/ Новости сайта / Գուշակ / Ամսի 20-ին ծնվածների բնավորությունը
25.06.2019

Ամսի 20-ին ծնվածների բնավորությունը

364 0 Գուշակ

2-ի նման 20-ն էլ նուրբ ու ռոմանտիկ թիվ է: Այն մեղմ է, ենթարկվող: Կազմված է 2-ից ու 0-ից: 0-ն լուռ թիվ է, այն միայն մեղմացնում է 2-ի հատկությունները:

Ամսի 20-ին ծնվածները շատ խելացի են, ստեղծագործող, կենդանի ու վառ երևակայություն ունեն: Ավելի շատ հակված են հոգևորին, քան ֆիզիկականին: Ֆիզիկապես հաճախ ուժեղ չեն: Նրանք երազողներ են, մշտապես սավառնում են ամպերում: Չեն կարողանում կյանքի աչքերին նայել, դժվարությունների դեպքում թաքնվում են իրենց երազանքների աշխարհում: Նրանց երազանքները քիչ կապ ունեն իրականության հետ, և եթե նրանց արթնացնեք,  կհասկանան, որ ունակ չեն գլուխ հանել այս կյանքից: Բնածին խելքի ու ստեղծագործական ունակությունների հետ համադրված այդ երազկոտությունը նրանցից հիանալի պոետներ ու նկարիչներ կարող է դարձնել, եթե կարողանան իրենց հովանավոր գտնել: Նրանք բնույթով մեղմ են ու ներողամիտ, սակայն երբեմն իրենց կյանքը դասավորելու համար նրանց պակասում է էներգիան: Թույլ լինելով՝ չեն սիրում ծանր աշխատանքը:

Հուզական առանձնահատկությունները: Նրանք հոգևոր աշխարհում են ապրում, ուստի պետք է հոգևոր միասնություն ունենան մտերիմների հետ: Նրանք այնքան էլ ուժեղ չեն: Ֆիզիկական բավարարվածությունը նրանց համար երկրորդ տեղում է՝ հոգևորից հետո: Սեքսը նրանց համար ուղեղում ծնված զգացմունքների կուլիմինացիա է: 20-ի համար կարևորը հոգևոր կապն է: Նրանք երջանիկ կլինեն այն մարդու հետ, ով նույն հոգևոր արժեքներն ունի: Նրանց զուգընկեր է պետք, որը վստահություն կներշնչի նրանց, կխրախուսի ու կաջակցի: Հաճախ նրանք չեն հավատում հաջողությանը, անհանգիստ են դառնում և սեփական վատ տրամադրությանն են զոհ գնում: 20-ի զուգընկերը պետք է հանգիստ ու համբերատար լինի նրանց այդ տրամադրությունից հանելու համար: 20-ի զուգընկերը պետք է մեծ սեռական ախորժակ չունենա, հակառակ դեպքում խառնվածքների տարբերությունը ծանր հետևանքների կհանգեցնի:

Երջանիկ թվերը՝ 2, 20, 7, 16, 25, 9, 18, 27:

Թշնամի թվերը՝ 1, 20, 19, 28:

Երջանիկ ամսաթվերը՝ 2, 20, 7, 9:

Գույները՝ կանաչ ու սպիտակ:

Քարերը՝ մարգարիտ, լուսնաքար, զմրուխտ:

Հիվանդությունները՝ լյարդ, մարսողություն:

Խորհուրդ: Այս մարդկանց հետ պետք է նրբանկատ լինել: Նրանք շատ զգայուն են ու վատատես, կարող են դեպրեսիայի մեջ ընկնել, եթե անընդհատ չխրախուսեք: Նրանք պետք է իրենց մեջ զարգացնեն տրամաբանության ուժը և կյանքի միայն վատ կողմերը չտեսնեն: Պետք է արվեստով զբաղվեն, որպեսզի տխրելու համար ժամանակ չմնա:

Поделитесь в социальных сетях

Комментарии 0

avatar
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Календарь
Наш опрос
Оцените мой сайт
Ընդամենը - Всего ответов: 3
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 23
Հյուրեր/Гостей: 23
Օգտատերեր/Пользователей: 0