ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 5-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1170 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Փետրվարի 5-ը կիսում են լուսնային 30-րդ, 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 30-րդ օրը բաժին է հասնում գիշերային ժամերին՝ 00:00-00:03-ը:

Լուսնային 1-ին օրը սկսվում է 00:03-ից ու ձգվում մինչև 08:54-ը:



08:54-ից սկսվում է լուսնային 2-րդ օրը, երբ հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սա սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է: Խորհուրդ է տրվում կյանքի ուղի ընտրել, հետևել ինտուիցիայի ձայնին, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ կլինեն կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում վիրավորվել դատարկ բաների պատճառով: Նախապատվությունը տվեք թեթև, բուսական սննդին: Երազները կշիռ կունենան ու արագ իրականություն կդառնան: Լավ նշան է շատ երազները տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1170 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.8/17