ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 27
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2250 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն սկսեք ամենաբարդ գործերից. դրանք հետաձգել չի կարելի: Ինչքան շուտ ստանձնեք բարդ խնդիրների լուծումը, այնքան լավ գլուխ կհանեք դրանցից ու այնքան նշանակալի արդյունքների կհասնեք: Հաճախ կօգնեն փորձառու ծանոթները, հին ընկերներն ու մյուս մտերիմները:

Կարևոր է ժամանակը չվատնել անիմաստ զրույցների, վաղուց արդիականությունը կորցրած հին խնդիրների ու հարցերի քննարկման վրա: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար ու հնարավորություն կտա վերականգնել հին կապերը: Նոր ծանոթություններ հաստատելու շանս էլ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արդյունավետ ու շատ լավ օր է: Ունակ կլինեք շատ նախաձեռնություններում հաջողությունների հասնել, պլանավորածից շատ բան կհասցնեք: Կարևոր գործերից ինքնուրույն գլուխ հանեք, իսկ ահա երկրորդական հարցերի լուծումը կարող եք վստահել մեկ ուրիշին: Օգնել ցանկացողներ կգտնվեն, բայց նախապես մտածեք, թե ինչպես եք շնորհակալ լինելու նրանց:

Հնարավոր են լարված պահեր մտերիմների հետ շփումներում: Դրանում հաճախ ինքներդ մեղավոր կլինեք: Մտածեք՝ արժե խառնվել ուրիշների գործերին ու անտեղի խորհուրդներ տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ, իսկ ժամանակ առ ժամանակ նույնիսկ վտանգավոր օր է: Հիմա հակված կլինեք ավելի վստահել ձեր ֆանտազիաներին, քան իրական փաստերին: Հենց դա սխալ որոշումների ու այնպիսի արարքների պատճառ կդառնա, որոնց համար հետո ստիպված կլինեք զղջալ: Մի շտապեք կյանքի կոչել նոր մտահղացումները սկզբում անհրաժեշտ է ինֆորմացիա հավաքել ու ամեն ինչ լավ կշռադատել:

Աշխատեք գործ ունենալ փորձված մարդկանց հետ, հատկապես՝ եթե խոսքը կարևոր բանի մասին է: Հակառակ դեպքում խաբեության զոհ դառնալու վտանգի կենթարկեք ձեզ: Խորհուրդ չի տրվում կիսվել գաղափարներով ու քննարկել հեռուն գնացող պլանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Համարձակ կստանձնեք նոր, նույնիսկ ամենաբարդ գործերը, համարյա չեք մտածի, թե ինչպես կարող եք ավարտին հասցնել դրանք: Համարձակ փորձարկումներին, արկածապնդրություններին, նոր նախաձեռնություններին ձգտումը ձեզ հակասական արարքների կդրդի: Բայց նույնիսկ հասկանալուց հետո, որ սխալվել եք, միևնույն է, չեք կորցնի լավատեսությունը: Եթե արագ գործեք, ամեն ինչ կկարողանաք ուղղել, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք:

Ձեր լավատեսությունը շատերին դուր կգա, ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի մոտիկից ճանաչել: Չի բացառվում հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շփումների համար բարենպաստ օր է: Ցանկացած հանդիպում կանցնի հենց այնպես, ինչպես պետք է: Հեշտությամբ համակրանք կշահեք, կարող եք համախոհներ ու ընկերներ գտնել: Հնարավոր է գլխապտույտ սիրային պատմության սկիզբ:

Ձեր միակ թշնամին այսօր ձեր երևակայությունը կլինի: Այն ձեզ երբեմն շատ հեռուն կտանի, կստիպի ցանկալին իրականության տեղ ընդունել: Աշխատեք ավելի իրատես լինել, մի ծուլացեք ստուգել ստացվող տեղեկատվությունը: Հավանական են անսովոր առաջարկներ: Դրանք ընդունելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մարտական տրամադրվեք: Ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առաջ, դրան հասնելու համար պետք է պայքարեք: Քչերը կարող են ձեզ օգնել, գոնե՝ օրվա առաջին կեսին: Ավելի ուշ ամեն ինչ կհեշտանա, քանի որ հուզական դաշտը կկայունանա, ավելի քիչ կանհանգստանաք այն ամենի պատճառով, ինչն ուշադրության արժանի չէ:

Տարաձայնություններ կծագեն մտերիմների հետ, բայց ձեզ կհաջողվի ապացուցել ձեր ճշմարտացիությունը: Նկատի առեք, որ երբեմն արժե մանրուքներում զիջումների գնալ. այդժամ կարևոր հարցերում ավելի հեշտ կպնդեք ձերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Էներգիայով լի ու գործունյա կլինեք, շատ բան կհասցնեք, կկարողանաք գլուխ հանել ամենատարբեր խնդիրներից: Երբեմն ստիպված եք լինելու օգնություն խնդրել հին ընկերներից կամ լավ ծանոթներից. երկուսն էլ հաճույքով ձեռք կմեկնեն ձեզ: Օրը հարմար է ցանկացած բարդ գործի համար, դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և ինչ ջանքեր պետք է գործադրել դրա համար:

Երբեմն չափազանց ուղղախոս կլինեք, հաճախ ավելի կտրուկ կլինեք, քան արժեր, բայց շրջապատողները չեն վիրավորվի: Ամեն դեպքում աշխատեք ամենամտերիմների հետ նրբանկատ լինել ու չխոցել նրանց զգացմունքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը նոր հորիզոններ ու հնարավորություններ կբացի, թույլ կտա օգտակար բան սովորել: Արագ կկռահեք, թե ինչը կարող է պետք գալ, իսկ ինչը՝ ոչ, ու ժամանակը զուր չեք վատնի: Առավոտյան կարող եք մտորել ապագայի պլանների շուրջ ու դրանք քննարկել այն մարդկանց հետ, ովքեր կօգնեն իրագործել մտածածը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է հին գործերին վերադառնալու համար: Դրանք ավարտին հասցնելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Հնարավոր են դրամական մուտքեր: Չեն բացառվում փոքրիկ տարաձայնությունները մտերիմների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի կասկածեք, որ հաջողության եք հասնելու. աստղերը ձեր կողմից են, պետք է պարզապես օգտվեք նրանց աջակցությունից ու խուճապի չմատնվեք, երբ գա գործելու ժամանակը: Երբեմն ուզածը ստանալու համար ստիպված եք լինելու շատ աշխատել, բայց դուք դեմ չեք լինի, քանի որ գիտեք՝ գործը դրան արժե: Հաստատակամությունը թույլ կտա հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար էր թվում:

Կարևոր հարցերը խորհուրդ է տրվում քննարկել ոչ ֆորմալ միջավայրում: Կարող եք հյուրեր ընդունել, ձեր տուն կանչել մարդկանց, որոնց հետ գործնական հետաքրքրություններն ու մասնագիտական պլաններն են կապում: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բանի ունակ կլինեք հասնել: Կհաջողվի խուսափել սխալներից, անպարտելի ռազմավորություն ընտրել ու կիրառել: Ոգեշնչվածությունը կայցելի ձեզ: Փայլուն գաղափարներ կունենաք, որոնցով կկիսվեք շրջապատողների հետ, և նրանք կգնահատեն դա:

Ցանկալի չէ մեկնել հեռավոր ուղևորությունների, հատկապես՝ միայնակ: Ճանապարհից արագ կհոգնեք, բացի այդ, ցավալի թյուրիմացություններ կլինեն, որոնք լուրջ հետևանքներ չեն ունենա, բայց կփչացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Չնայած օրվա դժվարություններին՝ կպահպանեք հանգստությունը: Սառնասրտությունն ու խելամտությունը կօգնեն ծագած բոլոր հարցերին ճիշտ պատասխաններ գտնել: Ոչ ոք չի կարող խաբել ձեզ կամ մոլորության մեջ գցել, չարաշահել ձեր վստահությունը:

Կարող եք հաջողության հասնել կարևոր ու լուրջ գործերում: Օրը հարմար է նաև այնպիսի որոշումներ ընդունելու համար, որոնցից կախված կլինի ձեր ապագան: Օրինակ, եթե վերջին շրջանում մտածում էիք մասնագիտությունը փոխելու մասին, այսօր կարող եք անցնել կոնկրետ քայլերի:
Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Շատ դժվարություններից գլուխ կհանեք միայն նրա շնորհիվ, որ ոչ մի րոպե չեք կորցնի սեփական անձի հանդեպ հավատը, իսկ դա հաջողության հասնելու համար բավարար կլինի: Օրը հարմար է գործարքներ կնքելու, ֆինանսական օպերացիաներ անցկացնելու համար: Ծախսերի նշանակալի մասը կապված կլինի զվարճանքների ու հանգիստը կազմակերպելու հետ: Ժլատություն մի արեք. դրական հույզերն արժեն, որ ծախսեք:

Նկատի առեք, որ չնայած դրական միտումների ազդեցությանը, թեթևամտությունն այսօր չի ողջունվում: Եթե խոստումներ եք տվել, աշխատեք կատարել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2250 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5