Ապրիլի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը

Ապրիլի 17-ի լուսնային-արևային աստղագուշակը

16.04.2019 в 21:00 | Լուսնային

Ապրիլի 17-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 15:21-ից՝ Կշեռքի: 

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է մինչև 17:46-ը, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ կլինի խոստովանություններ ստանալը: Կարող են իրականանալ երազանքները, խորհուրդ է տրվում նվերներ անել, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր եղեք ինքներդ ձեզ, այլասեր եղեք, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելը, լաց լինելը: Կոպիտ սնունդ քիչ օգտագործեք: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 17:46-ից, ինֆորմացիա կուտակելու, կապեր հաստատելու, ուսման, կոնսուլտացիայի դիմելու, անցյալն իմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է ուսման, կերակուրներ պատրաստելու, գնումներ անելու, տան համար իրեր պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: 



Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ծանր, գաղտնիքների բացահայտման օրն է: Խորհուրդ է տրվում հետևել ինքներդ ձեզ, չտրվել գայթակղություններին: Այսօր ծանրության ու կեղտոտության զգացումը նորմալ երևույթ կլինի: Խորհուրդ է տրվում մաքրել տունն ու օրգանիզմը, պայքարել միջատների ու մակաբույծների դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք արյուն տալուց ու սեռական կապերից: Այսօր հնարավոր են շատ ծանր, սարսափ երազներ:


Moder-003 341 դիտումներ 0 մեկնաբանություններ
Loading...
Մուտք
Aliexpress WW

Կարդալ հետո
бесплатная реклама онлайн

Հարցում

Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 137

Վիճակագրություն

Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 8
Հյուրեր/Гостей: 8
Օգտատերեր/Пользователей: 0
© 2019 Պատրաստված է -ով