/ Աստղագուշակ / Լուսնային / Օգոստոսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
Загрузка...
22.09.2019

Օգոստոսի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը

Օգոստոսի 16-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 07:49-ից՝ Ձկների:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:54-ը, մարմնական գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինեք: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Այսօր լավ նշանը կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելն ու ծուլության դեմ պայքարելը, սննդի մեջ հատիկավորներ օգտագործելն ու ճապոնական խոհանոցի կերակուրները համտեսելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, խնձոր ուտելը: 

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 21:54-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունն ու ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, լուսավորության, ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ ու օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Անբարենպաստ է վիճելն ու չարություն, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Խուսափեք կենդանական սննդից ու թռչունների որսից:



Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Սա դիմակազերծումների, գաղտնիքները բացահայտելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում հագուստ գնել ու հագնել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք խնջույք կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիք ու կոսմետիկա օգտագործել: Լավ նշաններ կլինեն առավոտյան արթնանալուց անմիջապես հետո փռշտալը, օրվա ընթացքում նույն երաժշտությունը մի քանի անգամ լսելը: Նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկները վատ նշաններ կլինեն: Օրվա գույներն են բաց յասամանագույնը, ոսկեգույնը դեղինը, փայլուն գույները: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Նախապատվությունը տվեք թեթև սննդին՝ աղցաններին ու բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 2
Հյուրեր/Гостей: 2
Օգտատերեր/Пользователей: 0