ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 947 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Նոյեմբերի 6-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 02:07-ից՝ Ձկների:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է մինչև 15:34-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքում, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր, գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 15:34-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Ցանկացած գործ անելիս անհրաժեշտ է զգույշ լինել: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելը, տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր ախատանքով զբաղվելը, միջատներ սպանելը:


Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, երբ տարերքը ինչ-որ բան կործանի: Վատ նշան կլինի արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք սնկերից ու մսից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատը տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 947 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3