Ապրիլի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը

Ապրիլի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը

04.04.2019 в 21:00 | Լուսնային

Ապրիլի 5-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: 

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու ձգվում մինչև 07:34-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր երազներն ու նախանշանները սուտ կլինեն: Սա անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Լավ է վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Պատասխանատու եղեք, պայքարեք ձանձրույթի ու տագնապի դեմ, չափավորություն պահպանեք, հնազանդ եղեք, զբաղվեք տան ու տնտեսության հարցերով: Խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել: Քնելուց առաջ օգտակար կլինի օրգանիզմը ջրով մաքրելը: 

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 07:34-ից ու շարունակվում մինչև 12:50-ը, սիրո, ներողամտության, ամիսը եզրափակելու օր է: Մեծ հավատի, լիակատար ներդաշնակության ժամանակ է. ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին ու աշխատեք քավել ձեր մեղքերը: Սա անպիտանից հրաժարվելու ու զարգացման նոր շրջափուլ մտնելու օր է: Բարենպաստ է եզրակացություններ անելը, կյանքի ուղին վերլուծելը, ուրիշներին ուրախություն պարգևելը, անպիտանից ազատվելը, պարտքերը վերադարձնելն ու գործերն ավարտին հասցնելը: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ իրերի հետ գործ ունենալը:



Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 12:50-ից ու ձգվում մինչև 24:00-ը, մեծ ուշադրություն պետք է դարձնել ժլատությանը, զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն պլանավորեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը և պարզապես մարդկանց հոսքի մեջ լինելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշանակալի կորուստների կբերի, եթե մարդը զբաղվի ակտիվ գործունեությամբ: Շատ կծու ու տաք ուտեստներ մի փորձեք, ալկոհոլ մի օգտագործեք:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը խորհրդանշում է օրենքն ու արդարությունը: Սա ծեսերն ու օրենքները կատարելու, պարտքերը տալու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնագրեր ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խոստումները խախտելը: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:


Moder-003 300 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 13
Հյուրեր/Гостей: 13
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով