ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1021 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 25-ըդ կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:19-ը, բարձրագույն ճշմարտությանը հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու օր է: Սա նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու երկար մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 06:19-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ, ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրեր այցելելուց: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, կաշվից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օգտակար կլինի օրգանիզմը ջրով մաքրելը: Որոշ ժամանակ սառը ջրի մեջ պահեք ոտքերը:


Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելն ու ատամի ընկնելը, ծարավի զգացումը: Գույներից նախապատվությունը տվեք մոխրագույնին, կանաչին և թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Կաթնամթերք ու քաղցր հյութեր օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ նշան կլինի երազում լողալը, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնելը: Վատ նշան կլինի կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1021 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4