Ապրիլի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը

Ապրիլի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը

02.04.2019 в 21:00 | Լուսնային

Ապրիլի 3-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է մինչև 07:04-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելն ու ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Օգտակար կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 07:04-ից, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Աշխատեք բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր տնկելն ու ծաղիկներ քաղելը: Ուշադիր եղեք գլխին, արյան ճնշմանը, քիչ կարդացեք ու խուսափեք վառ լույսից: 



Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական պլաններ կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, խնամել կենդանիներին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ ու բարեգործություն անել: Խուսափեք կաշվից ու մորթուց իրեր կրելուց և վիճելուց: Նախապատվությունը տվեք կաթնամքերքին: Երազները աղոտ կլինեն ու կշիռ չեն ունենա:


Moder-003 309 դիտումներ 0 մեկնաբանություններ
Մեկնաբանությունները: 0
avatar
Մուտք
Загрузка...
Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 113

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 5
Հյուրեր/Гостей: 5
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով