ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Նոյեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1021 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Նոյեմբերի 24-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 08:58-ից՝ Կարիճի:

Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:50-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության մեջ լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Արդյունավետ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 04:50-ից, բարձրագույն ճշմարտությանը հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու օր է: Սա նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու երկար մի նայեք վառ լույսին:


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու, նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու հետ: Խորհուրդ է տրվում ազատվել հնից, անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ լինել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի լուսամուտներն ու դռները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուն գույներին, դեղինին, շագանակագույնին: Ներդաշնակ չի լինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակությամբ մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ տրամադրությամբ արթնանաք ու ողջ օրն առույգ լինեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1021 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3