/ Աստղագուշակ / Շաբաթվա / Շաբաթվա աստղագուշակ 26.08 - 01.09
Загрузка...
22.09.2019

Շաբաթվա աստղագուշակ 26.08 - 01.09

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկզբին պետք է մեծ ժամանակ տրամադրեք կուտակված խնդիրների լուծմանը: Դրանք շատ կլինեն, ու յուրաքանչյուրն ուշադրության կարիք կունենա: Կուզենաք խորհրդակցել ինչ-որ մեկի հետ, իսկ ավելի լավ կլիներ, եթե նաև օգնություն ստանայիք: Բայց դուք առավել արդյունավետ կգործեք, եթե ոչ ոքի վրա հույս չդնեք ու հենվեք միայն ձեր փորձի վրա:

Շաբաթվա երկրորդ կեսը գործնական ոլորտում բազում հնարավորություններ կբացի ու լավ գումար աշխատելու շանս կընձեռի: Շատ Խոյեր այդ հատվածում կսկսեն ինչ-որ կարևոր բան սովորել կամ կշփվեն մարդկանց հետ, որոնց փորձը կարող է պետք գալ: Բազմաթիվ անսովոր ծանոթություններ կհաստատեք, որոնցից մեկը կարող է գրավիչ սիրային պատմության սկիզբ դնել: Ինչ էլ սպասեք նոր հարաբերություններից, հիշեք, որ լավ է չշտապեցնել իրադարձությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անհանգստանալու պատճառ չկա: Շաբաթը խոստանում է թեթև ու հաճելի լինել, դուք շատ նախաձեռնություններում կարող եք հույս դնել աստղերի աջակցության վրա: Կարող եք վերադառնալ այն գաղափարներին, որոնք ձեզ հոգեհարազատ են եղել, բայց չգիտես ինչու անկատար են մնացել: Հիմա դրանք իրագործելոն ձեզ չեն խանգարի ո՛չ սեփական կասկածները, ո՛չ էլ շրջապատի աջակցության բացակայությունը:

Պետք է հանդիպեք շատ տարբեր մարդկանց՝ և՛ նրանց հետ, ովքեր ոչ ոքի նման չեն, և՛ նրանց, ովքեր միայն ձևացնում են, թե ինքնատիպ ու անկրկնելի են: Աշխատեք այդ երկուսին տարբերակել: Այստեղ սխալը կարող է թանկ արժենալ:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Տարաձայնությունների ու վեճերի համար պատճառներ չեն լինի, իսկ ահա ընդհանուր պլաններ շատ կունենաք, և դրանք բոլորը ձեր սրտով կլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ անսովոր ու վառ շաբաթ է սպասվում՝ այնքան տարօրինակ ու ոչ միանշանակ, որ այն չի կարելի ո՛չ լավը, ո՛չ վատը անվանել: Տարաբնույթ իրադարձություններ տեղի կունենան: Իրավիճակը հաճախ կփոխվի, ստիպված եք լինելու շատ որոշումներ ընդունել և ոչ մեկի հարցում չեք սխալվի:

Գործերում առաջընթացը նշանակալի կդառնա նրանից հետո, երբ լիակատար ու միանշանակ հաղթանակ տանեք մրցակիցների դեմ ու նրանց ցույց տաք ձեր առավելությունը: Դա միանգամից անել չի ստացվի: Որոշ Երկվորյակներ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար ստիպված են լինելու խորամանկության դիմել:

Անձնական հարաբերություններում նույնպես ամեն ինչ անամպ չի լինի, բայց այստեղ կարող եք ամբողջությամբ հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումները ժամանակին ու հստակ կլինեն:

Շաբաթվա վերջը լավագույն ժամանակահատվածն է զգացմունքների մասին անկեղծ խոսելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Երբեմն հեշտ չի լինելու: Այս շաբաթ նպատակներին հասնելու համար պետք է սովորականից մեծ ջանքեր գործադրեք, իսկ դուք ամենևին հակված չեք լինի աշխատանքային հերոսություններ անել: Նշանի շատ ներկայացուցիչներ թեթևամիտ տրամադրված կլինեն ու կնախընտրեն զվարճանալ և ոչ մի բանի համար չանհանգստանալ: Բայց իրավիճակը նման բան թույլ չի տա:

Ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու կարողությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Բազմաթիվ գործեր կունենաք, որոնցից միայնակ գլուխ հանել չի ստացվի: Փոխարենը կարող եք համախոհների խումբ հավաքել, որոնց հետ միասին շատ բանի կհասնեք:

Ֆինանսական պատկերը բարենպաստ է: Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք ձեզ թույլ կտան անել վաղուց պլանավորված գնումները:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթն իրադարձություններով առանձնապես հարուստ չի լինի: Այն հանգիստ կանցնի ու դրական փոփոխություններ կբերի միայն այն դեպքում, եթե ինքներդ նախաձեռնող լինեք: Բայց նախ պետք է շատ բաների մասին մտածեք: Հնարավոր է, առավել շահավետ լինի իրերի գոյություն ունեցող վիճակը պահպանելը:

Կարող եք վերադառնալ հին գործերին ու պլաններին: Հիմա գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում անել չէր հաջողվում, քանի որ ոչ ոք ձեզ չի խանգարի, չի շեղի, չի խառնվի ձեր գործերին ու խորհուրդներ չի տա: Նույնիսկ ամենամիապաղաղ գործերը չեն ստիպի ձանձրանալ: Դուք ոգեշնչվածության աղբյուրներ կգտնեք:

Երբեմն շփումների պակաս կզգաք: Կուզենաք՝ կողքին լինեն մարդիկ, որոնց հետ կարող եք ամեն ինչ քննարկել: Իսկ նման մարդիկ միշտ չեն գտնվի: Հաճախ ձեր զգացմունքների հետ միայնակ կմնաք: Հենց նման պահերին կարող եք շատ բաների նորովի նայել, խոստովանել այն, ինչ երկար ժամանակ հերքում էիք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բավականին բարդ է լինելու: Հիմնական խնդիրն այն է, որ պետք է մի քանի հին խնդիր միաժամանակ լուծեք: Դուք հույս ունեիք դրանցից աստիճանաբար գլուխ հանել, բայց իրավիճակն այլ բան է պահանջելու: Ինչքան շուտ խոստովանեք դա ու փոխեք ձեր պլաններն, այնքան լավ:

Շաբաթվա սկզբին կարևոր է զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հենց նման գործերը ձեզ էներգիա կտան, որը անհրաժեշտ կլինի հաջողության հասնելու համար: Հնարավորություն կունենաք ծանոթանալ ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ:

Շաբաթվա երկրորդ կեսը շանս կտա հաջողության հասնել այնտեղ, որտեղ երևակայություն ու հնարամտություն է պահանջվում: Եթե սեփական գաղափարները պակասում են, կարող եք օգտագործել ուրիշինը, բայց դրանց մասին պետք է սեփական կարծիքն ունենաք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբն անհանգստության առիթներ չի բերի: Դա հանգիստ ու արդյունավետ ժամանակահատված է լինելու: Գործեր բավականին շատ կլինեն, բայց դրանք բոլորը հեշտ կլինեն և դուք վստահ կլինեք, որ կարողանալու եք գլուխ հանել: Հաճախ ու հաճույքով կօգնեն ընկերները: Նրանց հետ շփումները անպայման կոգեշնչեն ձեզ:

Ավելի ուշ պետք է զբաղվեք լրիվ նոր բանով, և այստեղ ստիպված եք լինելու հուզվել: Հաջողությունը միանգամից չի գա, իսկ սկսածն ավարտին հասցնելու համար հանգստություն ու ինքնավստահություն է պետք: Ինչ-որ մեկը կարող է խանգարել ձեզ, համոզել հրաժարվել մտածածից: Նման մարդկանցից լավ է հեռու մնաք:

Շաբաթվա վերջին օրերը ամենաբարդը կլինեն: Այդ ժամանակահատվածում երազանքներն ու պատրանքները կխանգարեն ճիշտ գնահատել իրավիճակը, դուք ցանկալին իրականության տեղ կընդունեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ոչ միանշանակ շաբաթ է, բայց բոլոր դժվարություններից գլուխ հանելու համար աստղերի աջակցությունը բավական կլինի: Պետք չէ գործերը երկար ժամանակով հետաձգել. հիմա շատ բան կախված կլինի ձեր արագ գործելու ունակությունից: 

Շաբաթվա կեսին հնարավոր են տարաձայնություններ: Դրանք կվշտացնեն ձեզ, կստիպեն կասկածել ընդունված որոշումների ճշմարտացիության վրա: Փոխհամաձայնության հասնել ժամանակի հետ կհաջողվի, բայց բոլորի մոտ տհաճ նստվածք կմնա. չափազանց շատ տհաճ խոսքեր կասվեն:

Շաբաթվա վերջը նվիրված կլինի տնային գործերին: Դուք կկենտրոնանաք ուրիշների խնդիրների լուծման վրա ու կհետաձգեք այն, ինչը կարևոր է անձնապես ձեզ համար: Նման ընտրության համար զղջալու կարիք չի լինի, քանի որ դա նաև ձեզ է օգտակար լինելու:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը հեշտ չի սկսվի, այն դանդաղ կզարգանա: Դուք իրադարձությունների ավելի արագ ընթացք կուզենաք, բայց տեղի ունեցողի վրա ազդել հնարավոր չի լինի: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու փիլիսոփայորեն տրամադրվեք:

Շաբաթվա կեսը սովորելու, դիտելու ու ինֆորմացիա հավաքելու ժամանակ է: Ինչքան շատ բան հիմա իմանաք, այնքան քիչ սխալներ կգործեք ապագայում: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց պատմելու բան կունենաք: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Շաբաթվա վերջը կուրախացնի լավ նորություններով: Դուք կհասկանաք, որ լավ փոփոխությունները սարերի հետևում չեն և ձեր ուժերի սահմաններում է դրանք էլ ավելի  մոտեցնելը: Ինտուիցիան կհուշի՝ ինչ է պետք նախաձեռնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ամենաշատը կնյարդայնացնեն խառնաշփոթն ու անկարգապահությունը, որոնք շաբաթվա սկզբին շատ կլինեն: Դուք կուզենաք վերահսկել տեղի ունեցողը, բայց դա անհնար կլինի. լավ է նույնիսկ չփորձեք:

Հաճախ ստիպված եք լինելու մի գործից մյուսն անցնել, իսկ դա սխալների կհանգեցնի: Պետք է մի քանի բանի մասին միաժամանակ մտածեք, կհոգնեք ու կբարկանաք: Ձեզ հետ գործ ունենալը բարդ կլինի, իսկ նոր ծանոթներին կարող եք տհաճ մարդ թվալ: Երբ իրավիճակը փոխվի, իսկ դա այնքան էլ շուտ տեղի չի ունենա, նման մարդիկ կփոխեն իրենց կարծիքը:

Շաբաթվա վերջին կարող են սրվել հին ընտանեկան տարաձայնությունները: Աշխատեք ձեզ հնարավորինս զուսպ պահել. այդպես փոխհամաձայնության հասնելն ու կոնֆլիկտից խուսափելն ավելի հեշտ կլինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիանալի կլինեն շաբաթվա առաջին օրերը: Դուք կարող եք անել այն, ինչ առաջ չէր ստացվում, կիրագործեք հին գաղափարներն ու կլրացնեք բաց թողածը: Կարող եք օգտվել բարենպաստ պահից ձեզ համար թանկ կապերը վերականգնելու համար: Այս ժամանակահատվածը հարմար է շփումների, ցանկացած կարևոր հարց քննարկելու համար: Դուք լուծումներ կտեսնեք, որոնք նախկինում չէիք նկատել, կհասկանաք, որ շատ բան այնքան բարդ չէ, որքան թվում էր:

Առավել դժվար կլինի շաբաթվա երկրորդ կեսին: Պետք է միաժամանակ մի քանի որոշում ընդունեք, ձեզ վրա վերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը: Սակայն հենց այդ ժամանակահատվածը հնարավորություն կտա անել այն, ինչի մասին վաղուց եք երազում ու կյանքի կոչել մեծ պլանները: Վճռական գործելու դեպքում ձեզ մոտ ամեն ինչ անպայման կստացվի:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անհանգստության լուրջ պատճառներ չկան, շաբաթն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Սովորական աշխատանքը հեշտությամբ կտրվի և ձանձրալի չի թվա: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Մեծ չի լինի կոնֆլիկտների ու վեճերի հավանականությունը: Կարևոր հարցերը քննարկելու համար կարող եք օգտվել դրանից: Հիմա շատերին կարող եք ձեր կողմը գրավել: Համագործակցությունը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կարող է դնել:

Շաբաթը շատ բարենպաստ է ստեղծագործելու համար: Ձեզ դուր կգա երևակայել, նոր բան մտածել, և այդ ամենը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, դժվար չի լինի գտնել մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը: Բայց մի շտապեք: Հիմա ավելի լավ է դանդաղ գործեք ու ուշադրություն դարձնեք մանրուքներին:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 1
Հյուրեր/Гостей: 1
Օգտատերեր/Пользователей: 0