/ Աստղագուշակ / Լուսնային / Սեպտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
15.10.2019

Սեպտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 21-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է մինչև 22:51-ը, խորհուրդ է տրվում արհեստի հմտություններ ձեռք բերել, կանխատեսումներ անել, սովորել, ուսումնասիրել սեփական արմատները, զբաղվել արխիվային աշխատանքներով: Սովորեցրեք ուրիշներին, նրանց փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք և ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելն ու կապեր հաստատելը:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 22:51-ից, չի կարելի անգործության մատնվել: Հակացուցված են նաև սիրախաղերը. դրանք ուժերի անկման պատճառ կդառնան: Այսօր մարդու մեջ արթնանում է արկածախնդրությունների ու կռիվների հանդեպ հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կարգի բերելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:



Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Սա կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի, թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի փոշու ու կեղտի մեջ կորելը: Օրվա գույներն են վարդագույնը, դեղինը: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 17
Հյուրեր/Гостей: 17
Օգտատերեր/Пользователей: 0