ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 4-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2746 | 12:00 Ավելացրեց: Moder-003

4 թիվը խորհրդանշում է Ուրանը, կապված է Արեգակի ու 1 թվի հետ:

Ամսի 4-ին ծնվածները ինքնատիպ բնավորություն ունեն՝ նրանք ամեն ինչին հակառակ տեսանկյունից են նայում: Բոլոր վեճերի ու բանավեճերի ժամանակ հակադիր դիրք են զբաղեցնում: Եվ չնայած չեն ուզում վիճել, մեկ է՝ ընդդիմություն են դառնում ու հենց դրանով իրենց համար թաքնված թշնամիներ ստեղծում, որոնք մշտապես նրանց դեմ են աշխատում: Նրանք բնազդաբար ընդդիմանում են կանոններին ու սովորույթներին: Եթե նրանց հաջողվում է իրենց ասածն առաջ տանել, ապա խախտվում է իրերի կարգը նույնիսկ հասարակության մեջ: Նրանց ձգում են սոցիալական հարցերն ու բոլոր տեսակի ռեֆորմները: Նրանք համառ են իրենց կարծիքի մեջ:

Այս մարդկանց հիմնական հատկանիշները նրանց խելքն ու հոռետեսությունն են: Սովորաբար նրանք փայլուն ակադեմիական կարիերա են անում: Դիտողունակ են, հեշտ են սովորում: Արդյունավետ ու լավ աշխատողներ են, բայց չեն սիրում ավելորդ ջանքեր գործադրել: Բնածին ուղեղը օգնում է աշխատանքը համակարգված ու մեթոդիկ դարձնել: Նրանք բռնկուն չեն ու հազվադեպ են վիճում: Ծախսող են: Գումարին այնքան արագ են հրաժեշտ տալիս, որքան արագ այն ձեռք են բերում:

Հուզական առանձնահատկությունները: Ամսի 4-ին ծնվածները հեշտ տարվող մարդիկ չեն, սակայն երբ սիրահարվում են, ողջ կյանքի համար է: Միջին սեքսուալ պոտենցիալ ունեն: Զուգընկեր ընտրելիս դժվարությունների չեն հանդիպում: Դրա հետ մեկտեղ վատատես են, մշտական տխրության մեջ են ապրում: Դա շատ դժվար է շրջապատի համար, քանի որ հեշտ չէ ապրել վատատեսների ու անիքնավստահ մարդկանց հետ: Այս երկու հատկանիշները նաև մի տհաճ հույզի՝ խանդի հիմքն են կառուցում: Իրենք իրենց այնքան էլ չհավատալով՝ նրանք մշտական խրախուսման ու հաճոյախոսությունների կարիք ունեն, հակառակ դեպքում բռնկուն կարող են դառնալ: Իրենց լավ են զգում, երբ կողքին մարդ կա, ում վրա կարող են հույս դնել:

Բացասական հատկանիշները: Չնայած իր դրական հատկանիշներին, 4-երը կյանքում հազվադեպ են մեծ հաջողության հասնում իրենց վատատեսության պատճառով: Ամեն ինչում միայն մութ կողմերը տեսնելու ու անինքնավստահ լինելու պատճառով հաճախ կորցնում են լավ հնարավորությունները: Բոլոր ուժերով ջանալու ու առիթն օգտագործելու փոխարեն նախընտրում են ձեռքերը ծալած նստել ու ոչինչ չանել՝ մտածելով, որ մեկ է՝ ոչ մի բան չի ստացվելու: Նրանք բավականաչափ ուժ չունեն անհաջողությունների դեմ պայքարելու համար, պարտություններից խուսափելու համար էլ նախընտրում են ոչինչ չանել:

4-երը նաև ծախսող են: Նրանք չեն կարողանում խնայել, ճնշված են, երբ ծախսելու միջոցներ չունեն: Սա էլ իր հերթին մեծ հիասթափություն է պատճառում, իսկ անինքնավստահությունն էլ աճում է:

Ամսի 4-ին ծնվածների ընկերներն ու սիրելիները մշտապես պետք է աջակցեն նրանց, հակառակ դեպքում նրանք ավելի շատ կխորանան իրենց իսկ ստեղծած անորոշության մեջ: Շրջապատը պետք է ուժի ու համբերատարության մարմնացում լինի, քանի որ շատ դժվար է ապրել մշտապես բարոյական աջակցության կարիք ունեցող մարդու հետ: Փոխարենը նրանից նվիրվածություն կստանաք, քանի որ այս մարդիկ կապվելու դեպքում հավատարիմ են ու չեն լքի ձեզ:

Հարազատ թվերն են՝ 1, 10, 15, 28, 4, 8, 17, 26:

Թշնամի թվերն են՝ 3, 12, 21, 30:

Անհաջող ամիսը՝ հունվար:

Երջանիկ ամսաթվերը՝ 4, 13, 22, 31:

Հաջող օրերը՝ շաբաթ, կիրակի, երկուշաբթի:

Գույները՝ բաց երկնագույն կամ սպիտակ, ինչպես նաև բոլոր բաց երանգները, մոխրագույնը:

Քարերը՝ ակվամարին (ծովաբյուրեղ):

Հիվանդությունները: Երիկամները, ցավեր մեջքի շրջանում, գլխացավեր: Պետք է խուսափել կծու ուտեստներից:

Խորհուրդներ: Ամսի 4-ին ծնված մարդիկ երջանիկ չեն լինի այս նյութական աշխարհում: Չնայած ընկերներին ու զուգընկերներին մեծ նվիրվածությանը՝ նրանց հետ դժվար է ապրել նրանց վատատեսության պատճառով: Նրանք հաճախ իրենցից վանում են մարդկանց, որոնց կարիքը շատ զգում են: Հոգևոր պարազիտների նման նրանք քամում են դիմացինին՝ մինչև նրանցից դուրս հանեն բոլոր հույզերը, իսկ հետո իրենց դավաճանված են զգում՝ չհասկանալով, որ իրենք են դրա պատճառը: Հնարավորությունները բաց թողնելով՝ մնում են հետևում, և պատճառը վերլուծելու փոխարեն հոգու խորքում մեղադրում են աշխարհի անարդարությանը: 4-երը պետք է ամեն գնով հաղթահարեն անլիարժեքության զգացումը, քանի որ նրանց անհաջողությունների պատճաը հաճախ հենց իրենք են:

Նրանք չպետք է հենվեն ուրիշների վրա, պետք է հավատան իրենք իրենց: Վատատեսության գիրկն ընկնելու փոխարեն պետք է զարգացնեն իրենց լավագույն հատկանիշները: Եթե նրանք նույնքան մեթոդիկ վերլուծեն իրենք իրենց, ինչպես սեփական աշխատանքն են անում, ապա ավելի երջանիկ կլինեն ու հաջողության կհասնեն, քանի որ խելացի ու ունակ են:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2746 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: թվագուշակություն | Վարկանիշ: 5.0/6