Աստղագուշակ․ ապրիլի 14
ապրիլի 14-ի աստղագուշակը

Աստղագուշակ․ ապրիլի 14

13.04.2019 в 17:00 | Այսօրվա

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը վատ չի դասավորվի, եթե վերահսկեք հույզերը: Լարված պահեր հնարավոր են, բայց նույնիսկ դրանք բարկությանը տրվելու պատճառ չպետք է դառնան: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի օրվա երկրորդ կեսին, այնպես որ՝ կարևոր գործերի համար օգտագործեք օրվա հենց այդ հատվածը:

Հնարավոր են նոր ծանոթություններ ու սիրային արկածներ, սակայն լավ է գայթակղություններին չտրվել: Հիմա անձնական կյանքին վերաբերող ամեն ինչում ղեկավարվեք առողջ բանականությամբ, այլ ոչ թե հույզերով ու պահի ցանկություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե վճռական ու արագ գործեք, կկարողանաք շատ բանի հասնել: Սա այն օրերից մեկն է, երբ կարելի է հեշտությամբ կարևոր հաղթանակներ տոնել: Ճիշտ է, դրա համար պետք է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեք: Հնարավոր են հաջող գործնական ուղևորություններ, ինչպես նաև բանակցություններ, որոնք երկարատև ու արդյունավետ համագործակցության սկիզբ կդնեն:

Կարող եք կարևոր փաստաթղթեր ստորագրել, այդ թվում՝ ձեր անձնական կյանքի հետ կապված փաստաթղթեր: Ինչ էլ որ ստանձնեք ու ինչ պլաններ էլ որ կառուցեք, սեփական ուժերը ճիշտ գնահատելն ու ինտուիցիան կմեծացնեն հաջողության հասնելու ձեր շանսերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բանի կարող եք հասնել, եթե ժամանակին դիմեք օգնության խնդրանքով: Բայց անհրաժեշտ մարդու ընտրելը հեշտ չի լինի, ինտուիցիան խելամիտ հուշումներ չի անի: Հնարավոր է՝ ստիպված լինեք մի քանի փորձ անել, մինչև գտնեք մեկին, ում վրա կարելի կլինի հույս դնել:

Կարևոր հանդիպումները վատ չեն անցնի, բայց խիստ հոգնեցուցիչ կլինեն: Դրանցից հետո հանգստի կարիք կունենաք: Օրվա երկրորդ կեսին լավ է հեռավոր ուղևորություններ չպլանավորել: Ֆինանսների հետ կապված ամեն ինչում խելամիտ կլինեք: Հարմար օր է գործարքների ու խոշոր գնումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենահասարակ օրը չէ: Հազիվ թե հաջողվի գործերում արագ անհրաժեշտ արդյունքների հասնել կամ լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ուշադրության կարիք են զգում: Բայց դրական միտումների ազդեցությունն ամեն դեպքում կնկատվի: Հնարավորություն կունենաք զբաղվել ինչ-որ հետաքրքիր բանով, կիրառում գտնել ձեր տաղանդներին: Օգտակար կլինեն գիտելիքներն ու փորձը, որոնք նախկինում եք ստացել:

Երբեմն արտահայտությունների մեջ կտրուկ կլինեք, բայց շրջապատողները կներեն դա. ձեր գաղափարները լավը ու խոստումնալից կլինեն, շատերը կուզենան միանալ դրանց իրագործմանը: Համատեղ գործունեությունը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը գործերում հաջողություն, ինչպես նաև շահավետ գործարքներ ու հետաքրքիր գործնական առաջարկներ է խոստանում: Կարևոր է զուր ժամանակ չվատնել, ձեզ հատուկ նպատակասլացությամբ հնարավորինս արագ ու ակտիվ գործել: Հին կոնֆլիկտները կարգավորելու և այն մարդկանց մոտեցում գտնելու հնարավորություն կունենաք, որոնց հետ նախկինում շփումները չէին ստացվում:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Լուրջ ու հոգնեցուցիչ գործեր այդ հատվածի համար մի պլանավորեք, քանի որ սկսածն ավարտին հասցնելը դժվար կլինի: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, հնարավոր են հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լավ օր է, որը մեծ հաջողություններ է խոստանում: Ինչ էլ որ ստանձնեք, փայլուն արդյունքների կհասնեք: Սա կառուցողական գործողությունների, մտածված արարքների ժամանակ է: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել ամենահամարձակ պլանները: Կարող եք գործարքներ կնքել. նշանակալի եկամուտ ստանալու շանս կա: Հավանական են հաջողություններ ստեղծագործական կյանքում:

Հաճույք կստանաք ընկերների հետ շփումներից: Սիրային ժամադրությունները վատ չեն անցնի, բայց, հնարավոր է, ոչ այնքան գլխապտույտ, որքան կուզենայիք: Կարող եք զբաղվել ընտանեկան գործերով, օգնել մտերիմներին նրանց խնդիրների լուծման հարցում: Օրվա երկրորդ կեսին շատ Կույսերի լավ նորություններ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վատ չի դասավորվի: Հատկապես բարենպաստ կլինի նրա առաջին կեսը. այդ հատվածում շատ բանի ունակ կլինեք: Հավանական է նշանակալի առաջընթաց գործերում, աշխատանքի, բիզնեսի կամ ստեղծագործելու հետ կապված հիանալի գաղափարներ կունենաք:

Բայց աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը անկում կապրի, այնպես որ՝ երեկոյի համար ինչ-որ կարևոր բան պլանավորել չարժե: Հնարավոր են դժվարություններ շրջապատի հետ հարաբերություններում: Ձեզ կհաջողվի խուսափել լուրջ կոնֆլիկտներից. զգալով, որ մթնոլորտը լարվում է՝ կփոխեք ձեր վարքը, ժամանակին զիջումների կգնաք ու կաշխատեք հարթել սուր անկյունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը արդյունավետ կանցնի, այն հարմար է ամենատարբեր ու բարդ գործերի համար: Որոշ Կարիճներ կկարողանան լուծել այն խնդիրները, որոնց վրա ուրիշները երկար ժամանակ գլուխ են կոտրել: Սա ակտիվ շփումների ժամանակ է, հնարավոր են նոր ծանոթություններ: Ընկերական ու բարեկամական կապերը ավելի կամրանան:

Օրվա երկրորդ կեսին վեճերի ու տարաձայնությունների առիթներ կլինեն: Բայց փոխհամաձայնության հասնել կհաջողվի ու մեծ մասամբ ձեր ջանքերի շնորհիվ: Ֆինանսների, կենցաղը կազմակերպելու հետ կապված ամեն ինչ կարող է բախումների պատճառ դառնալ: Ցանկալի չեն ղեկին երկարատև ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բացասական միտումների ազդեցությունը նշանակալի կլինի, բայց օրվա առաջին կեսին ձեզ կհաջողվի որոշակի հաջողությունների հասնել: Այդ հատվածում կենսական էներգիան ու առողջ բանականությունը կօգնեն հաղթահարել դժվարություններն ու խուսափել սխալներից: Ամենաբարդ պահերին օգնության կհասնեն ընկերները:

Օրվա երկրորդ կեսը ավելի լարված կանցնի: Հոգեկան հավասարակշռությունը կկորցնեք ու լուրջ սխալներ կանեք: Լավ խորհուրդներին ուշադրություն չեք դարձնի, իսկ ահա իրավիճակից գլուխ չհանող մարդկանց հուշումներին ավելի լուրջ կվերաբերվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի, օրը շատ հաջող կդասավորվի: Արագ կլուծեք ծագած խնդիրները, շատ հարցերի պատասխաններ կգտնեք: Ինքներդ օգնության կարիք չզգալով՝ աջակցություն ցույց կտաք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել:

Լավատեսությունն ու շրջապատողների հանդեպ անկեղծ հետաքրքրությունը կօգնեն համակրանք շահել, ձեր կողմը գրավել նրանց, ովքեր նախկինում ձեր մրցակիցներին էին աջակցում: Նոր ընկերներ ձեռք կբերեք: Չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը, որը շուտով սիրային շարունակություն կստանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն այնքան էլ հաջող չի սկսվի: Հույզերը անկայուն կլինեն, ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի, ուստի զարմանալի չէ, որ շատերը կուզենան ձեզանից հեռու մնալ: Հնարավոր է կոնֆլիկտ մի մարդու հետ, որի հետ հարաբերությունները շատ թանկ են ձեզ համար: Իսկ այդ կոնֆլիկտի պատճառը լրիվ աննշան բան կլինի:

Դրական փոփոխություններ հնարավոր են օրվա երկրորդ կեսին: Ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել: Անցյալում կմնան անձնական հարաբերություններին վերաբերող կասկածները: Շրջապատողները նկատելով ձեր ինքնավստահությունը՝ կձգտեն դեպի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կլինի նրանց համար, ովքեր կորոշեն այն նվիրել օգտակար գործերին: Իդեալական կլինի, եթե դրանք օգտակար լինեն ոչ միայն ձեզ, այլ նաև մեկ ուրիշի համար: Կարող եք մասնակցել բարեգործական ակցիաների կամ պարզապես օգնել մի մարդու, ով բարդ իրավիճակում է հայտնվել:

Վատ չեն անցնի ընտանեկան միջոցառումներն ու ընկերական հանդիպումները, սակայն պատրաստ եղեք, որ կազմակերպչական բոլոր հարցերի լուծումը պետք է ձեզ վրա վերցնեք: Ստեղծագործ պոտենցիալը շատ բարձր է, կարող եք անսովոր, երևակայություն ու ոչ ստանդարտ մոտեցում պահանջող ինչ-որ բանով զբաղվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


Moder-003 1373 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 3
Հյուրեր/Гостей: 3
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով