Ապրիլի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը

Ապրիլի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը

19.04.2019 в 21:00 | Լուսնային

Ապրիլի 20-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է մինչև 22:05-ը, մարմնական գայթակղությունների օր է, այնպես որ՝ պետք է ձեր մեջ չափավորություն զարգացնեք, հաղթեք ձեր մարմնին: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: 15-րդ լուսնային օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է հայհոյելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խուսափեք նաև սեռական կապերից: Չի կարելի խնձոր ուտել, նախապատվությունը տվեք հատիկավորներին ու ճապոնական խոհանոցին: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է, կսրվեն նաև ֆոբիաները:



Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 22:05-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, լուսավորության, ապագա աշխատանքների համար ծրագրեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և այլ օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն ու չափավորություն պահպանեք, չխախտեք ներքին ներդաշնակությունը: Անբարենպաստ է վիճելն ու չարություն, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Խուսափեք միս ու սունկ ուտելուց:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է, իսկ 12:54-ից՝ Ցուլի: Խորհուրդ է տրվում ամսվա համար պլաններ կառուցել, ցանկացած ստեղծագործ նախաձեռնություն լավը կլինի: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Առավոտյան թռչունների երգը լսելը լավ կանխանշան կլինի: Կարող եք կարկանդակներ թխել ու հյուրեր կանչել: Կարող եք նաև գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, լույս ու կրակ տեսնելը:


Moder-003 280 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 8
Հյուրեր/Гостей: 8
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով