բարեբախտաբար, ձեր էներգիան խաղաղ հունի մեջ կդնեք ու միշտ ժամանակին նախաձեռնող կլինեք: Կենսուրախ, ակտիվ ու հնարամիտ կլինեք, ձեզ հետ հետաքրքիր կլինի, այնպես որ՝ չզարմանաք, երբ մարդիկ դեպի ձեզ ձգտեն ու աջակցեն ձեր գաղափարներին:

Հնարավոր են գրավիչ ու անսովոր առաջարկներ: Դրանք ընդունելով՝ կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն գոնե մի փոքր հետաքրքիր ու հագեցած դարձնելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչքան անսովոր լինեն ձեր ընտրած ուղիները, այնքան մեծ կլինեն նպատակին հասնելու շանսերը: Կարող եք փորձարկումներ ու իմպրովիզներ անել. ռիսկն արդարացված կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան ինչ-որ բան փոխել կյանքում ու խախտել իրադարձությունների սովորական ընթացքը:

Հնարավոր են հաճելի նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն ձեր մտերիմներից մեկի հետ: Կարևոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կա. կկարողանաք դրանից միանգամից օգտվել: Դժվարությունները չեն բացառվում, բայց դրանք հիմնականում կապված կլինեն նրա հետ, որ ոչ ոքի չեք ուզենա օգնության դիմել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հարմար է ինչ-որ բարդ, հոգնեցուցիչ, բայց օգտակար բանով զբաղվելու համար: Ստեղծագործ պոտենցիալը բարձր է, լավ գաղափարներ կունենաք, որոնք կստանան մտերիմների աջակցությունը: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը: Առաջին հերթին՝ հետաքրքիր գործով զբաղվելով լավ ժամանակ կանցկացնեք, երկրորդ՝ կծանոթանաք մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր նախասիրությունները:

Ամեն ինչում կարգապահության ձգտումը այնքան կաճի, որ այն կսկսի նյարդայնացնել ձեր մտերիմներին: Աշխատեք ներողամիտ լինել նրանց հանդեպ, ովքեր երբեմն իրենց անփութություն ու թեթևամտություն են թույլ տալիս: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Լավ օր է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Ձեզ համար դժվար չի լինի վատ սովորույթներից հրաժարվելն ու օգտակարները ձեռք բերելը: Սեփական թուլությունների հանդեպ տարած նույնիսկ փոքրիկ հաղթանակները ձեզ շատ կուրախացնեն: Արագ կսովորեք այն, ինչ կարող է ավելի ուշ պետք գալ, հեշտությամբ կծանոթանաք մարդկանց հետ, ովքեր պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով:

Բարդ գործեր ստանձնելու դեպքում ընկերների ու ծանոթների առաջարկած օգնությունից մի հրաժարվեք: Կարող եք ճամփորդությունների մեկնել: Ինչքան շատ ժամանակ անցկացնեք տանից դուրս, այնքան լավ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Ձեզ համար դժվար չի լինի սեփական ունակություններն ու հնարավորությունները ճիշտ գնահատելը, տեղի ունեցող իրադարձությունների մասին հստակ պատկերացում կազմելը: Օրը բարենպաստ է շփումների համար: Կարող եք ասել այն, ինչ կգա մտքին ու չկասկածել, որ ձեզ ճիշտ կհասկանան: Օրվա կեսը հարմար է գնումների համար. այդ հատվածում անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

Մտերիմները կգտնեն ձեզ ուրախացնելու ձևը, իսկ դուք էլ կփորձեք նրանց նույնությամբ պատասխանել և չեք սխալվի: Հնարավոր են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու համար: Հեշտությամբ գլուխ կհանեք մյուսների խնդիրներից, ձեր սեփական խնդիրներն էլ փակուղու առաջ չեն կանգնեցնի: Հաճախ կօգնի փորձը. օրվա շատ իրադարձություններ կհիշեցնեն անցյալը, այնպես որ՝ խուճապի չեք մատնվի:
Ձեր նպատակները ու դրանց հասնելու մեթոդները, որոնք կընտրեք, արժանի են հարգանքի:

Հնարավոր են հաճելի ու հետաքրքիր ծանոթություններ: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մանկության կամ երիտասարդության ընկերները, որոնց հետ շփումները հաճելի կլինեն: Չափավոր ֆիզիկական աշխատանքն օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հիանալի է ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու ու այն գործին վերադառնալու համար, որը նախկինում չէր հաջողվում ավարտին հասցնել: Շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Դա կանեն նույնիսկ այն մարդիկ, ովքեր դեռ վերջերս քննարկում էին ձեր արարքներն ու կասկածի տակ էին դնում ձեր գաղափարները: Կարող եք բանակցություններ անցկացնել ու քննարկել կարևոր հարցերը:

Հաջող կլինեն նոր ծանոթությունները. հեշտությամբ կշահեք ձեզ հետաքրքրող մարդկանց համակրանքը: Կարող եք հյուրեր ընդունել, տոնական միջոցառումներ կազմակեպել: Շատ լավ գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կենսուրախ, հնարամիտ, էներգիայով լի կլինեք: Կարող եք նոր բան ստանձնել կամ ավարտին հասցնել նախկինում սկսած բարդ գործը: Աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն ու ամեն հարցում կաջակցեն: Հաճախ հաջողակ կլինեք ու կօգտագործեք դա նպատակներին հասնելու համար:

Սակայն կարևոր է հիշել, որ ձեր հնարավորություններն անսահմանափակ չեն: Ձեր ուժերը խելամիտ գնահատելը կօգնի խուսափել հիասթափություններից: Լավ է գումարի հետ կապված խոստումներ չտալ: Եթե չկարողանաք պահել ինչ-որ մեկին տված խոստումը, ապա այդ մարդու հետ շփումներում լուրջ խնդիրներ կառաջանան, գործը կարող է հասնել հարաբերություններին վերջ տալուն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1110 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 8
Հյուրեր/Гостей: 8
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով