ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 21.10 - 27.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2765 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե շաբաթվա սկզբին զգույշ գործեք, շատ բանի կհասնեք: Ամենակարևորը չշտապելն ու ժլատություն չանելն է: Ամեն ինչ արագ ստանալու փորձերը ոչ մի լավ բանի չեն բերի: Այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու ձեր առաջ իրական նպատակներ դրեք: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին:

Կարող եք համախոհներ գտնել ու մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ կյանքի կոչել մտածածը: Բայց համագործակցությանն ու համատեղ գործունեությանը վերաբերող հիմնական հարցերն արժե քննարկել շաբաթվա սկզբին. ավելի ուշ հաջող լուծումներ գտնելը կդժվարանա:

Շաբաթվա երկրորդ կեսին մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Դրա պատճառը անհասկացողությունը կլինի, այնպես որ՝ աշխատեք ամեն ինչ հնարավորինս արագ պարզել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վատ շաբաթ չէ: Այն հնարավորությունների մասով առատաձեռն կլինի: Շաբաթը դուր կգա նրանց, ովքեր չեն սիրում անգործ նստել ու չեն վախենում ստանձնել այն, ինչով առաջ երբեք չեն զբաղվել: Այո, պետք է արագ սովորեք, բայց դուք չեք բողոքի: Ավելին, նոր հոգսերն ու խնդիրներն իրենց հետ նոր ծանոթություններ էլ կբերեն, և դուք ուրախ կլինեք դրա համար: Հնարավոր է վերականգնեք հին գործնական կապերը:

Կմեծանա ձեր հետաքրքրությունը շուրջը տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ: Նոր նախասիրություններ ձեռք կբերեք: Չի բացառվում՝ այսօր ստացած ինֆորմացիան ազդի ձեր հայացքների վրա: Դրա հետ միասին, եզրակացությունների հարցում չեք շտապի, ընդհանուր տրամադրությանը չեք տրվի, այնպես որ՝ սխալներ էլ չեք անի:

Շաբաթվա վերջին օրերին կարող են սրվել հին տարաձայնությունները, իսկ շրջապատողների հետ հարաբերություններն առավել լարված կդառնան: Աշխատեք ձեզ առավելագույնս բարեհամբույր պահել, և դա էլ բավական կլինի սուր անկյունները հարթելու համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ շաբաթ չէ: Այո, նրա առաջին օրերին լարված պահերը չեն բացառվում: Հաճախ դրանց պատճառը նյարդայնությունը կլինի, որի պատճառները ինքներդ էլ չեք հասկանա: Դատարկ բաները կարևոր կթվան, երբեմն կբարկանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Բայց շուտով հուզական դաշտը կկայունանա, իսկ տրամադրությունը կլավանա:

Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Դուք կհասկանաք, որ դրա համար պետք է ջանքեր գործադրեք, հստակ կտեսնեք ձեր նպատակները: Այստեղ դուք խորհուրդների ու օգնության կարիք չեք ունենա: Շրջապատողները կփորձեն խառնվել ձեր գործերին, բայց ոչ մի բանով չեն վնասի, չեն շեղի ձեզ: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է ղեկավարության ու կարևոր գործընկերների հետ շփումների, հեռանկարները քննարկելու համար:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, լավ կհասկանաք մտերիմներին, կաջակցեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Փոքրիկ թյուրիմացությունները չեն բացառվում, բայց դուք կգտնեք դրանք ուղղելու ձևը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած, արդյունավետ ու շատ անհանգիստ շաբաթ է: Ամեն ինչ միանգամից լավ չի ստացվի, բայց դուք մտածածից չեք հրաժարվի, և համառությունն իր պտուղները կտա: Աշխատանքի մեջ հաջողությունը կգա նրանց մոտ, ովքեր վերջին ժամանակներս շատ են սովորել, հետևել են ուրիշներին, փորձել են յուրացնել նրանց փորձը: Նման Խեցգետինները իրենց վստահ կզգան ու արագ լուծումներ կգտնեն:

Շրջապատողները հաճախ ձեր աջակցության կարիքը կունենան, կդիմեն խորհուրդների ու օգնության խնդրանքով: Դուք կփորձեք ոչ ոքի չմերժել, բայց երբեմն ձեզ վրա շատ բան կվերցնեք: Հիշեք, որ ձեր ուժերի սահմաններում չէ ողջ աշխարհը դեպի լավը փոխելը, գոնե՝ հիմա:

Օգտակար կլինի ապագայի մասին մտածելն ու պլանավորմամբ զբաղվելը: Հիմա դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու հնարավորությունները, կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչն այդպես էլ երազանք կմնա: Միակ բանը, որը չարժե անել, մտածածը միանգամից քննարկելն է, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր աջակցելու փոխարեն ավելի շատ քննադատում են:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բավականին բարդ կլինի շաբաթվա սկիզբը: Չի բացառվում՝ միանգամից չկարողանաք շրջապատողների հետ շփումներում ճիշտ տոն ընտրել: Ճիշտ է, դա առաջին հերթին վերաբերում է նոր ծանոթներին: Ձեր հմայքը նրանց վրա անմիջապես չի գործի և լավ տպավորություն թողնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել:

Աշխատանքի մեջ ամեն ինչ ոչ միանշանակ է: Մի կողմից՝ դուք նշանակալի հաջողությունների հասնելու շանս ունեք: Իսկ մյուս կողմից՝ թվում է, թե դրա համար պետք է չափազանց մեծ ջանքեր գործադրեք, իսկ դուք կնախընտրեք դա չանել: Քանի դեռ մտորում եք՝ արժե ջանալ, ձեր պլանները կարող է մեկ ուրիշը կյանքի կոչել:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ ու հարմարավետ կլինի: Այն հնարավորություն կտա զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես դուր է գալիս: Հետաքրքիր առաջադրանքներ կլինեն, որոնք լուծելով՝ շատ բան կսովորեք: Դա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է հպարտանալ հաջողություններով ու վայելել համընդհանուր ուշադրությունը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաճախ լսեք ձեր ներքին ձայնին: Այս շաբաթ արժե հատուկ ուշադրություն դարձնել ինտուիցիայի հուշումներին: Դրանց հետևելով՝ շատ բանի կարող եք հասնել: Բացի այդ, օգտակար կլինի սեփական նպատակների ու պլանների մեջ որոշակիություն մտցնելն ու առաջնահերթությունները դնելը: Ինչքան քիչ ձեր վրա ազդեն մյուսները, այնքան լավ:

Գործեր սովորականից շատ կլինեն: Ստիպված եք լինելու հաճախ մի գործից մյուսն անցնել, բացի այդ, խնդիրները տարաբնույթ կլինեն, պետք է շատ բաներ մտքում պահեք: Երբեմն օգնականներ կգտնեք, բայց ողջ պատասխանատվությունը ձեր վրա է ընկնելու: Շատ կարևոր է հանգստություն պահպանելը: Եթե սկսեք հուզվել, սխալներ կանեք:

Երբեմն մտերիմների հետ շփումների ժամանակ չի մնա, և դա վատ կանդրադառնա հարաբերությունների վրա: Աշխատեք չհրաժարվել հին պլաններից ու պահել խոստումները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Արժե շտապել. շաբաթվա երկրորդ կեսն առաջինից բարդ կլինի: Այնպես որ՝ լուրջ գործերն ու կարևոր հանդիպումները մի հետաձգեք, մի մտածեք, որ սկսածը հետո կավարտեք: Աշխատեք շաբաթվա առաջին օրերը առավելագույնս արդյունավետ անցկացնել:

Դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել: Հիմա յուրաքանչյուրը առաջին պլանում իր հետաքրքրությունները կդնի, իսկ ընդհանուր նպատակները երկրորդ պլան կանցնեն: Նման մոտեցման պատճառով շատ գործերում հնարավոր են ձգձգումներ: Երբեմն ունակ կլինեք ազդել իրավիճակի վրա, երբեմն էլ՝ ոչ: Կարևոր է ճիշտ ժամանակին հասկանալը՝ արդյոք արժե վատնել ուժերը:

Ողջ շաբաթվա ընթացքում կասկածներ կունենաք՝ արդյոք ճիշտ եք վարվել: Նման մտքերը կզրկեն ձեզ հավասարակշռությունից, էներգիա կխլեն: Լավ է մտածեք, թե որ ուղղությամբ եք շարժվելու:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների տեսանկյունից բարդ շաբաթ է: Մի զարմացեք, եթե ձեզ ճիշտ չհասկանան նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ավելորդ հարցեր չեն տվել ու բացատրությունների կարիք չեն ունեցել: Անընդհատ կհայտնվեն մարդիկ, որոնք ձեզանից ինչ-որ բան կուզենան: Օգնելու ցանկությունը մեծահոգություն կլինի, բայց ոչ միշտ՝ տեղին: Ցավոք, հիմա շատերը կփորձեն չարաշահել ձեր բարությունը: Բացի այդ, ձեր շատ արարքներ հետո կարող են սխալ մեկնաբանվել:

Աշխատանքի մեջ պետք է ուշադրություն դարձնեք մանրուքներին: Երբեմն չեք նկատի այն, ինչը կարող է լուրջ ազդել ընդհանուր պատկերի վրա: Հենց դրա պատճառով էլ նոր գործերից պետք է ինքնուրույն գլուխ հանեք, չվստահեք ուրիշների հայացքներին, որոնք միայն էլ ավելի կխճճեն:

Ամենամտերիմների հետ հարաբերություններում հնարավոր են լարված պահեր: Հաճախ դրանք կապված կլինեն կասկածների, խանդի հետ, որոնց իրական պատճառը միանգամից չեք հասկանա:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ շաբաթ է: Նրա առաջին կեսը հարմար է համախոհներ փնտրելու համար, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրությունները, նպատակներն ու պլանները: Սա հենց այն ժամանակն է, երբ ձեր ուժերի սահմաններում կլինի հուսալի թիմ հավաքելն ու այն ղեկավարելը: Առաջատարի հատկանիշները վառ կարտահայտվեն ու կզարդարեն ձեզ: Հենց դրանց շնորհիվ էլ ինչ-որ մեկը կսիրահարվի ձեզ, կփորձի ավելի շատ բան իմանալ ձեր մասին:

Առօրյա գործերը ձանձրալի կթվան, երբեմն դրանց պատճառով տրամադրությունն էլ կփչանա: Այնպես որ՝ արժե նոր բան ստանձնել, սովորել, կյանքում բազմազանություն մտցնել: Նկատի ունեցեք, որ ձեզ ոչ այնքան վառ տպավորություններ են պետք, որքան զբաղմունքներ, որոնք իսկապես կգրավեն ձեզ:

Ընտանեկան գործերով զբաղվելու, ձեր մտերիմների համար կարևոր հարցեր լուծելու հնարավորություն կունենաք: Այստեղ կարևոր կլինի ձեզ վրա պատասխանատվություն վերցնելու, ժամանակը անվերջանալի քննարկումների վրա չծախսելու պատրաստակամությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի, արդյունավետ շաբաթ է: Կանհանգստացնի միայն այն, որ գործեր շատ կլինեն, կթվա, թե ամեն ինչից գլուխ հանելն անհնար է: Բայց դա այդպես չէ. եթե ժամանակը ճիշտ բաշխեք, ամեն ինչ կհասցնեք: Բացի այդ, միայնակ գործելը պարտադիր չէ, դուք լավ օգնականներ ու հուսալի համախոհներ կունենաք: Շաբաթը հարմար է այն մարդկանց հետ միավորվելու համար, որոնց հետ նախկինում համագործակցել եք:

Մտորումների համար ժամանակ չի մնա, հաճախ ստիպված եք լինելու ոտքի վրա ամեն ինչ մտածել: Սկզբում դա անսովոր կլինի, բայց հետո ռիթմի մեջ կընկնեք, բացի այդ, ինտուիցիան հաճախ կհուշի, թե ինչպես է պետք վարվել:

Հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Սա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է անցյալում թողնել հին վիրավորանքները, փոխադարձ դժգոհությունները ու պարզապես վայելել շփումները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկզբին պատրանքներ չկառուցելը բարդ կլինի: Նույնիսկ ամենախելամիտ Ջրհոսները ցանկալին իրականության տեղ կընդունեն, կմտածեն, թե ցանկացած գաղափար կարելի է կյանքի կոչել: Ձեր ինքնավստահությունը երբեմն չափազանց կլինի, ռիսկի կդիմեք այնտեղ, որտեղ կարելի է առանց դրա, կգերագնահատեք ձեր ուժերը:

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, պարզ ու կանխատեսելի կդառնա: Կգա վճռական գործողությունների ժամանակը, հատկապես՝ գործնական ոլորտում: Դուք կարող եք հետևում թողնել հին մրցակիցներին, ամրապնդել ձեր դիրքերը: Որոշ Ջրհոսներ աջակցություն կստանան, որի հույսը չունեին, և շուտով կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով:

Կուրախացնեն մտերիմներին վերաբերող նորությունները: Անձնական հարաբերություններում լարված պահերը չեն բացառվում: Հաճախ բանը հին սխալների մեջ կլինի, որոնց մասին ձեզ անընդհատ կհիշեցնեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ բարդ, բայց շատ հետաքրքիր կլինի: Այս շաբաթ հաճախ ոչ միանշանակ իրավիճակներում կհայտնվեք ու որոշումներ կընդունեք, որոնցից շատ բան կախված կլինի: Դա միշտ չէ, որ հեշտությամբ կտրվի, հաճախ կուզենաք, որ ինչ-որ մեկն իր վրա վերցնի պատասխանատվությունը, ձեզ համար հենարան դառնա: Բայց համապատասխան մարդու գտնելը բարդ կլինի, իսկ դուք բավականաչափ գիտելիքներ, ուժ ու խելամտություն կունենաք ամեն ինչ ճիշտ անելու համար:

Աշխատանքի մեջ հաճախ պետք է նորը սովորեք, զբաղվեք անսովոր գործերով, նոր պարտականություններ կատարեք: Աշխատեք դրան ոգևորությամբ մոտենալ: Չի կարելի կյանքից բողոքել:

Նշանակալիորեն կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները: Ինքներդ էլ կզարմանաք, թե որքան սխալ եք գնահատել մարդկանց, ինչքան քիչ բան եք իմացել նրանց մասին:Երբեմն դա կօգնի շփումները նոր հունի մեջ դնել:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2765 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4